Նիդերլանդներում բացահայտել են ինքնաշեն պատժախցեր, փրկել դրանց հավանական զոհերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Նիդերլանդներում բացահայտել են ինքնաշեն պատժախցեր, փրկել դրանց հավանական զոհերին

15:49 11.07.2020

Նիդերլանդներում 6 տղամարդ է ձերբակալվել, երբ 7 բեռնատարներում հայտնաբերվել են ինքնաշեն պատժախցեր և բանտախցեր:    Բեռնատարները հայտնաբերվել են Ռոտերդամի հարավում՝ Վաուզ Պլանտաժում: Այդ օպերացիան հաջողվել է, երբ ֆրանսիական ոստիկանությունը կոտրել է հանցագործների կոդավորված հեռախոսներն ու բացահայտել հանցավոր նպատակներով օգտագործվող EncroChat մեսինջերը:

Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները դեռ չէին հասցրել օգտագործել այդ պատժախցերը, իսկ պոտենցիալ զոհերը, որոնք առևանգված էին, այժմ իրավապահների կողմից ապահով պաշտպանված են: Պատժախցերում, ի թիվս  այլ գործիքների, հայտնաբերվել են  ձեռնաշղթաներ և ատամնաբուժական բազկաթոռ:

Բեռնատարները ոստիկանությունը հայտնաբերել էր դեռ ապրիլին, երկար ժամանակ գաղտնի հսկողություն էր սահմանվել, ինչի արդյունքում պարզվել էր, որ ամեն օր այնտեղ տղամարդիկ են մտնում և աշխատում: Երբ աշխատանքը համարյա ավարտված էր, ոստիկանությունը որոշել է միջամտել: Բեռնախցիկները ձայնամեկուսացված են եղել, հատակին և առաստաղին ամրացված են եղել ձեռնաշղթաներ, հայտնաբերվել են նաև ոստիկանական համազգեստ և զրահաբաճկոն: Եղել են նաև այգեգործական կտրող գործիքներ: 6 ձերբակալվածների մեղադրանք է առաջադրված նաև զենքի անօրինական պահման  համար: Ընդհանուր առմամբ EncroChat հանցավոր մեսինջերը կոտրելու արդյունքում 800 մարդ է ձերբակալվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […] ...

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

18:05 27.11.2024

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների […] ...

SHANTNEWS

18:00 27.11.2024

SHANTNEWS

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

17:55 27.11.2024

Ինչո՞ւ «Լիվերպուլը» պայմանագիր չի առաջարկել Սալահին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ ակումբից առաջարկ չի ստացել պայմանագիրը երկարաձգելու համար, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: TBR Football-ին հայտնի է դարձել, որ անգլիական ակումբը եգիպտոսցուն առաջարկ չի կատարել, որովհետև նրա գործակալը նախապես տեղեկացրել է առնվազն 3 տարվա պայմանագիր ստորագրելու մտադրության մասին: «Լիվերպուլը» ցանկանում է իր առաջատարի հետ պայմանագիր […] ...

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

17:50 27.11.2024

Արման Եղոյանը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի): Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան: Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով […] ...

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

17:46 27.11.2024

Կստեղծվեն իրավական հիմքեր վարչական ակտերն անհապաղ կատարելու համար

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որպես կանոն, էական եւ անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքին եւ առողջությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է նախատեսել, որ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիրը ենթակա է անհապաղ կատարման: Այս մասին ասել է […] ...

BACK_TO_TOP