Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան կոտրվել է. Կարեն Քոչարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+25.26 oC

Հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան կոտրվել է. Կարեն Քոչարյան

14:52 18.06.2018

«Նիկոլ Փաշինյանը հիմքեր ուներ Պուտինի հետ հանդիպումը լավ որակելու համար»,- հունիսի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Քաղտեխնոլոգը նման գնահատականի ձևավորման հիմքում տեսնում է մի շարք քաղաքական մանրուքներ, որոնք դիվանագիտական առումով շատ կարևոր են.

«Փաշինյանը Պուտինին դիմեց անուն-ազգանունով ու ոչ թե հայրանունով։  Սա արդեն հուշում է, որ հանդիպումը լավ է անցել,  քանի որ նման մոտեցում չկար առաջին հանդիպմանը, թեև դա էլ նորմալ է, քանի որ նա առաջինն էր։ Դրանից բացի՝ Պեսկովը շատ երկար բացատրություն էր տալիս իր արած արտահայտության համար, որ նախագահները չեն հանդիպում։  Նման մանրուքներ շատ կային»:

Կարեն Քոչարյանն իր խոսքում նաև նշեց, որ թեպետ չի կարող ասել,  որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ 100 տոկոսով լավ է, բայց վստահ է,  որ ինչ-որ բան կոտրվել է։

«Հարաբերություններում առաջիկա զարգացումներն ու դրա ընթացքը ժամանակը ցույց կտա,  թե ինչպիսին կլինի՝ կապված թե՛ գազի գնի, թե՛ անվտանգության հարցերի հետ, որն ավելի առաջնային է, քանի որ Նախիջևանում կուտակումներ կան»,- նշեց քաղտեխնոլոգը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

14:15 07.10.2024

Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ...

Վթարային ջրանջատում  Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

14:13 07.10.2024

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում հոկտեմբերի 8-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ջիվանի, Հանրապետության, Սահմանապահների, Արարատյան, Աբովյան փողոցների, Սայաթ-Նովայի և Թումանյան փողոցների ու նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

14:10 07.10.2024

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի մի հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։ Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Այժմ տեղեդրվում է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն նաև կողնակները։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

14:01 07.10.2024

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը․ WTA

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների թարմացված դասակարգման աղյուսակը, որը շարունակում է գլխավորել լեհ Իգա Շվյոնտեկը։ Լավագույն հնգյակում են նաև Արինա Սոբոլենկոն (Բելառուս), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պահպանել է 47-րդ տեղը։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1185 միավոր։ ...

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

13:55 07.10.2024

Մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

13:50 07.10.2024

Խոշոր հրդեհ Իսակովի պողոտայում գտնվող հիպերմարկետի պահեստային տարածքում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի […] ...

BACK_TO_TOP