Իլոն Մասկը կաջակցի Քանյե Ուեսթին ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+10.09 oC

Իլոն Մասկը կաջակցի Քանյե Ուեսթին ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ

17:29 15.07.2020

Գործարար Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Քանյե Ուեսթին հաջորդ անգամ: Այդ մասին հայտնում է Page Six-ը:

Մինչ այդ Մասկը ջնջել էր Ուեսթին աջակցելու մասին իր թվիթն այն բանից հետո, երբ նա սկանդալային հարցազրույց էր տվել Forbes-ին՝ հայտարարելով, որ պատվաստումները «սատանայի նշաններ են», իսկ ընտանիքների պլանավորման կենտրոնները՝ ռասիստական կազմակերպություններ:

Մասկը նշել է, որ հետագայում Քանյեն իրեն բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել.

«Քանյեն հետո ինձ բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել և դրանում ավելի շատ իմաստ կա, քան մտածում էինք շատերս, այդ թվում՝ ես»:

Իլոն Մասկը հայտարարել է նաև, որ պատրաստ է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Ուեսթին, բայց ոչ թե 2020-ին, այլ 2024-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իտալական ակումբի տարօրինակ մարզումները

19:18 26.10.2024

Իտալական ակումբի տարօրինակ մարզումները

Իտալական C սերիան ներկայացնող «Պեսկարայի» ֆուտբոլիստները տարօրինակ ձևով են մարզվում, հայտնում է Rete 8-ը: Թիմի 66-ամյա գլխավոր մարզիչ Սիլվիո Բալդինին անսովոր մեթոդ է կիրառել: Խաղացողները մարզվել են մեկ աչքը փակ: Իտալացի մասնագետը կարծում է, որ աչքը կապող սև կտորը մարզումների ժամանակ ֆուտբոլիստներին օգնում է կենտրոնանալ և թեթևացնել հոգնածությունը: Սիլվիո Բալդինին մարզչական կարիերան սկսել է 1984 […] ...

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Ադամ Շտիֆտերի և ժոզեֆ Բուհալլայի հետ

19:12 26.10.2024

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Ադամ Շտիֆտերի և ժոզեֆ Բուհալլայի հետ

Հոկտեմբերի 25-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղարի տեղակալ Ադամ Շտիֆտերի և նույն նախարարության Արևելյան եվրոպայի վարչության նորանշանակ տնօրեն ժոզեֆ Բուհալլայի հետ։ Այս մասին հայտնում են Հունգարիայում ՀՀ դեսպանությունից։ «Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ քաղաքական և տնտեսական փոխգործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակի»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն

19:02 26.10.2024

Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում։ Հանրապետության ճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Մոուրինյուն պատրաստ է վերադառնալ Անգլիա

18:55 26.10.2024

Մոուրինյուն պատրաստ է վերադառնալ Անգլիա

Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր ապագայի մասին: «Երբ հեռանամ «Ֆեներբահչեից», ապա լավագույն տարբերակը կլինի աշխատել այնպիսի ակումբում, որը չի խաղա եվրագավաթներում: Այնպես որ, եթե 2 տարի անց Անգլիայում հետնապահներից մեկը մարզչի կարիք ունենա, ապա ես պատրաստ եմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն: Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուի վերջին անգլիական ակումբը եղել […] ...

Ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանում ընտրողների ակտիվությունը 50,6 տոկոս է

18:50 26.10.2024

Ժամը 17:00-ի դրությամբ Վրաստանում ընտրողների ակտիվությունը 50,6 տոկոս է

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փոխանցմամբ, ժամը 17:00-ի տվյալներով` ընտրատեղամասեր է այցելել 1 մլն 768 հազար 816 ընտրող, որը կազմում է ընտրողների 50,6 տոկոսը: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն։ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 45,77 տոկոս, 2016 թվականին` 42,04 տոկոս, 2012 թվականին՝ 53,03 տոկոս։ Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական […] ...

ԱԺ օրենքի ընդունումը թույլ կտա բացահայտելու ու պաշտպանելու խոցելի խմբում գտնվող երեխաների իրավունքները

18:40 26.10.2024

ԱԺ օրենքի ընդունումը թույլ կտա բացահայտելու ու պաշտպանելու խոցելի խմբում գտնվող երեխաների իրավունքները

Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի օրենսդրական բարեփոխումների փաթեթը կրկին խորհրդարանականների քննարկման առանցքում է։ Կառավարությունը բարեփոխումներին միտված նախաձեռնությունը ներկայացրել է ԱԺ գլխադասային երկու հանձնաժողովի քննարկմանը։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Օրենքի ընդունումը թույլ կտա բացահայտելու խոցելի խմբում գտնվող երեխաներին ու պաշտպանելու նրանց իրավունքները միջազգային մի շարք կոնվենցիաներով։ Իսկ այն, որ մեր երկրում երեխաների իրավունքները, մեղմ ասած, խախտվում […] ...

BACK_TO_TOP