«Ճվճվ Արոյի» որդին ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.41
  • 419.05
WEATHER
+37.09 oC

«Ճվճվ Արոյի» որդին ձերբակալվել է

11:50 09.01.2018

Ձերբակալվել է ճանապարհային ոստիկանների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սարգիս Վարդանյանը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական բաժնից: 

Ավելի վաղ ShantNews.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաների բախման հետևանքով մահացել և վիրավորվել էին ճանապարհային ոստիկաններ:

Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր նաև վիրավոր ոստիկանը: 

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զսպող ո՞ւժ, թե հրահրող. ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը

15:40 06.07.2024

Զսպող ո՞ւժ, թե հրահրող. ի՞նչ դերակատարում ունի Ռուսաստանը

Ռուսաստանը հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել Ադրբեջանին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այս արտահայտությունը բուռն արձագանք առաջացրեց հատկապես Ռուսաստանում: Մոսկվայից անգամ վիրավորանքներով պատասխանեցին: Փաստն այժմ այն է, որ Արցախը հիմա Ադրբեջանի լիակատար վերահսկողության ներքո է՝ առանց հայերի: Ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը Արցախի ու ոչ միայն Արցախի հարցում: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել […] ...

Մենք արժանի էինք հաղթանակի․ Մարտինես

15:25 06.07.2024

Մենք արժանի էինք հաղթանակի․ Մարտինես

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է Ֆրանսիայից կրած պարտությունը (0:0, 11 մետրանոցներ՝ 3:5) Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում. «Մենք լավ խաղացինք և շատ պահեր ստեղծեցինք: Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, նրանք բնավորություն դրսևորեցին։ Մենք ավելի շատ տիրում էինք գնդակին և արժանի էինք հաղթանակի: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ, բայց ֆուտբոլիստները պետք է աներևակայելի հպարտանան […] ...

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

15:12 06.07.2024

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն կհաստատվի: Տոկաևը նաև նշել է, որ քաղաքական և տնտեսական փոփոխություններն իրենց ազդեցությունն […] ...

SHANTNEWS

15:00 06.07.2024

SHANTNEWS

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

14:54 06.07.2024

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը: Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ […] ...

Բուրյաթիայի սրճարաններից մեկում սննդից թունավորվածների թիվը հասել է 56-ի

14:42 06.07.2024

Բուրյաթիայի սրճարաններից մեկում սննդից թունավորվածների թիվը հասել է 56-ի

Բուրյաթիայի Հանրապետության Գուսինոօզերսկ քաղաքի սրճարաններից մեկում սննդից թունավորվածների թիվը հասել է 56-ի, որոնցից 36-ը երեխաներ են, հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարը Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ Բուրյաթիայի դատախազությունը հայտնել էր, որ Գուսինոօզերսկի շրջանային հիվանդանոց է դիմել 22 մարդ՝ սուր թունավորման ախտանշաններով, որոնցից 13-ը երեխա է։ Հոսպիտալացվել է 10 հիվանդ, որոնցից ութը՝ երեխա։ Հանրապետության դատախազությունը դեպքի […] ...

BACK_TO_TOP