Կալանավորվել է «Ճվճվ Արոյի» մյուս որդին՝ Սերժ Վարդանյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Կալանավորվել է «Ճվճվ Արոյի» մյուս որդին՝ Սերժ Վարդանյանը

18:01 09.01.2018

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել, ապա կալանավորել Արա Վարդանյանի («Ճվճվ Արո») որդուն՝ Սերժ Վարդանյանին: Այս մասին SHANTNEWS-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Սերժ Վարդանյանը մեղադրվում է կողոպուտ կատարելու և մի խումբ անձանց հետ խուլիգանություն կատարելու մեջ։
Մասնավորապես, 2017թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հր. Քոչար փողոցի կամուրջի հարևանությամբ կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի սրահում Սերժ Վարդանյանը հափշտակել է Կարեն Արայի Գասպարյանի պարանոցի՝ զգալի չափերի 200.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա վզնոցը:

«Դեպքի առթիվ 05.10.2017թ. ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է Երեւանի քննչական վարչությունում։ Կատարած հանացավոր արարքի համար Ս. Վարդանյանին 13.10.2017թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 22:30-23:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի մի խումբ երիտասարդներ Ն. Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի թիվ 3-րդ առանձնասենյակում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե վիճաբանել են սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար իրենց դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցող՝ Հովհաննես Կառլենի Գասպարյանի հետ, իսկ այնուհետև դուրս են եկել միջանցք, որտեղ Հովհաննես Գասպարյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վերջինիս նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի արդյունքում խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ 01.12.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ դրան անմիջական մասնակցություն է ունեցել նաև Սերժ Վարդանյանը։ Երևանի քննչական վարչությունում 2017 թվականի դեկտեմբերի 23-ին որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու մասին:

26.12.2017թ. երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սերժ Վարդանյանին նախկինում ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել ներկայանալու վարույթն իրականացնող մարմնին, սակայն չի ներկայացել։ Որոշում է կայացվել վերջինիս բերման ենթարկելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

2018թ. հունվարի 08-ին որոշում է կայացվել Սերժ Արայի Վարդանյանին ՀՀ քր. օր.-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն ներկայացվել դատարան խափանման միջոց կալանավորում ընտրելու համար, ինչն էլ բավարարվել է»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի՝ SHANTNEWS-ին տրամադրած տեղեկատվության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP