17:36 30.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հայտնել է, որ հեռանում է «Սոչիից»:
«Իսկապես ես հեռանում եմ «Սոչի» ֆուտբոլային ակումբից։ Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին, ինձ համար անչափ հաճելի էր խաղալ «Սոչիի» համար։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես դիմավորեցին ինձ տեղի երկրպագուները, թե որքան ջերմ էին նրանք ինձ վերաբերվում ամբողջ ընթացքում, որ ես անցկացրել եմ այստեղ։
Ես եկել էի ինձ համար անհայտ երկիր, բայց արագ այստեղ հարմարվեցի: Հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել տեղի հայ համայնքին աջակցելու համար: Ես միշտ հաճույքով եմ հանդիպել, լուսանկարվել և շփվել «Սոչիի» բոլոր երկրպագուների հետ։ Շնորհակալություն նրանց մեծ աջակցության, և Կարա, Կարա, Կարապետյան երգի համար: Այս պահերը ես միշտ կհիշեմ, ֆուտբոլային ակումբը, երկրպագուները քաղաքը միշտ կմնան իմ սրտում:
Իհարկե, զգացողություն կա, որ ինչ-որ բան չեմ ապացուցել, ինձ թվում էր, որ ես դեռ կարող էի օգուտ տալ թիմին։ Կարող եմ ասել, որ լավ մարզավիճակում էի, լավ մարզվում էի, փորձում էի արդյունավետ օգտագործել խաղային ժամանակս, սակայն մարզիչը քիչ էր ինձ փոխարինման մտցնում։ Ֆուտբոլիստը չի կարող գոհ լինել, երբ խաղում է 5 կամ 10 րոպե։ Ես վստահ եմ, որ «Սոչիին» ավելին կարող էի տալ, եթե ինձ ավելի շատ խաղային ժամանակ տային: Բայց ես շատ քիչ ժամանակ եմ ստացել խաղադաշտում, կարող էի ավելին անել, ափսոս, որ չկարողացա ցույց տալ Կարապետյանի 100%-ը։
Տղաներն ասացին, որ ես թիմի հոգին էի, մի քիչ տխուր եմ, բայց վստահ եմ, որ դեռ ցույց կտամ ինձ, և շատերն իմ մասին դեռ կհիշեն»,- Sport24-ի հետ զրույցում ասել է Կարապետյանը։
Կարապետյանը «Սոչի» է տեղափոխվել 2019 թվականի հուլիսին։ Հայ հարձակվողը ՌՊԼ-ում մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 2 գոլի հեղինակ:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...