15:27 17.07.2020
Վարդան Մինասյանը հեռացավ Հայաստանի նորընծա չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանագիրը, կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:
Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-ոքի և կրել 14 պարտություն:
Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար:
Շնորհակալ ենք, Մինասյա՛ն:
Մաղթում ենք հաջողություն»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:
«Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, և, իհարկե, հաջողություններ գրանցեցինք եվրագավաթներում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, և, իհարկե, թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։
Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ»,- ասել է Վարդան Մինասյանը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...