Ինչպե՞ս վերադառնալ «Սիլիկոնյան հովտից» ու աշխատել Հայաստանում. Հակոբ Արշակյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Ինչպե՞ս վերադառնալ «Սիլիկոնյան հովտից» ու աշխատել Հայաստանում. Հակոբ Արշակյանի պարզաբանումը

16:44 25.07.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուղիղ եթերում խոսել է IT ոլորտում Հայաստանի հաջողություների մասին:

Արձանագրել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնությունների շնորհիվ այդ ոլորտում  30 տոկոսի աճ կա: Նախարարը խոսել է նաև ծրագրերի, մասնավորապես «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի մասին, որով նախատեսվում է  այս տարի 45 հայ ձեռներեցի հնարավորություն տալ հատուկ մասնագիտական ծրագրերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ «Սիլիկոնյան հովիտ»՝ ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների հետ:

Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվել աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը, որն էլ իր հերթին ստեղծում է նոր կապեր հայ ձեռներեցների համար:

Այդ ծրագրով նաև մոտ 3 տասնյակ ուսանող է գործուղվելու «Սիլիկոնյան հովիտ»՝ ինժեներական հմտություններից բացի, գործարար    կարողություններ ևս ձեռք  բերելու համար: Նախարարը պատասխանել է այն հարցին, թե ինչպես կարելի է կանխել այն տեսական հնարավորությունը, որ «Սիլիկոնային հովիտ» այցելելուց հետո շատերը գուցե այլևս չցանկանան վերադառնալ Հայաստան:

Նախարարը նշել է, որ գործուղվողներն այն մարդիկ են, որոնք ոչ մի խնդիր չունեն երբևէ Հայաստանից գնալու:

«Այդ մարդիկ ո՛չ վիզայի, ո՛չ գիտելիքի խնդիր չունեն: Իրենք այն մարդիկ են, որ կարող են մեծ ընկերություն հիմնել կամ մեծ պրոդուկտ ստեղծել: Նրանց մեծ մասը վերադառնալու է, որովհետև աշխարհն է այդպես փոխվել: Հայաստանում ավելի լավանում է  վիճակը թե՛ բիզնեսի, թե՛ ապրելու տեսանկյունից: Իսկ տեխնոլոգիական ոլորտն էլ մեծ մասամբ կապ չի ունենում այլևս աշխարհագրական դիրքի հետ»,- պարզաբանել է  նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

16:10 27.11.2024

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP