«Որտեղ անցկացրել եք գիշերը, այնտեղ էլ կմնաք առաջիկա 6 շաբաթների ընթացքում». Վիկտորիայում աղետի դրություն է հայտարարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.04
  • RUBLE
    4.58
  • 428.99
WEATHER
+9.09 oC

«Որտեղ անցկացրել եք գիշերը, այնտեղ էլ կմնաք առաջիկա 6 շաբաթների ընթացքում». Վիկտորիայում աղետի դրություն է հայտարարվել

10:33 03.08.2020

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը նահանգում աղետի դրություն է հայտարարել՝ ավելի խիստ սահմանափակումներ մտցնելով, հաղորդում է CNN-ը:

Վիկտորիայում երեկոյան ժամը 8-ից առավոտյան ժամը 5-ը պարետային ժամ է սահմանել: Յուրսաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ կարող է օրական 1 անգամ տնից դուրս գալ՝ անհրաժեշտ գնումները կատարելու:

Նոր սահմանափակումների մասին հայտարարելիս նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսն ասել է հետևյալը՝ «որտեղ անցկացրել եք գիշերը, այնտեղ էլ ստիպված կլինեք մնալ առաջիկա 6 շաբաթների ընթացքում»:

Սահմանափակումների խստացումը պայմանավորված է նրանով, որ 1 օրում նահանգում կորոնավիրուս է հաստատվել 671 մարդու մոտ:

Ավստրալիայում մինչև օրս արձանգրված կորոնավիրուսի շուրջ 18 հազար դեպքից 11 հազարը բաժին է ընկնում հենց Վիկտորիա նահանգին:

Ըստ լրատվամիջոցի՝ Վիկտորիան վերջին անգամ աղետի դրություն էր հայտարարել 2019թ.-ից մինչև 2020թ.-ը մոլեգնող անտառային հրդեհների ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինները. ՊՆ

23:47 11.03.2025

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինները. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ներկայացրել բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն բանակայինների մասին։ ...

Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս Նիման

23:38 11.03.2025

Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ․ Հանս Նիման

Ամերիկացի շախմատիստ Հանս Նիմանը կարծում է, որ հսկայական ներդրում ունի շախմատի ճանաչման գործում, հաղորդում է Sport Express-ը: «Ես աշխարհի ամենահայտնի շախմատիստն եմ, այս մարզաձևն ավելի ճանաչելի եմ դարձնում հանրության շրջանում: Միլիոնավոր մարդիկ իմ շնորհիվ են իմացել շախմատի մասին: Նայե՛ք իմ վարկանիշին, տեսեք՝ ինչ արդյունքների եմ հասել վերջին տարիներին: Տեսեք, թե ինչ մրցակիցների եմ հաղթել: Հասկանում […] ...

Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել

23:26 11.03.2025

Ի համերաշխություն հայ ռազմագերիների Եվրախորհրդարանը պատրաստվում է բանաձև ընդունել

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը: Վարդանյանը ավելի քան 20 օր է, ինչ շարունակում է իր հացադուլը: Ի համերաշխություն Բաքվում ապօրանաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել: Արդյո՞ք սկսել է ինչ-որ բան փոխվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:  «Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ […] ...

Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:17 11.03.2025

Մարտի 13-ին Դեվդորակիի թունելում ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դեվդորակիի թունելում իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 13-ին, ժամը՝ 10։00-17։00-ը կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Թունելի փակման ընթացքում ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի ներպետական […] ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

23:08 11.03.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մարտի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին, իրավապահ համակարգի բարեփոխումների ընթացքին առնչվող, ինչպես նաև կուսակցական բնույթի հարցեր։ ՀՀ վարչապետը նիստից տեսանյութ է հրապարակել: ...

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

22:55 11.03.2025

Դեսպան Արման Խաչատրյանն ու գրող Ամին Մալուֆն անդրադարձել են ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին

Մարտի 11-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիական ակադեմիայի մշտական քարտուղար, գրող Ամին Մալուֆի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակույթի ու գրականության ոլորտներում պատմական կապերին, ինչպես նաև` ընթացիկ աշխարհաքաղաքական հիմնախնդիրներին։ ...

BACK_TO_TOP