Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն գրել է սեփական մահախոսականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն գրել է սեփական մահախոսականը

19:30 06.07.2020

Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն գրել է սեփական մահախոսականը: Հայտնում է Corriere della Sera գործակալությունը՝ հղում անելով ընտանիքի ընկերոջը՝ Ջորջո Ասումային:

Ասուման մահախոսականը ցույց է տվել լրագրողներին, որոնք հավաքվել էին այն հիվանդանոցի մոտ, որտեղ մահացել էր կոմպոզիտորը:

«Ես՝ Էնիո Մարիկոնեն, մահացել եմ: Ես հայտարարում եմ այդ մասին բոլոր ընկերներիս, որոնք միշտ եղել են իմ կողքին: Իսկ նրանց, ովքեր մի փոքր հեռու են, ես ողջունում եմ մեծ սիրով»,- ասված է փաստաթղթում:

Մորիկոնեն սեր է խոստովանել նաև կնոջը՝ Մարիային: Նա ցանկություն է հայտնել, որ անցկացնեն փակ հուղարկավորություն:

Էնիո Մորիկոնեն մահացել է հունիսի 6-ի երեկոյան, 92 տարեկան հասակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

38-ամյա Ռամոսը բանակցում է բրազիլական ակումբի հետ

16:38 27.12.2024

38-ամյա Ռամոսը բանակցում է բրազիլական ակումբի հետ

Իսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո 6 ամիս ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Սերխիո Ռամոսը բանակցություններ է սկսել բրազիլական «Կրուզեյրո» ակումբի հետ: 38-ամյա Ռամոսը 2005-2021 թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում», 2021-2023 թվականներին էլ` ֆրանսիական ՊՍԺ-ում: Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանն ամռանը մի շարք ակումբներից առաջարկ է ստացել, սակայն չի գնացել նոր գործարքի: ...

Գողություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

16:30 27.12.2024

Գողություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

Դեկտեմբերի 24-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բացել է Նոր Արեշի տներից մեկի պատուհանը և գողացել բջջային հեռախոս, տարբեր տեսակի խմիչքներ, հագուստ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 500 հազար դրամի վնաս: Մեկնել են մայրաքաղաքի քրեական ոստիկանները, տուժողից ընդունվել է հաղորդում: Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […] ...

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

16:19 27.12.2024

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 թ.՝ 4700 տոննա 2023 թ.՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա […] ...

Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ

16:10 27.12.2024

Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։ 38 միավորով Հայաստանի 2024 թ․ լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Նորիլսկի Նիկելի» ֆուտզալիստ Վլադիմիր Սանոսյանը: Երկրորդ հորիզոնականում է ֆուտզալի Հայաստանի ազգայն հավաքականի և իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլլերը (27 միավոր)։ Լավագույն եռյակը 22 միավորով եզրափակել է ֆուտզալի Հայաստանի ազգային […] ...

2025 թ. ավանդի փոխհատուցում կտրամադրվի նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց

16:02 27.12.2024

2025 թ. ավանդի փոխհատուցում կտրամադրվի նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց կարգավորելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2024 թ. շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական […] ...

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց

15:54 27.12.2024

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 430 գրամ «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց

ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային հսկողության գոտում զննման են […] ...

BACK_TO_TOP