Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու կրկնակի փորձ են կատարել. հայկական կողմից կորուստներ չկան. ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՀՀ պետական սահմանը խախտելու կրկնակի փորձ են կատարել. հայկական կողմից կորուստներ չկան. ՊՆ

17:28 12.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:

«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,-նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

15:22 10.01.2025

Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է գրանցել, հայտնում է OneFootball-ը: Ավելի վաղ 39-ամյա ֆուտբոլիստն «Ալ Օխդուդի» դեմ խաղում գրավել էր մրցակցի դարպասը: 2025 թվականին խփած առաջին գոլը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին օգնել է դառնալ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլ խփել 24 տարի անընդմեջ: Հիշեցնենք, որ «Ալ Օխդուդի» դեմ […] ...

Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է

15:16 10.01.2025

Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում «Նիսան» մակնիշի մեքենան կողաշրջվել է, և արգելափակված անձինք քաղաքացիների շնորհիվ դուրս են բերվել: Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.45-ին «Նիսան» մակնիշի մեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորը՝ 68-ամյա […] ...

Այս պահին միջազգային դատարաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր դատական գործընթացները շարունակվում են. Եղիշե Կիրակոսյան

15:10 10.01.2025

Այս պահին միջազգային դատարաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր դատական գործընթացները շարունակվում են. Եղիշե Կիրակոսյան

Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։ Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե […] ...

«Ռեալն» այս տավա լավագույն թիմն է աշխարհում. Բենզեմա

15:03 10.01.2025

«Ռեալն» այս տավա լավագույն թիմն է աշխարհում. Բենզեմա

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Քարիմ Բենզեման բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» ներկա կազմը։ Բենզեման «Ռեալում» հանդես է եկել 2009-2023 թվականներին։ ««Ռեալն» այս տավա լավագույն թիմն է աշխարհում։ Նրանք շատ ուժեղ են։ Մբապեի ներդրումը հիացմունք կառաջացնի։ Բոլորի համար երազանք է տեսնել, թե ինչպես են այս ֆուտբոլիստները գոլեր խփում, փոխանցումներ կատարում։ Նրանք ունեն բոլոր որակները»,- Բենզեմայի […] ...

SHANTNEWS

15:00 10.01.2025

SHANTNEWS

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր

14:54 10.01.2025

Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: ...

BACK_TO_TOP