Կուտակված ջրերն արգելափակել են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի մուտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Կուտակված ջրերն արգելափակել են Գյումրիի ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանի մուտքը

12:52 01.08.2020

4 օր է՝ այսպիսի տեսարան է քաղաքի կենտրոնական, բանուկ, թանգարանին հարակից փողոցի մայթին։ Ջուրն օր-օրի ավելանում է ու փակել է մուտքը դեպի թանգարան։ Թեև թանգարանի դարպասները դեռ փակ են համավարակի պատճառով, բայց ջրի կուտակման պատճառով մայթով անցուդարձն է դադարել։ Պատճառը քաղաքի տարածքով անցնող քյարիզներն են, որոնցում արտեզյան ջրերի մակարդակն  անձրևներից հետո բարձրանում է։

Քաղաքի կենտրոնում այս տեսարանի ականատեսները, բացի գյումրեցիներից, թե էլ ովքեր կլինեին, եթե աշխատեին թանգարանները, տնօրենի պաշտոնակատարն արդեն պատկերացնում է: Վիճակը ստիպել է  թանգարանի մուտքը ժամանակավոր փոխել, ելումուտը հետնամասով է։ Այս տարածքում ջրի կուտակումների առաջին դեպքը չէ, և մասնագետներն առաջին անգամ չէ, որ ասել են, թե ինչի հետևանքով, ու որտեղից է ջուրը հոսում թանգարանի դարպասներից դուրս։

Թանգարանի բակի սալաքարերի տակից հոսող ջուրն ամեն դեպքում կասկածելի բաղադրության չէ, այն մաքուր է։ Դրանում մենք էլ համոզվեցինք, պարզապես այլ տեղ հոսելու ճամփա չունենալով, փողոցում, մայթին կուտակվել ու վերածվել է կեղտոտ, մամռակալած ջրի։

Մի քանի տարի առաջ, երբ դարձյալ նույն հատվածում նույն վիճակն էր ստեղծվել, դիմել էին մասնագետներին։ Եկել էին, ուսումնասիրություն կատարել ու եզրակացրել, որ խնդիրը կապված չէ ո՛չ խմելու ջրի, ո՛չ էլ կոյուղագծերի հետ։ Թանգարանի տարածքով անցնող քյարիզներն են մեղավոր, որոնցով հոսում են արտեզյան ջրերը։ Մասնագետների ասածի ապացույցն են նաև թանգարանի նկուղային հատվածների խոնավ պատերը։

Քաղաքի ստորգետյա հին ջրատարներն անցնում են Հաղթանակի ողջ պողոտայով ու պատմական միջուկի տարածքով։ Կումայրի արգելոցի բուն կենտրոնում որևէ շինաշխատանք կատարելիս մշտապես այս խնդրին են բախվում։ Մոտ վեց տարի առաջ, երբ թանգարանի կողքին սկսեցին կառուցել  հայ կաթողիկե եկեղեցին, հիմքերի փորման ժամանակ արտեզյան ջրերի մակարդակի բարձրացում տեղի ունեցավ, խնդիրը հնարավոր եղավ լուծել միայն դրենաժային համակարգ կառուցելով։

Ստորգետյա ջրերի ողողումից թանգարանը զերծ պահել հնարավոր չէ, չունի նաև դրենաժային համակարգ։ Ամեն տեղումներից հետո նման վիճակները սպասելի են, իսկ խնդրի կարգավորումը, եթե չկա դրենաժային ցանց, լինելու է լոկալ։

Կոմունալ ծառայության աշխատողները նույն տարբերակով նաև այսօր են մաքրելու և հեռացնելու կուտակված ջուրը։ Այն, որ այս տարածքով ստորգետնյա ջրեր են անցնում, և որ դրանց մակարդակը բարձրանում է տեղումներից հետո, նորություն չէ, բայց բանը  ջրածածկումներին չի հասնի, եթե նորմալ գործեն ջրատարները։ Կոմունալ ծառայության բրիգադը, բացի փողոցում եղած դիտահորերը  մաքրելուց, նոր խողովակներ է անցկացնելու, որով ստորգետյա ջրերի հոսքը կկարողանա ուղղել Գյումրի գետակ։ Սա ընդամենը   թանգարանի բակում ու փողոցում ջրերի կուտակումները կանխելու, բայց ոչ ամբողջ թանգարանը խոնավացումից փրկելու միջոց է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

21:00 19.04.2025

Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերը

Դեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 19.04.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

20:40 19.04.2025

ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժած

Ապրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

20:31 19.04.2025

Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է Գրոսսիին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

20:20 19.04.2025

Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

20:10 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասները

Իրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...

BACK_TO_TOP