Կայացել է ավտովթարից մահացած ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանի վերջին հրաժեշտը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2024
  • $
    388.06
  • RUBLE
    4.53
  • 417.13
WEATHER
+17.09 oC

Կայացել է ավտովթարից մահացած ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանի վերջին հրաժեշտը

14:08 10.01.2018

Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում հարազատները, ընկերներն ու գործընկերները վերջին հրաժեշտն են տվել «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարի զոհ դարձած ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանին:

29-ամյա Արեգ Դավթյանը համակարգում աշխատում էր 2013 թվականից: Ամուսնացած էր, ուներ դուստր, որը 2 տարեկան կդառնա ապրիլին: 

Նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել մեծ թվով ՃՈ աշխատակիցներ: 

Հիշեցնենք, որ Արեգ Դավթյանը, ծառայություն իրականացնելու ժամանակ, Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, իսկ նրա գործընկեր Խաչիկ Գասպարյանը՝ հիվանդանոցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

23:31 01.07.2024

Հայտնաբերվել է Ռուզվելտի գողացված ժամացույցը

ԱՄՆ-ում հայտնաբերվել է նախագահ Թեոդոր Ռուզվելտի սիրելի գրպանի ժամացույցը, որն առեղծվածային հանգամանքներում գողացել էին 37 տարի առաջ։ Այս մասին գրում է The New York Post-ը։ Ժամացույցը, որը քաղաքական գործչին նվիրել է նրա քույրը 1898 թվականին, անհայտ անձինք գողացել էին 1987 թվականին Նյու Յորքի Բուֆալո քաղաքում։ Պատմական արտեֆակտը ցուցադրվել է Ուիլքոքսի առանձնատան Նախագահական հուշահամալիրում: Ռուզվելտի անձնական […] ...

Արջը մտել  է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

23:10 01.07.2024

Արջը մտել է բակ ու հարձակվել թոշակառուի վրա

Կանադայում սև բարիբալ արջը հարձակվել է թոշակառուի վրա,  նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հայտնում է The Squamish Reporter-ը։ Թոշակառուն ոստիկաններին ասել է, որ բակում գտնվող իր ավտոտնակի ուղղությամբ ձայներ է լսել և գնացել է ստուգելու, թե ինչ է կատարվում։ Պարզվել է, որ բարիբալ է ներխուժել տարածք։ Կենդանին անմիջապես հարձակվել է տղամարդու վրա, իսկ հետո փախել։ Կանադացին […] ...

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

22:58 01.07.2024

Իսրայելցիները ոչնչացրել են Ռաֆահում գտնվող հրթիռների գործարանը

Իսրայելի հատուկ նշանակության ջոկատների, 401-րդ զրահապատ բրիգադի և Յահալոմ հատուկ ինժեներական ստորաբաժանման համատեղ գործողության շրջանակում հայտնաբերվել և պայթեցվել է Ռաֆահում գտնվող հրթիռների ստորգետնյա գործարանը, որը «Իսլամական Ջիհադ» խմբավորմանը տրամադրել է հեռահար հրթիռներ։ Ըստ իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ձեռնարկությունում արտադրությունն ուժեղ է եղել: Այն թաքնված է եղել Ռաֆահում գետնի տակ։ ...

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

22:35 01.07.2024

Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հուլիսի 1-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Կայքի տեղեկություներով, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական […] ...

Օրբանը նշել է ԵՄ տնտեսության անկման պատճառը

22:24 01.07.2024

Օրբանը նշել է ԵՄ տնտեսության անկման պատճառը

Եվրոպական տնտեսության անկման պատճառը Եվրամիության ղեկավարության սխալ գործողություններն էին։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Financial Times-ի համար հրապարակված հոդվածում։ «Այս անկումը կարելի է վերագրել առաջին հերթին Բրյուսելի սխալ որոշումներին, որոնք հակասում են համաշխարհային տնտեսության իրողություններին»,- ընդգծել է նա։ Եվրամիության ղեկավարության ամենաակնառու սխալներից մեկը Հունգարիայի վարչապետն անվանել է «կանաչ անցման» մոտեցումը, եվրոպացի գյուղատնտեսական […] ...

Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում. ժամանակահատվածը հայտնի է

22:17 01.07.2024

Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում. ժամանակահատվածը հայտնի է

Իսրայելը կարող է հուլիսի երկրորդ կեսին ցամաքային գործողություններ սկսել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման դեմ, պնդում է Bild թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Ըստ նրանց՝ «Իսրայելը ցամաքային գործողություն կսկսի  հուլիսի երրորդ կամ չորրորդ շաբաթում»։ Պարբերականը հիշեցրել է, որ ավելի վաղ մի քանի պետություններ իրենց քաղաքացիներին կոչ էին արել անհապաղ հեռանալ Լիբանանից։ «Մենք չենք կարող բացառել իրավիճակի […] ...

BACK_TO_TOP