Կառնուտ գյուղում հնագետները պեղել են վաղ բրոնզի դարի դամբարան ու բնակատեղի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Կառնուտ գյուղում հնագետները պեղել են վաղ բրոնզի դարի դամբարան ու բնակատեղի

18:30 14.08.2020

Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղի տարածքն ամբողջությամբ գտնվում է վաղ բրոնզի դարի հնավայրի վրա: Այսպիսի եզրակացության են եկել գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետները դեռ 1980-ականներին, երբ Կառնուտում առաջին պեղումներն են կատարվել։ Այդ ժամանակ հայտնաբերվել են վաղ բրոնզի դարի գտածոներ: Պեղումները վերսկսվել են 2015-ին, երբ գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ դամբարաններ են բացվել: 5-րդ տարին է՝ պեղումները շարունակվում են և հնավայրի պեղված սահմանները ընդլայնվում են:

Կառնուտ գյուղի այս տարածքում խորհրդային տարիներին անասնագոմեր են կառուցվել: Դրանց հարևանությամբ հողաշերտի կտրվածքի ու սողքի հետևանքով դամբարան է բացվել: Բավական լավ պահպանված կմախքն իրականում 4700-4800 տարվա վաղեմության է: Սա հնագետների նախնական եզրակացությունն է: Դամբարանի թվագրությունը կապվում է Կառնուտի հնավայրի ժամանակագրության հետ: Դամբարանը հողաշերտի կտրվածքի հատվածում է, ըստ այդմ՝ հնագետներին դեռ պարզ չէ, թե վաղ բրոնզեդարյա գտածոներից այստեղ ինչ է պահպանվել,  ինչը՝ ոչնչացել: Այս ժամանակահատվածին թվագրվող դամբարաններում ուղեկցող նյութեր պարտադիր եղել են: Առայժմ Կառնուտի այս դամբարանում այդպիսիք  հնագետները չեն հայտնաբերել:

 

«Այս շրջանի համար գրեթե բոլոր դամբարաններում ուղեկցող նյութ լինում է: Այստեղ երկու տարբերակ ունենք: Հետևի մասում, երբ որ կմախքը հանենք, գուցե ինչ-որ բաներ կունենանք, բայց նաև պետք է հաշվի առնել, որ դամբարանը կտրվածքի եզրին է ու շատ հնարավոր է, որ այս հատվածում եղել են կճուճներ, անոթներ, որոնք կտրվածքի կամ փորելու ընթացքում ավերվել են»,- Shantnews-ին ասաց հնագետ Լևոն Աղիկյանը:

Դամբարանում հայտնաբերված կմախքը մարդաբանական ուսումնասիրության է ենթարկվելու: Բայց հնագետ ու մարդաբան Լևոն Աղիկյանն արդեն որոշակի նախնական եզրակացություն է տալիս, որ թաղվածը տղամարդ է եղել: Դասակարգային տարբերություններ վաղ բրոնզի դարում չեն եղել: Սրա ապացույցն են նաև դամբարանից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող կացարանները, որոնք իրար նման են: Ենթադրաբար, այստեղ ապրողները նույն կենցաղն են ունեցել, զբաղվել են հիմնականում անասնապահությամբ: Ամենաարժեքավոր գտածոն հայտնաբերվել է սենյակներից մեկում:

 

«Սենյակներից մեկը շատ կարևոր էր: Այստեղ գտնվեց բրոնզե շքազարդ՝ պարուրաձև գլխիկով: Բրոնզը այս բնակատեղիում շատ քիչ է հայտնաբերվում, իսկ այստեղ բաց դրված էր»,- Shantnews-ի հետ զրույցում ասաց հնագետ Սոնա Հովսեփյանը:

 

Կացարաններում նաև մի քանի հորեր են հայտնաբերվել: Դրանցից հողի նմուշներ են վերցրել: Այդ նմուշների հետազոտությունը հնարավորություն կտա հասկանալ՝  հացահատիկի վերամշակման ու պահեստավորման համար են  ծառայե՞լ, թե՞ եղել են աղբահորեր: Բնակատեղիին շատ մոտ էլի դամբարաններ են հայտնաբերվել:

«Նկատվում է, որ դամբարանները գտնվում են բնակելի տների մոտ, որն առանձնապես բնորոշ չէ տվյալ ժամանակաշրջանին: Սա նշանակում է, որ կամ ինչ-որ հատվածում բնակատեղին լքվել է և հետագայում վերածվել  գերեզմանոցի, կամ գերեզմանոցը դամբարանադաշտ ունեցել է, և բնակատեղին ընդլայնվել է և ծածկել է դամբարանադաշտը»,- նշեց  Լևոն Աղիկյանը:

Հնավայրի սահմանները շատ ավելի ընդարձակ են: Դրանք ձգվում են մինչև գյուղ, որտեղ հնագետները ուսումնասիրություն կատարելու հնարավորություն էլ  չունեն: Գյուղն ամբողջությամբ կառուցված է վաղ բրոնզեդարյա հնավայրի տարածքում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

10:28 27.11.2024

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

10:24 27.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․75 դրամ: ...

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

10:20 27.11.2024

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

10:00 27.11.2024

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

09:52 27.11.2024

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

BACK_TO_TOP