Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 37 ընտանիքի. ո՞ր երկրներից են ամենաշատ նվիրատվությունը կատարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+20.09 oC

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է 37 ընտանիքի. ո՞ր երկրներից են ամենաշատ նվիրատվությունը կատարել

12:50 11.01.2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017թ. ընթացքում փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի. հիմնադրամի միջոցներից փոխհատուցում է ստացել մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած 10 զինծառայող և 27 զոհված զինծառայողի ընտանիք: Հիմնադրամը զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների փոխհատուցումը սկսել է 2017թ. հունվարի 1-ից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զոհված զինծառայողների ընտանիքները հիմնադրամից միանվագ ստացել են 10 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 200-300 հազար դրամ փոխհատուցում: Մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում զոհված շարքային զինծառայողների ընտանիքները ամսական կստանան 200 հազար, պայմանագրային զինծառայողների ընտանիքները՝ 250 հազար, իսկ սպաների ընտանիքները՝ 300 հազար դրամ:

1-ին խմբի հաշմանդամ զինծառայողները հիմնադրամի միջոցներից միանվագ ստացել են 10 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 200-250 հազար դրամ: 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողները միանվագ ստացել են 5 միլիոն դրամ, իսկ ամսական կստանան 100-150 հազար դրամ:

Ընդհանուր առմամբ 2017թ. ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է 5 միլիարդ 827 միլիոն 982 հազար 595 դրամ գումար, իսկ տարվա ընթացքում կատարված փոխհատուցումները կազմել են 388 միլիոն 500 հազար դրամ:

Տարվա ընթացքում բացի յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց պահվող 1000 դրամներից, հիմնադրամի հաշվին նվիրատվություններ են կատարվել:

Ամենաշատ նվիրատվությունները կատարվել են Հայաստանից՝ 70 միլիոն 913 հազար 349 դրամ, Ֆրանսիայից՝ 7 միլիոն 279 հազար 500 դրամ, Կիպրոսից՝ 4 միլիոն 810 հազար դրամ, Ռուսաստանից՝ 2 միլիոն 850 հազար 219 դրամ, Կանադայից՝ 2 միլիոն 514 հազար 65 դրամ, Ռումինիայից՝ 1 միլիոն 83 հազար 499 դրամ, Շվեյցարիայից՝ 518 հազար 700 դրամ, Կատարից՝ 298 հազար 840 դրամ: Նվիրվատվություններ են կատարվել նաև ԱՄՆ-ից՝ 186 հազար 520 դրամ, Գերմանիայից, 152 հազար 600 դրամ, Դանիայից՝ 50 հազար դրամ, Կորեայից՝ 48 հազար 200 դրամ, Մեծ Բրիտանիայից՝ 29 հազար 280 դրամ, Սլովակիայից՝ 25 հազար դրամ, Հոլանդիայից՝ 11 հազար 400 դրամ, Ավստրիայից՝ 5 հազար դրամ, Շվեդիայից՝ 5000 դրամ, Օմանից՝ 1000 դրամ:

Հիմնադրամին ևս 45 հազար 800 դրամի նվիրատվություն է արվել անհայտ երկրից: Ընդհանուր առմամբ՝ հիմնադրամին կատարվել է 90 միլիոն 827 հազար 972 դրամի նվիրաբերություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

16:44 29.04.2025

Ծանրամարտի կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները` դասակարգման առաջատարներ

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան թարմացրել է կանանց և տղամարդկանց հավաքականների դասակարգման աղյուսակները` ներկայացնելով թոփ-6-երը: Կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները առաջատարներն են: Կանանց հավաքականը 581 միավորով է առաջին տեղում, տղամարդկանցը` 652 միավորով: Հիշեցնենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց և տղամարդկանց Հայաստանի հավաքականները հաղթել էին թիմային պայքարում: ...

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

16:37 29.04.2025

Տալլինում համատեղ ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ԵՄ հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալլինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետերը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

16:30 29.04.2025

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է կրթության ոլորտին վերաբերող օրենքների նախագծեր

Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել կրթության բնագավառում տեսչական մարմնի վերահսկողության համապարփակ գործունեությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին գումարված նիստում ներկայացնելով «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

16:22 29.04.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստին, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական համագործակցության արդիական հարցերի շուրջ:   ...

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

16:16 29.04.2025

Աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը պարգևատրվել են

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի բացարձակ հաղթողներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում պարգևատրվել են: Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկում մասնակցել է աշխարհի գավաթի 6 փուլերից 5-ին և նվաճել 4 ոսկե մեդալ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափերում մասնակցել է […] ...

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

16:10 29.04.2025

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Երեկ՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղ է ժամանել Լոռու մարզային քրեկան վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ […] ...

BACK_TO_TOP