Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշ վարակվել է կորոնավիրուսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:29:39
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+9.09 oC

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշ վարակվել է կորոնավիրուսով

14:45 15.07.2020

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3 ըմբիշի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան կա: Հուլիսի 15-ին նախատեսված ծաղկաձորյան հավաքը կհետաձգվի երկու շաբաթով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հուլիսի 15-ից երկշաբաթյա հավաք պետք է սկսեր Ծաղկաձորի մարզաբազայում:

«Թիմը նախորդ օրը թեստավորում է անցել, 3 դրական պատասխան ունենք: Կոնտակտավորներ չունենք: Մարզիչների, հավաքականի գլխավոր մարզիչի հետ որոշեցինք հավաքը հետաձգել երկու շաբաթով: Այնպես չի, որ պատճառը թեստերի դրական պատասխաններն են. որոշեցինք սպասել, մինչ ազատ ոճայինները կավարտեն իրենց հավաքը, նոր հունահռոմեականները կսկսեն: Մարզիչների հետ քննարկում է եղել, նպատակահարմարություն չկա հիմա հավաք անելու, երկու շաբաթ հետո կանենք: Այս պահին շտապ ոչինչ չկա, ավելի լավ է՝ ըմբիշները տեղերում մարզվեն:

32 թեստ է հանձնվել, 3 դրական պատասխան: Ազատ ոճայիններից էլ մեկ դրական պատասխան ունեինք: Կրկնակի թեստ է հանձնվել և պատասխանն արդեն բացասական է, բայց ըմբիշը չի միացել հավաքին, թույլ չենք տվել: Նա մարզվում է անհատական, իմաստ չկար վերջին օրերին միանալ թիմին: Նա հաջորդ հավաքին կմիանա թիմին: Նրա հետ կար մեկ կոնտակտավոր, մեկուսացված էր: Հունահռոմեականների 3 ըմբիշների հետ կոնտակտավորներ չկան, քանի որ միայնակ են եկել, գնացել: 3 դրական թեստի պատասխաններ ունեցող ըմբիշների անուններն անհասանելի են, չենք հայտարարելու»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 4 ամիս տևած դադարից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հուլիսի 8-ից երկշաբաթյա հավաք է անցկացնում Ծաղկաձորի մարզաբազայում: Հավաքը փակ է, լիարժեք մեկուսացված պայմաններում: Նախքան հավաքի մեկնելը, թիմի անդամներն ու մարզչական շտաբը թեստավորում էին անցել: Գրանցվել էր 1 դրական պատասխան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՔՊ 7-րդ համաժողովի կազմակերպման հարցեր

23:24 15.04.2025

Քննարկվել են ՔՊ 7-րդ համաժողովի կազմակերպման հարցեր

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության 7–րդ Համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հանրային հաղորդակցության հետ կապված հարցեր։ ...

46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում

23:19 15.04.2025

46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Առաջնաձորում բնակվող 46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Օպերատիվ տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու ներկայացվեցին քննչական մարմնին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ապրիլի 14-ին քրեական վարույթի շրջանակներում զննվեց առաջնաձորցու տնամերձ հողամասը։ Հայտնաբերվեց կանեփի 23 թուփ: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

23:15 15.04.2025

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

Ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էմին Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հունգարիան կրկին խոչընդոտում է Եվրամիության կողմից Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերումը

23:06 15.04.2025

Հունգարիան կրկին խոչընդոտում է Եվրամիության կողմից Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերումը

Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին ռազմական հարցերում Եվրամիության կողմից օգնության ցուցաբերմանը: Պաշտոնական Բուդապեշտը շարունակում է իրեն դրսևորել որպես Ադրբեջանի շահերի պաշտպանը Բրյուսելում ու Ստրասբուրգում: Ինչպե՞ս են գնահատում Հունգարիայի ղեկավարների այսպիսի պահվածքը եվրոպական մայրաքաղաքներում: Թեմային՝ «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ անցած ամիս Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրամիության անդամ պետություններին առաջարկել […] ...

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն գերազանցում են բոլորին․ Խեդիրա

22:54 15.04.2025

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն գերազանցում են բոլորին․ Խեդիրա

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի մասին, հաղորդում է Goal-ը: ««Բարսելոնան» ու ՊՍԺ-ն այժմ Եվրոպայում գերազանցում են բոլորին: Հանսի Ֆլիկը վերահսկում է ամեն ինչ: Նա թիմին վստահություն է հաղորդել և աշխատող մարտավարություն առաջարկել»,- ասել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Կատալոնական ու փարիզյան թիմերը մոտ են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ […] ...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

22:46 15.04.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP