Ինչո՞ւ ամերիկյան տները պարիսպ չունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Ինչո՞ւ ամերիկյան տները պարիսպ չունեն

22:20 12.07.2020

Ամերիկյան ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել համաչափ, միանման առանձնատներ՝ հողամասերով, գրեթե ոչնչով իրարից չտարբերվող, որոնք երբեք  բաժանված չեն պարիսպներով: Խորհրդային մտածելակերպով մարդկանց համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է տունը չպարսպապատել, այն էլ՝ բարձր ու հուսալի պարիսպով: Ամերիկացիների դեպքում ամեն ինչ այլ է:

Նախ պետք է պատկերացնել մենթալիտետների տարբերությունը: Նահանգներում «սեփականության» գաղափարը մեծ կշիռ ունի և պաշտպանվում է  պետության կողմից: Յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ իր սեփականության պատասխանատուն առաջին հերթին պետությունն է:

Բայց դա միայն մեկ դետալն է: Ամերիկյան քաղաքները բաղկացած են շրջաններից, որոնք տարբեր են բնակիչների կենսամակարդակով: Թաղամասերը  կառուցվում և վաճառվում են բնակիչներին միանման հողակտորներով, որոնք հասանելի են կոնկրետ խավի:

Նոր տուն գնող ցանկացած բնակիչ ստորագրում է մի շարք փաստաթղթեր այն մասին, թե ինչ տեսք պետք է ունենան իր բնակելի տունն ու հողամասը, ընդհուպ մինչև խոտածածկի բարձրությունը:

Բոլոր կանոնները հաստատվում են բնակիչները ընդհանուր ժողովի ժամանակ: Ընդհանուր կանոններով սահմանվում է տների գույնը, ծառերի ու ծաղիկների տեսակները, որ կողմում պետք է տեղադրվեն օդափոխիչները: Այդ ամենն արվում է մեկ նպատակով՝ թաղամասը գրավիչ դարձնելու և տների գները չնվազեցնելու համար: Պատկերացրեք՝ մեկը որոշի ինքնագլուխ պարիսպ կառուցել, դա կփոխի թաղամասի տեսքը,իսկ հարևան տների գինը կտրուկ կընկնի:

Պարիսպները կխանգարեն նաև ոստիկաններին, փրկարարներին, հրշեջներին և բժիշկներին, որոնք ևս  պետք է անարգել կարողանան մոտենալ տանը:

Իհարկե, կան շրջաններ, որտեղ տներն ունեն պարսիպ: Դրանք սովորաբար տան ետնամասում են լինում և առանձնացված բակը ծառայում է կոնկրետ նպատակի՝ ընտանեկան հավաքներ և այլն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

18:30 27.11.2024

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Նոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ա. […] ...

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

18:25 27.11.2024

ԵՄ ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Հզորացվել են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները. գերժամանակակից տեխնիկական միջոցները թույլ կտան առավել արդյունավետ կառավարել օպերատիվ իրավիճակը, բարձրացնել արձագանքման մակարդակը։ ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությանը տրամադրվել են դյուրակիր համակարգիչներ, որոնք թույլ կտան քաղաքացիների արձագանքները […] ...

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

18:19 27.11.2024

96 մլն ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու հերթական դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը՝ մեկ մեղադրյալի մասով: Իրականացված ապացուցողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչ է, ինչպես նաև՝ […] ...

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

18:14 27.11.2024

Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում․ Ինձագին մեկնաբանել է «Ինտերի» հաղթանակը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում գերմանական «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ հաղթանակը 1-0 հաշվով։ «Մենք անցկացրինք հրաշալի հանդիպում, միշտ վերահսկում էինք իրավիճակը, իսկ դա հեշտ չէ «Լայպցիգի» դեմ խաղում։ Նրանք շատ էին գրոհում խաղի վերջնամասում, Զոմերը լավ աշխատեց։ Ցավալի է, որ չհաջողվեց խփել երկրորդ գոլը»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի […] ...

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

BACK_TO_TOP