Եթե ինչ-որ մեկին թվում է, թե իշխանությունը գլուխ է խոնարհում, երերում է, ապա նա սխալվում է. Լուկաշենկո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Եթե ինչ-որ մեկին թվում է, թե իշխանությունը գլուխ է խոնարհում, երերում է, ապա նա սխալվում է. Լուկաշենկո

15:25 19.08.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն օրենքի շրջանակներում և իրավական դաշտում, հակառակ դեպքում դա երկրի համար ծանր հետևանքներ կունենա: БЕЛТА գործակալության փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նման հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որին տեսակապով մասնակցել են շրջանների ղեկավարները:

«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ եթե ինչ-որ մեկը մտածում է և ուզում է փոփոխություններ, ապա դրանք պետք է լինեն օրենքի շրջանակներում: Ցանկացած փոփոխություն պետք է ամրագրված լինի Սահմանադրությամբ: Այդ աշխատանքը շարունակվում է: Այն կակտիվացվի»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ գործող իշխանությունը վայելում է բնակչության զգալի մասի աջակցությունը:

«Մենք բոլորովին մենակ չենք: Նախօրեին երկրում հանրահավաքներ են անցկացվել՝ ի աջակցություն գործող իշխանությունների: Դրանց մասնակցել է շուրջ 100 հազար քաղաքացի… Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ եթե ինչ-որ մեկին թվում է, թե իշխանությունը գլուխ է խոնարհում, երերում է, ապա նա սխալվում է: Իշխանությունը կարող է հենվել մարդկանց վրա, այդ պատճառով էլ մենք չենք վարանի: Մենք մեր ճանապարհը կանցնենք այնպես, ինչպես պետք է»,- հավելել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք՝ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Մինսկում և Բելառուսի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են կազմակերպվում Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմի դեմ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

21:54 26.11.2024

Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է․ Մեթ Լարկին

The Hockey News-ի լրագրող Մեթ Լարկինը խոսել է «Վաշինգտոն Քեփիթալզի» լեգենդար ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի վնասվածքի մասին: «Սարսափելի է տեսնել, որ Օվեչկինը վնասվածք է ստանում այն ժամանաակ, երբ լավագույն մարզավիճակում է: Նախկինում երբեք լուրջ վնասվածքներ նա չէր ունեցել: Բայց չեմ կարծում, որ դա անեծք է, և ես դեռ կարծում եմ, որ նա կգերազանցի Գրեցկիին, այս […] ...

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

21:47 26.11.2024

Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում խոսել է Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամի լուծման ուղիներից։ ...

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են

21:40 26.11.2024

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են

Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են։ Կատարվում են ճանապարհի մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին խնդրում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

21:32 26.11.2024

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Վարչությունը որոշել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու։ ...

BACK_TO_TOP