18:02 10.07.2020
Կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում։
Խնամքի կենտրոնի աշխատակիցների ու գիշերող երեխաների մոտ է գրանցվել վիրուսը։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
Նրա խոսքերով՝ բոլոր վարակվածների մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
«Արդեն ստացել ենք թեստերի պատասխանները։ Խնամքի կենտրոնի 10 սաների և 5 աշխատակցի մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական: Որևէ մեկը հոսպիտալացված չէ, քանի որ հիվանդությունն ընթանում է առանց սիմպտոմների։ Համաճարակաբանների հետ կապի մեջ ենք, նրանք հսկողության տակ են պահում բոլոր հիվանդներին։ Անհանգստանալու կարիք չկա։
Միայն մեկ աշխատակից է գտնվում ռիսկային խմբում։ Նա շաքարային դիաբետ ունի։ Աշխատակիցները մեկուսացվել են խնամքի կենտրոնում։ Այստեղ 21 երեխա է գիշերում և նրանցից 10-ը, որոնց թեստավորման պատասխանները դրական են, մեկուսացվել են»,- ասել է Սոնա Մարտիրոսյանը։
Թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը, կառավարության որոշմամբ, լուծարվել է հունիսի 25-ին: Մինչ այս, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի:
Կենտրոնում գրանցված 80 երեխաներից 59-ը վերադարձել է ընտանիք։
Օրեր առաջ կորոնավիրուս էր հաստատվել նաև Գյումրիի ծերերի տուն-ինտերնատի 55 տարեցի և 12 աշխատակցի մոտ: 37 տարեց և 1 աշխատակից հոսպիտալացվել է:
«Ծերերի տուն-ինտերնատի տարեցներից հոսպիտալացվածներ կան Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, մայրաքաղաքի ինֆեկցիոնում, ինչպես նաև Սպիտակի բժշկական կենտրոնում։ Գյումրիի թիվ 3 պոլիկլինիկային են կցված հիվանդները։ Անախտանիշ հիվանդները հսկողության տակ են գտնվում հենց ինտերնատում։ Պոլիկլինիկայի բժիշկներն այսօր այցելել են հիվանդներին։ Ցավոք, հոսպիտալացված 3 տարեց մահացել է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։
Ծերերի տուն-ինտերնատի մահացած բնակիչներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ընդհանուր առմամբ, տուն-ինտերնատում թեստավորվել էր 151 խնամյալ և 66 աշխատակից:
09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ10:28 27.11.2024
Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ էՆոյեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, առատ ձյան, սաստիկ բքի, տեսանելության բացակայության և տրանսպորտային միջոցների վթարի պատճառով Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...
10:24 27.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 27-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․75 դրամ: ...
10:20 27.11.2024
Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ […] ...
10:00 27.11.2024
ԱՄՆ-ը խոստովանել է, որ Լիբանանի գործարքը կարող է ազդել ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման վրա Գազայի հատվածումՎաշինգտոնը կարծում է, որ Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահի» միջև համաձայնության հասնելը կարող է ազդել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դիրքորոշման վրա Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։ «Այն, ինչ տեղի ունեցավ այսօր, կարող է շրջադարձային լինել»,- ասել է նա լրագրողների համար հատուկ ճեպազրույցում։ Պաշտոնյայի խոսքով՝ նշված […] ...
09:52 27.11.2024
Տոկաևը ԵԱՏՄ-ն անվանել է Եվրասիայում մասնակից երկրների ինտեգրման կարևոր մեխանիզմՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աստանա այցի նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կարևորությունը եվրասիական տարածքում անդամ երկրների ինտեգրման համար։ «Աստանան և Մոսկվան արդյունավետորեն աշխատում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որն այսօր դարձել է եվրասիական տարածքում ինտեգրման կարևոր մեխանիզմ և ձեռք է բերել միջազգային հեղինակություն»,- գրել է նա «Ղազախստան և Ռուսաստան. […] ...
09:45 27.11.2024
Կոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի բրիտանացիների համարԿոլումբիայի կառավարությունը վիզաները պարտադիր կդարձնի Միացյալ Թագավորության քաղաքացիների համար՝ ի պատասխան հարավամերիկյան այս երկրի քաղաքացիների վերաբերյալ Լոնդոնի նման որոշման։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ «Եթե Միացյալ Թագավորությունը վերականգնել է վիզաների անհրաժեշտությունը Կոլումբիայի ժողովրդի համար, ապա պետք է ասեմ, որ փոխադարձության սկզբունքի հիման վրա, Կոլումբիայի կառավարությունը վիզա կխնդրի բրիտանացի քաղաքացիներից, ովքեր ցանկանում են […] ...