Գյումրիում թափառող շների թիվը չի նվազում, բնակիչները դժգոհում եմ շների ագրեսիվությունից ու հարձակումներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Գյումրիում թափառող շների թիվը չի նվազում, բնակիչները դժգոհում եմ շների ագրեսիվությունից ու հարձակումներից

10:22 28.07.2020

Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու, մեկ վայրում կենտրոնացնելու և նրանց խնամքը կազմակերպելու  հաստատված ծրագիր որևէ կազմակերպություն կամ անհատ դեռ չի ներկայացրել, առայժմ ամեն ինչ ուսումնասիրությունների մակարդակում է։ Գյումրիի քաղաքապետարանը ծայրամասային թաղամասերից մեկում տարածք է առանձնացրել է և սպասում  է առաջարկների։ Թափառող շների ոհմակներից ու հարձակումներից մարդկանց հեռու պահել չի լինում։ Վնասազերծման միակ կիրառվող  տարբերակը ստերջացումն է, որից թաղամասերում շների թիվը չի պակասում։

Թափառող շների ոհմակներն ամենուր են ոչ միայն ծայրամասերում, այլև կենտրոնական փողոցներում։ Առավոտյան ու երեկոյան ակտիվ հարձակումներն աղբամանների մոտ են, իսկ մնացած ժամերին՝ բակերում ու կիսակառույց շինություններում: Կեր ու պատսպարվելու տեղ  որոնող կենդանիներն ագրեսիվ են նաև երեխաների նկատմամբ։

«Մեր հայաթը երկու երեխու խածել է, ամեն օր էլ ըսպես կեղնի, շատ են շները, օր խանութ կերթաս, դաժե հետևիցդ կընկնին»,-ասում է  գյումրեցի պատանիներից մեկը:

«Շատ վտանգավոր են, էրեխեքը դուրս կելնին, վրա կուդան, կհարձակվին։ Ըսպես խմբերով են, նամանավանդ մեր՝ թիվ 23 դպրոցի բակի մեջ»,-նշում է թաղամասի բնակչուհին:

Ծայրամասային թաղամասերում շների ոհմակների ավելի շատ կարելի է հանդիպել՝ կիսակառույցները շատ են, աղբավայրը՝ մոտ։ Կենդանիներն իրենց ավելի ապահով են զգում, բայց նրանց ագրեսիվությունը վտանգավոր է բնակիչների համար։ Ցերեկը հարձակումներից են վախենում, գիշերն էլ չեն քնում հաչոցի ձայներից։

Ստերջացումը շների հարձակումներից պաշտպանելու ելք չէ, բայց կիրառվող միակ տարբերակն է, որն ընդամենը կանխում է կենդանիների բազմացումը։ Գյումրիում գործող միակ կլինիկան այս տարի էլ կշարունակի ծրագիրը, քաղաքապետարանի հետ ունեն երկրորդ փուլի պայմանագիր։ Նախորդ տարի Գյումրիում ստերջացրել են 350 թափառող շուն։

«Պայմանագիրը կնքվել է երկրորդ փուլի համար՝ 250 շան համար, արդեն մոտ 150 շուն ստերջացրել ենք, հուսով եմ՝ մեկ-երկու ամսվա ընթացքում կվերջացնենք նաև երկրորդ փուլի աշխատանքները»,-նշում է «Մայ վետ» կլինիկայի անասնաբույժ Արման Եղիկյանը։

Կլինիկայի աշխատակիցները նույնիսկ մոնիթորինգ են արել ու պարզել, որ վտանգավոր, ագրեսիվ էգ շների թիվը մի քանի անգամ գերազանցում է արուներին։ Մասնագետներն ասում են, որ ստերջացման եղանակով թափառող շների թվաքանակի կտրուկ նվազում բնակիչները կարող են զգալ միայն 3-4 տարի անց:

«Թիվը նվազեցնելու համար եթե չեն ուզում խփել, պիտի հավաքեն, տանեն, մի տեղ պահեն, ոչ թե տանին ականջներին բան զարգեն, էդ  ստերջացրածը էլի գուգա ըստեղ, մարդ կխածե, մարդ կուդե»,- ասում է բնակիչներից մեկը:

Քաղաքից բացի, թափառող կենդանիները շատացել են նաև գյուղական համայնքներում: Կենտրոնը շատ ահազանգեր է ստանում նաև գյուղերից, բայց ծառայության՝ վճարովի լինելու պատճառով համայնքները ոչինչ անել չեն կարող։ Բյուջեներից այդ նպատակի համար գումարներ հատկացնելու հնարավորություն չունեն:

Ստերջացման եղանակով շների թիվը պակասեցնելուն զուգահեռ, անհրաժեշտություն է նաև կենդանիների համար ապաստարաններ ունենալը: Քաղաքապետարանը ծայրամասային թաղամասերից մեկում տարածք է առանձնացրել։

«Որոշակի տարածք հատկացրեցինք նախկին թռչնաբուծարանի տարածքում, մոտ 240 քմ մակերեսով երկհարկանի կառույց է, որի տանիքն ու ներսի հատվածները պետք է վերանորոգվեն: Մոտ 500 քմ հողատարածք էլ կա, մենք պատրաստակամ ենք էդ տարածքն անվարձահատույց տրամադրել այն բարեգործական կազմակերպություններին, որոնք զբաղվում են թափառող շների ծրագրերով»,-նշում է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու առաջարով դիմել է բարեգործական մի ընկերություն: Տարածքն ուսումնասիրելուց հետո միայն պարզ կդառնա՝ կհամաձայնե՞ն ֆինանսներ ծախսել։

«Շատ կենդանասերների ահազանգով Գյումրի եկել ենք Երևանից, եկանք, որ փորձենք քննարկել ծրագիրը, ստեղծել ՀՈԱԿ, որը կունենա կացարան այն շների համար, որոնք չեն կարողանում ապրել դրսում կամ ագրեսիվ են ու նեղություն են տալիս, կացարան լինի, որ շները այդտեղ կարողանան ապրել»,-իրենց ծրագրերն է ներկայացնում Կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Հրանտ Դավոյանը։

Արդեն մայրաքաղաքում նույն ընկերությունը բացել է ապաստարան, որտեղ այժմ դեռ 90 կենդանի է ապրում: Մեկ շան համար ամսական ծախսը կազմում է 15-20 հազար դրամ։ Գյումրիում մոտավոր հաշվարկով մոտ 1300 թափառող շուն կա, դրանց տեղավորման համար մեկ ապաստարանը բավարար չէ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

20:20 24.11.2024

Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունի

Բալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

20:00 24.11.2024

«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

19:40 24.11.2024

Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջ

Այսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

BACK_TO_TOP