19:00 11.07.2020
Գյուղական համայնքներում բազմաթիվ հողատերեր ակտիվ աշխատանքների սեզոնին գյուղտեխնիկայի ու բերքի տեղափոխման խնդիրներ են ունենում ճանապարհների պատճառով։ Դաշտից բնակավայր անցնող ճանապարհը մայրուղիներով է, որոնցով ծանր թրթուրավոր տեխնիկայի անցուդարձն արգելված է։
Օրինակ՝ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտ 500 հեկտարը՝ հողահանդակներից 100 հա-ն, սարից այն կողմ է, իսկ դաշտեր հասնելու համար պետք է Գյումրի-Բավրա միջպետական մայրուղով, Վարդաղբյուր-Կարմրավան գյուղերի միջով 12 կմ ճանապարհ անցնել։ Գյուղատնտեսական աշխատանքների համար ցողամարգցիներն այլ ճանապարհ չունեն։
Հիմա, երբ միջպետական ճանապարհին հիմնանորոգումներ են, գյուղտեխնիկայի երթևեկությունն արգելված է:
Միջպետական մայրուղով ծանր գյուղտեխնիկայի փոխադրումները միշտ են արգելված եղել, բայց այլընտրանք չեն ունեցել։ Տարիներով ցողամարգցիների այս խնդիրը լուծում չէր ստանում։ Հիմա, երբ դարձյալ ավտոմայրուղում հիմնային աշխատանքներ են, որոշեցին վերջնականապես խնդիրը լուծել՝ նոր ու դեպի դաշտեր կրճատվող ճանապարհ են բացում գյուղամիջյան սարի լանջերի հաշվին։
Մեծ սարի ստորին հատվածն իր ոլորաններով շինտեխնիկայով քանդում են, հարթեցնում։ Գյուղի տարեցները հիշում են, որ այն նախկինում էլ դաշտամիջյան ճանապարհ է եղել: Սարը տարիների ընթացքում առաջացել է քարաթափումների հետևանքով:
Սարը հիմա դառնում է կապող ճանապարհ բնակավայրի ու 100 հա հողատարածքի միջև։ Գյուղտեխնիկան 12 կմ-ի փոխարեն մեկուկես կմ ճանապարհով կհասնի դաշտեր: Դաշտամիջյան ճանապարհը հնարավորինս կառուցվել է երկկողմանի երթևեկության համար, հաշվի են առնվել հիմքի ամրությունն ու տեղումների հետևանքով հնարավոր քայքայումները:
Դաշտավայրեր տանող ճանապարհը թեև մոտ է գյուղի գերեզմանատանը, բայց տարածքը քանդման ու հողային աշխատանքներից չի տուժել։ Դաշտամիջյան հատվածն ուսումնասիրվել է, պատմական նշանակության վայրեր, գյուղացիներին պատկանող հողակտորներ չեն տուժում:
Աշխատանքների համար մեծ գումարներ չեն ծախսել։ Փոքր հնարավորություններով առաջանահերթ խնդիր են լուծում։ Աշխատող բանվորները հենց ցողամագցիներն են, իսկ տեխնիկայով ապահովել է հարևան Գոգհովիտ համայնքում գտնվող հանքավայրի ղեկավարությունը։ Ֆինանսական ծախսեր կատարել են միայն նախագծային աշխատանքների համար։
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...