ԲԴԽ-ն քննել է ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԲԴԽ-ն քննել է ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը

18:47 06.07.2020

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը:

Միջնորդությունը ներկայացրել էին դատավորներ Արման Թովմասյանն ու Մխիթար Պապոյանը:

Իսկ պատճառն այն է, որ  Բադալյանն իր հարցազրույցներից մեկում որոշակի արտահայտություններ էր թույլ տվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին, ինչով, Թովմասյանի և Պապոյանի համոզմամբ, Բադալյանը խախտել է քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերը:

Կարապետ Բադալյանն այսօր բացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի դեմ՝ հիմնավորելով, թե նա բազմիցս հայտարարել է, որ Ազարյանի ընկերն է, ուստի, Պապոյանն այս գործով չի կարող լինել անաչառ կողմ: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Որոշումը կհրապարակվի մի քանի օր անց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

19:17 27.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

19:12 27.11.2024

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ: Գործադիրի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամակահատվածում իրականացվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ Կառավարությունը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր […] ...

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

19:07 27.11.2024

Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան

Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: «Միևնույն ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից […] ...

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

18:58 27.11.2024

Յամալը կդառնա Golden Boy-ի դափնեկիր

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը համարվում է տասնամյակի ամենամեծ ֆուտբոլային տաղանդներից մեկը։ Այսօր նրա տիտղոսների հավաքածուն կհամալրվի ևս մեկ մրցանակով։ Daily Sport-ի տեղեկություններով՝ Յամալը կհայտարարվի որպես Golden Boy մրցանակի դափնեկիր, որն ամեն տարի Tuttosport-ի կողմից շնորհվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Քվեարկության արդյունքներով Յամալն առաջ է անցել Էնդրիկից, Ուորեն Զաիր-Էմերիից, Պաու Կուբարսիից, Արդա Գյուլերից, Սավինյոից, […] ...

Նախագահը ուժային կառույցներում նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել

18:52 27.11.2024

Նախագահը ուժային կառույցներում նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց

18:47 27.11.2024

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:40-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապահին՝ Ծիլքար գյուղի մոտակայքում, բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է, կան արգելափակված ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս […] ...

BACK_TO_TOP