19:39 15.06.2018
Բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք պետք է հանդարտեցներին ապրիլյան հեղափոխական տրամադրությունները, Սամվել Բաբայանը մերժել է: Այս մասին այսօր «Երևան» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո հայտարարել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը:
«Թե ով է, թողնենք հետագային»,- ասել է Բաբայանը՝ չտալով կոնկրետ անուն, սակայն հաստատելով լրագրողների այն դիտարկումները, թե իրեն հորդորել են հանդարտեցնել հեղափոխական տրամադրությունները:
Բաբայանը նաև ասել է, որ իր՝ Արցախ գնալ-չգնալու հարցը պետք է որոշի Հայաստանի իշխանությունը:
«Եթե Հայաստանի իշխանությունը որոշի, որ ես պիտի այնտեղ լինեմ, ես կլինեմ այնտեղ, բայց ներկա վիճակում ոչ մի դեստաբիլիզացիայի խնդիր չկա: Դա շատ լուրջ խնդիր է»,- ասել է Բաբայանը:
Հիշեցնենք՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր մասնակի բեկանեց Սամվել Բաբայանի նկատմամբ կայացված Ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկեց նոր քննության:
Դրանից բացի՝ դատարանը փոխեց Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը ԱԺ 15 պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Բաբայանն ու «Իգլայի»գործով անցնող ամբաստանյալ Արմեն Պողոսյանն ազատվեցին կալանքից:
12:44 07.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ըԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...
12:36 07.04.2025
«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...
12:28 07.04.2025
Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակըՀրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
12:20 07.04.2025
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլըԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...
12:12 07.04.2025
Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...