Գյումրեցի տիկնիկագործ Նարինե Մինասյանը պատրաստում է ազգային ու ինտերիերային էկո տիկնիկներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Գյումրեցի տիկնիկագործ Նարինե Մինասյանը պատրաստում է ազգային ու ինտերիերային էկո տիկնիկներ

19:40 15.08.2020

Թե ինչպես մանկական նախասիրությունը  հասուն տարիքում կարող է  դառնալ մասնագիտություն։ Մեր ակնարկի հերոսն օրինակներից մեկն է ,որին հաջողվել է մանկության խաղը վերածել բիզնես-գաղափարի։ Մանկության տարիների  հավատարիմ խաղընկերները , որոնք անշունչ տիկնիկներն են եղել ,գյումրեցի Նարինե Մինասյանին  ստեղծագործելու , նոր մասնագիտություն ձեռք բերելու  առիթ են  տվել։

Նարինեն իր տան փոքրիկ արհեստանոցում  ձեռագործ  տիկնիկներ է  պատրաստում ,որոնք  հրապուրում են  ոչ միայն տիկնիկային թատրոնի հերոսներով  ու գունեղ տիկնիկներով  տարված երեխաներին։

 

Մանկության տարիներին բոլոր աղջիկ երեխաների անբաժան զրուցակիցն ու խաղընկերը լինում են տիկնիկները ։ Ամենասիրելի կերպարներին 30 տարուց ավելի  է պահում է։ Հենց այդ  մանկական տարիների հետաքրքրություններն  էլ տարիներ անց  Նարինեի մոտ դարձան  յուրահատուկ  տիկնիկներ պատրաստելու գաղափար:Բանկային ոլորտի նախկին մասնագետը գործի դրեց կար ու ձևի իր հմտություններն ու ստեղծեց  իր հեղինակայն տիկնիկների առաջին օրինակները:

 

«Ես սկսեցի արդեն երևակայել ու իմը  ներդնել  տիկնիկների մեջ,այսինքն ստեղծել իմը՝ իմ պատկերացրած կերպարներով,հագուստներով և գույներով»,-նշում է Նարինեն ։

Ստեղծարար շնորհները առարկայացնելու  առիթ  են շրջապատում ապրող մարդիկ, կենդանիներն ու անգամ ամսագրերում պատկերված կերպարները,բայց  տիկնիկագործի յուրօրինակ  ստեղծագործությունները ծնվում են  հեքիաթներ ընթերցելու ժամանակ:

«Հեքիաթների կերպարներով եմ  շատ ոգևորվում ու էդ հեքիաթների կերպարները օգնում են,որ տիկնիկները ստեղծելիս  ներթափանցեմ այդ կերպարի մեջ,իրեն  ինչ որ բնորոշիչ գիծ փոխանցեմ»,-ասում է գյումրեցի տիկնիկագործը։

 

Գունեղ ու  էկոլոգիապես մաքուր տիկնիկներ պատրաստելիս կարևոր է   բնական  հումքի , կտորի  ընտրությունը։ Տիկնիկների ընտրանիում  հատուկ շարք ունի հայկական մոտիվներով ու կերպարներով ։ Նախապես ուսումնասիրում է  հայկական բնակավայրերին բնորոշ  հագ ու կապի առանձնահատկությունները , ազգային  կերպարներ ստեղծելիս  այցելում է թանգարաններ։

Տարազով  հագուստների վրա Նարինեն մանրանկարչությանը բնորոշ ասեղնագործ աշխատանք է  կատարում, ընդգծում հայկական զարդանախշերով։Ներկայացնում է նաև իր աշխատատանքի դժվարությունները․

«Տարազային հագուստները ես  ամբողջությամբ փորձում են ձեռքով պատրաստել և ինքնուրույն,ինչ որ հատվածներ Մարաշի  ասեղնագործությունից եմ վերցրել,փորձել եմ բնօրինակին նմանեցնել,կան նաև խաչկարազարդ հագուստներ։Մանրակրկիտ աշխատանք է պահանջում հայկական տարազներով փոքրիկ հագուստներ  կարելը »։

Հեքիաթին ու տիկնիկների հավատարմությանն հավատացող տիկնիկագործը երեխաների համար  ստեղծում է  բնական ու համոզիչ կերպարներ: Նարինեն  նոր տեխնոլոգիայով ստեղծում է նաև ինտերիերային տիկնիկներ:Դրանք  խաղալու համար չեն , այլ գեղեցիկ ու նուրբ հուշանվերներ են ։

«Նոր տիկնիկներս արտաքնապես նման են մարմարի,բայց իրականում  հումքը ավանդական ,հասարակ բիազն է,բամբակյա կտորը , որոնք հատուկ  մշակում անցնելուց  և երանգավորվելուց հետո  ստանում են տարբերվող ու առանձնահատուկ տեսք»,- պատմում է տիկնիկագործը։Նարինեն երազում է մեծ արհեստանոց ունենալու մասին,  առաջիկայում կներկայացնի  հայտնի նկարիչների մոտիվներով  նոր տիկնիկներ։ Առաջին համագործակցությունը  եղել է Մարիամ և Երանուհի Ասլամասյան քույրերի պատկերասրահի  հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

13:45 28.11.2024

Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Պոմպիդու կենտրոնում պահպանվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթանացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի […] ...

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

13:36 28.11.2024

Վրաստանը ծրագրում է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով

Վրաստանի իշխանությունները ծրագրում են խաղաղ ճանապարհով վերականգնել հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ «Մեր մյուս հիմնական խնդիրն է վերականգնել տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով, իհարկե, այդ նպատակին հասնելը կախված է տարածաշրջանում ընթացող գլոբալ միտումներից և գործընթացներից, մենք իսկապես հուսով ենք, որ այս խնդիրը լիովին կլուծվի»,- ասել է […] ...

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

13:32 28.11.2024

Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված քննչական անհետաձգելի և համակարգված գործողությունների, ինչպես նաև վարույթի շրջանակներում նշանակված դատագենետիկական փորձաքննության արդյունքում բացահայտվել է դեռևս 2024թ. հունվարի սկզբին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը: 2024 թվականի հունվարի 8-ին քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2024 […] ...

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

13:24 28.11.2024

Կոբախիձեն պատմել է, թե ինչ քաղաքականություն է վարելու Վրաստանը Ռուսաստանի նկատմամբ

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն կառավարության ծրագիրը խորհրդարանին հաստատման ներկայացնելիս ասել է, որ երկիրը կշարունակի պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ «Մենք կունենանք պրագմատիկ քաղաքականություն, երբ խոսքը վերաբերում է վրաց-ռուսական հարաբերություններին», – ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով, կան «կարմիր գծեր», որոնց Վրաստանը հավատարիմ կմնա։ ...

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

13:17 28.11.2024

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ

Պաշտոնական այցով երևանյան պատվիրակության կազմում Լոս Անջելեսում գտնվող Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանի հետ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը նշել է, որ Երևանը կարևորում է ցանկացած առաջարկ ու նախագիծ, որոնք ուղղված են քաղաքային միջավայրի բարելավմանն ու հետաքրքիր լուծումներին։ Գլենդելի քաղաքապետի ուղեկցությամբ Պետրոս Պետոյանը ծանոթացել է տրանսպորտի կառավարման […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:11 28.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում […] ...

BACK_TO_TOP