Մոուրինյոն «ջերմացե՞լ» է Մխիթարյանի հանդեպ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Մոուրինյոն «ջերմացե՞լ» է Մխիթարյանի հանդեպ

19:01 08.01.2018

Հայաստանի քառակի չեմպիոն և եռակի գավաթակիր,  Ուկրաինայի եռակի չեմպիոն և եռակի գավաթակիր, Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր,   Եվրոպա լիգայի հաղթող, Անգլիայի սուպերգավաթակիր,  Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, բազմակի անգամ  Հայաստանի, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների և Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ: Սա էլ դեռ Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսներն ու նվաճումները չեն:   Վերջին շրջանում սակայն Մխիթարյանի շուրջ  զարգացող իրադարձությունները ավելի ու ավելի քիչ են դրական երանգներ պարունակում:  Պատճառը «Մանչեստեր Յունայթեդ»   ակումբում Մխիթարյանի, մեղմ ասած, ոչ այնքան հաջող խաղն է վերջին մի քանի ամիսներին:  Հիշեցնենք, որ նախ երկու ամսից ավելի Մխիթարյանը ընդհանրապես դուրս չեկավ խաղադաշտ:  Այնուհետ,  երբ  խոսք գնաց նրա այլ ակումբ տեղափոխվելու մասին, ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն  նրան սկսեց դուրս բերել փոխարինման:    Մխիթարյանի խաղը սակայն  դեռ  չի հասել նախկին մակարդակին և չի փոխել «Մանչեստեր Յունայթեդի» երկրպագուների կարծիքը,   անգամ վերջին խաղից հետո, «Դերբի Քաունթրի» հետ,   որին  Մխիթարյանը բավականին հաջող հանդես եկավ:   Չնայած Մոուրինյոն ներողություն խնդրեց Մխիթարյանից, իրեն փոխարինելու համար:   

 Արդար չէր Մխիթարյանին փոխարինելը:  Ես այդ մասին նրան ասացի:  Ինձ էլ դուր չեկավ իմ արածը,  քանի որ նա արժանի չէր դրան:  Մխիթարյանը  լավ էր խաղում:  Ճիշտ է  փոխանցում կատարելու մի քանի հնավորություն բաց թողեց, բայց թիմին դինամիկա էր հաղորդում: Քանի որ Ռեշֆորդը չէր կարողանում գոլ խփել, ես որոշեցի ժամանակ չկորցնել, դաշտ դուրս բերել Լուկակուին: Ես զոհաբերեցի Միկիին,  մի բան, որ սովորաբար չեմ անում: Ես ներողություն խնդրեցի իրենից, որովհետև նա արժանի չէր:

 

 

 

Մոուրինյոյի ներողությանը շատերն էին  սպասում,   հատկապես   հայ երկրպագուները:     Սպասում էին այնքան, որ ոմանք այդ ներողոթյունը ընդհանրացրեցին՝    թե կամակոր պորտուգալացին զղջացել է,  ոչ միայն վերջին խաղի համար, այլ ընդհանրապես,  այս վերջին ամիսներին Մխիթարյանի հանդեպ դրսեվորած իր վարքի:  Սակայն  ներողություն խնդրելը, այն էլ մի քանի խաղերի համար,  Մոուրինյոյի ոճը չէ:  Դա նախ դեմ կլիներ կոնֆլիկտային մարզչի սկզբունքներին,  ապա կնշանակեր որ նա անընդհատ  թերագնահատել է Մխիթարյանին, ինչը լավ մարզչին լավ չէր բնութագրի:   Իրականում Մխիթարյանի խաղում անկում կար:  Իսկ մարզասերներին անգամ մեկ,  ոչ այնքան լավ խաղը բավարար է ֆուտբոլիստին մեղմ ասած քննադատելու համար:   Ահա մի քանի մեկնաբանություն, Մխիթարյանի վերջին՝   նույնիսկ Մոուրինյոյի խոստովանությամբ լավ խաղից հետո: 

 

 1.  «Հենրիխ Մխիթարյանը որակյալ զարմանահրաշ ֆուտբոլիստից վերածվել է փաբում խաղացող մեծ Ջոնի»։

 2. «Մոուրինյուն պետք է նրան թույլատրի հեռանալ։  Չեմ հավատում, որ Մխիթարյանը վատն  է,  սակայն մամուլը և որոշ երկրպագուներ դուրս են եկել նրա դեմ։  Նա կուժեղացնի բազմաթիվ թիմեր»։   

 3. «Կարծում եմ, որ Մխիթարյանը կորցրել է իր վստահությունը։ «Կարող եք անմիջապես վաճառել Մխիթարյանին, նույնիսկ եթե վճարեն 20 միլիոն ֆունտ, կցանկանամ, որ նա հեռանա»։   

 4.  «Մխիթարյանը կրկին սարսափելի տեսք ուներ։    Որքան շուտ վաճառենք նրան, այնքան ավելի լավ»։   

 

 

 

 

Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությանը անդրադարձել է « Sport BILD»   պարբերականը:     Հրապարակումը թվիտերյան էջում մեջբերել է  «Transfer News Live»-ը:

 

«Հենրիխ Մխիթարյանը այս հունվարին դժվար թե հեռանա «Մանչեսթեր յունայթեդից»,  քանի որ Պրեմիեր լիգայում հանդես եկող ակումբը նրա տեղափոխության համար պահանջում է 40 մլն եվրո:    Սա այնպիսի գումար է,   որը նրան ձեռք բերել ցանկացողներին ստիպում է հրաժարվել այդ մտքից: 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մխիթարյանով ներկայումս հետաքրքրված են մի քանի ակումբներ, այդ թվում երկուսը անգլիական:  Խոսքը «Լիվերպուլի» և «Արսենալի» մասին է:  Վերջերս    ամենահավանական գնորդների ցանկում հայտնվեց նաև «Ինտերը»:  Ոմանք նույնիսկ գործարքն արդեն կայացած էին համարում, երբ իտալական ակումբի մարզիչը հայտարարեց որ Մխիթարյանի համար անհրաժեշտ այդքան մեծ գումարը «Ինտերը» չունի:   Ընդորում այն ժամանակ խոսք էր գնում 30 միլիոն Եվրոյի մասին:  Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին իսկ  տրանսֆերը կազմեց   26.3 մլն ֆունտ ստերլինգ:  Հիմա էլ   բուռն քննարկումների թեմա է դարձել    « Sport BILD»-ի հրապարակումը:     Թվիտերում  օգտատերերից մեկը նշել է թե չի հասկանում ինչ՞ու են ֆուտբոլիստներին    ակումբները փորձում վաճառել ավելի թանկ գնով քան ձեռք են բերել:  Ահա հրապարակումներից ևս մի քանիսը: 

 

 

 1.  «40 միլիոն մի հայի համա՞ր: Ծիծաղելի է»: 

 2.  «Ազգությունը կապ չունի: Ես վստահ եմ, որ կարևորը ֆուտբոլիստի փորձն է:»   

 3.    «Եթե Մխիթարյանը որակյալ ֆուտբոլիստ է, ինչ՞ու ակումբները չեն ուզում վճարել ինչոր 40 միլիոն: Հիշեք թե ինչպես «Բարսելոնան»  Կոուտինյոյի համար վճարեց 142 միլիոն եվրո:   

 4.  «Հզոր թիմերը որ կարող են 40 միլիոն վճարել Մխիթարյանի ; կարիքը չունեն, իսկ ովքեր դժվարությամբ են հայթայթելու այդ գումարը չեն ուզում ռիսկի դիմել մի ֆուտբոլիստի համար,  որը տապալեց մի ամբողջ սեզոն:   

 

 

Մխիթարյանի  իրական երկրպագուներն ու նրան գնահատողները սակայն շարունակում են հավատալ նրան: Ընդ որում նրաց թվում  Մխիթարյանից ոչ պակաս անուններ կան:  Օրինակ «Լիվերպուլի» նախկին պաշտպան Մարկ Լոուրենսոնն   ակնարկել է «Մանչեսթեր Յունայթեդին»,   որ նրանք կարող են հետագայում զղջալ Մխիթարյանին վաճառելու համար` զգուշացնելով, որ հայ կիսապաշտպանը այլ ակումբում կարող է հիանալի ֆուտբոլ    ցույց տալ:     «Եթե նրանք Մխիթարյանին թույլ տան հեռանալ, ապա նա կտեղափոխվի որևէ ակումբ ու կդառնա լավագույն խաղացողը», – ասել է Լոուրենսոնը BBC-ի եթերում:

 

 

 Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերն էլ   քննադատել է «Մանչեստեր յունայթեդի»    գլխավոր մարզչին:   

 

 

 

Մոուրինյուն հատակին է, ինչպես և իր թիմը։    Չեմ կարող հիշել, թե երբ եմ վերջին անգամ տեսել նրան ժպտալիս։  Չկա էներգիա և կայծ, ինչը փոխանցվում է թիմին։  Մոուրինյուն գործում է այնպես, կարծես ամբողջ աշխարհը նրան դեմ է։   Մոուրինյուն չի կարողանում առավելագույնը ստանալ ոչ մի ֆուտբոլիստից, այդ թվում և  Մխիթարյանից:   

 

 

 

Երբ կլքի Մխիթարյանը մանչեստերյան ակումբը, կամ կլք՞ի  արդյոք:   Տրանսֆերային գործարքների մասին  լուրերը առայժմ միայն ցանկությունների մակարդակում են:  Մոուրինյոն  կարծես նորից սկսել է ջերմանալ, Մխիթարյանի խաղն էլ նորից սկսել է ստացվել:  Եվ ամենակարեվորը՝  Մխիթարյանի գինը ոչ մի կերպ չի նվազում տրանսֆերային շուկայում:    Այս ամենի պարագայում գուցե իրոք անտրամաբանական չէն նաև այն ենթադրությունները, որ «Մանչեստեր  Յունայթեդի» համար այնքան էլ ցանկալի չէ  ազատվել հայ ֆուտբոլիստից: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

14:48 25.11.2024

Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։ Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

14:41 25.11.2024

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, տվել հանձնարարականներ

Նոյեմբերի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի: Նախարարը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին, պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել հանձնարարականներ: ...

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

14:29 25.11.2024

Շալվա Պապուաշվիլին վերընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները Շալվա Պապուաշվիլիին վերընտրել են օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնում։ Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ Պապուաշվիլիի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում միակն էր: Այն առաջարկել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը։ Պապուաշվիլին Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։ Բացի այդ, նիստում ընտրվել են խորհրդարանի փոխնախագահներ։ Առաջին փոխխոսնակ է դարձել Գեորգի Վոլսկին, մյուս […] ...

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

14:23 25.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ այցի շրջանակներում Անջեյ Դուդային կուղեկցի նաև նրա կինը՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդան։  Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։Հաղորդվում է, որ պաշտոնական այցի շրջանակում […] ...

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

14:13 25.11.2024

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

Եվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:03 25.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

BACK_TO_TOP