21:15 18.06.2018
Երևանում ՀՀ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ քննված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
2018 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում միմյանց են ընդհարվել Ս. Վ.-ի վարած «ԲՄՎ-X6» մակնիշի և Ա. Դ.-ի վարած՝ ՃՈ ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎ-X6» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, ընդհարվել է կանաչապատ գոտում գտնվող գովազդային վահանակին:
Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ ծառայող Ա.Դավթյանին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վերջինիս ուղևոր Խ.Գ-ին, «ԲՄՎ-X6» մակնիշի, ավտոմեքենայի ուղևորներ Ա.Շ.-ին և Ա. Հ.-ին` մարմնական վնասավածքներ: Նույն օրը երեկոյան, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով հիվանդանոցում մահացել է նաև ՃՈ ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, ՃՈ ծառայող Խ. Գ.ն: Ավտովթարից հետո «ԲՄՎ-X6» ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Դեպքի առթիվ 2018թ. հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:
2018 թվականի հունվարի 8-ին Ս. Վ-ն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, նույն օրը նա ձերբակալվել է: 2018թ. հունվարի 10-ին Ս.Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 11-ին բավարարել է մեղադրյալ Ս. Վ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը: Քննության ընթացքում նշանակվել են նաև դիակի դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիական, մանրաթելային, ինչպես նաև դատաավտոտեխնիկական և դատատեսաձայնագրային փորձաքննություններ:
2018թ. հունիսի 13-ին նշված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ստացվել Երևան քաղաքի դատախազությունում: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ 2018թ. հունիսի 18-ին հաստատվել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, ըստ էության քննելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նշենք, որ «ԲՄՎ-X6» ավտոմեքենայի վարորդը՝ Սարգիս Վարդանյանը, «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդին է:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...