Հորդառատ անձրևները Գյումրիում ակտիվացրել են տնակային թաղամասի սողանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

Հորդառատ անձրևները Գյումրիում ակտիվացրել են տնակային թաղամասի սողանքները

13:01 29.07.2020

Հուլիսի սկզբից պարբերական դարձած հորդառատ անձրևները ի հայտ բերեցին Գյումրիի բազմաբնակարանների, վթարային դարձած սեփական տների և հատկապես տնակների խնդիրները: Քաղաքում 2000-ից ավելի տնակներ կան և գրեթե բոլորում ամեն անձրևի ժամանակ կաթոցներ են: Բացառություն չէ նաև նախկին բուսաբանական այգու տարածքի տնակային ավանը: Այստեղ տնակների մաշվածքին գումարվել է նաև սողանքի վտանգը: Տարածքում մի քանի տարի է` սողանքային երևույթներ են: Հորդառատ անձրևները սողանքի հոսքն արագացրել են, տնակները թեքվել են, հիմքերն ու պատերը` խարխլվել:

Քաղաքի ծայրամասում գտնվող ամենամեծ  կանաչ գոտին է: Նախկին անվանումն էլ է հուշում, որ տարածքը կանաչապատ է եղել: Բուսաբանական այգու տարածք 88-ից հետո տեղափոխվել են փլված շենքերի փլատակները: Հետո այդ շինաղբի վրա տնակներ են տեղադրվել: Ժամանակավոր՝ մեկ, երկու տարի ապրելու համար նախատեսված տնակների տարածք ընտրելիս երկար չեն մտածել: Հիմա էլ դրա հետևանքներին են բախվել: Շինաղբը սկսել է նստվածք տալ, տարածքում սողանքային երևույթներ են ի հայտ եկել:

«Երկրաշարժից հետո բետոն, շինարարական աղբ, ամբողջն էստեղ էր լցված: Մենք էլ այս տարածքում տնակներ ենք տեղադրել, բետոնել ենք, բայց հնար չկա: Տարիների ընթացքում արագացել է սողանքը: Առաջ տարին մեկ անգամ էր արագանում, հիմա արդեն` ամիսը մեկ: Հորդառատ անձրևներն էլ նպաստեցին, սեղմեց տնակները, թեքեց դեպի վար»,- Shantnews-ին ասել են բուսաբանական այգու տնակային ավանի բնակիչները:

Անձրևից հետո ակտիվացած սողանքի հետևանքները տնակներում առաջացած ճաքերն են: Վերանորոգումներն անօգուտ են՝ տնակի տակ եղած գրունտը սահում է, ժամանակավոր կացարաններն էլ հետը:

Բուսաբանական այգին քարտեզագրում չունի: Ուսումնասիրություններով մի քանի գոտի է առանձնացվել՝ հնագիտական, եկեղեցապատկան, կանաչ և սողանքային: Սողանքային գոտին էլ իր հերթին է երկու հատվածի բաժանված: Մայր Հայաստան հուշահամալիրին հարող տարածքում, որտեղ սողանքային երևույթներ վաղուց են եղել, հաստաբուն ծառեր կան: Տարիներ առաջ սողանքից պաշտպանվելու համար են տնկել և հիմա այդ հատվածում սողանքի ակտիվացումը մեծ չէ: Իսկ այն տարածքում, որտեղ վերջին տարիներին է սողանքը սկսվել, ծառերը դեռ փոքր են, արմատները հողի հոսքը պահել չեն կարող:

«Անընդհատ վերանորոգում ենք, բայց անարդյունք: Լուծումն այն է, որ բնակարան հատկացնեն մեզ: Թե չէ, մեր ուժերով անընդհատ նորոգում ենք, բայց սողանքի պատճառով էլի նույն վիճակն է ստեղծվում»,- ասել են տարածքի բնակիչները:

Լուծումը տարածքի ազատումն ու բնակարանային փոխհատուցումն է, բայց սողանքային տարածքում ապրող տնակներից ոչ մեկի բնակիչը անօթևանի կարգավիճակ չունի, բնակարանի պարտք ու պահանջ ունենալ չեն կարող: Տարեսկզբին, երբ քաղաքապետարանը հայտարարեց, որ ազատ մնացած սոցիալական բնակարանների շահառու կարող են դառնալ կանաչ գոտում տեղադրված տնակների բնակիչները, դիմեցին, բայց բնակարանները հատկացվեցին հուլիսի 13-ին Գյումրիում հեղեղից տուժած ավտոկայանի բանավանի 6 տնակների բնակիչներին:

Հիմա սողանքային հատվածի տնակների բնակիչները այն 250-ից ավելի ընտանիքների ցանկում են, որոնք տնակը վերանորոգելու համար աջակցության խնդրանքով են դիմել քաղաքապետարան: Կտուրի, հատակի ու պատերի ամրացման աշխատանքները կարող են ժամանակավորապես ապահովագրել տնակները, մինչև սողանքի նոր ակտիվացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

10:28 27.11.2024

Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

10:24 27.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․75 դրամ: ...

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

10:20 27.11.2024

Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

10:00 27.11.2024

ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածում

Վաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

09:52 27.11.2024

Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

09:45 27.11.2024

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համար

Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...

BACK_TO_TOP