Ձերբակալմանս պատճառը եղել է քաղաքական. Սամվել Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Ձերբակալմանս պատճառը եղել է քաղաքական. Սամվել Բաբայան

19:17 15.06.2018

«Իմ ձերբակալման պատճառը եղել է քաղաքական: Ազգային անվտանգության շենքում ինձ հետ խոսել են, ասել են, որ մենք արդեն 5 տոկոսի շեմն անցել ենք և պատրաստվում ենք մեծ միտինգի, այսինքն՝ անցնելու ենք բոլոր շեմերը, պառլամենտում իրենք չեն կարողանա ունենալ մեծամասնություն, որն ունեին, դա արդեն մեծ պրոբլեմ էր: Դրա համար պիտի ինձ ձերբակալեին: Իմ այն հարցին, թե ինչու են ինձ, որ անգամ ցուցակում չկամ, ձերբակալում,  պարզ բացատրել են՝ պարո՛ն Բաբայան, դուք եք կազմակերպողը, դուք եք ղեկավարում, դուք եք մեզ պետք, դուք եք մեզ խանգարում, մնացածը չեն խանգարում»,- «Երևան» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո ասել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր իր ձերբակալության պատճառը:

Հիշեցնենք՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր մասնակի բեկանեց Սամվել Բաբայանի նկատմամբ կայացված Ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործն ուղարկեց նոր քննության:

Դրանից բացի՝ դատարանը փոխեց Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը ԱԺ 15 պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Բաբայանն ու «Իգլայի»գործով անցնող ամբաստանյալ Արմեն Պողոսյանը ազատվեցին կալանքից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

12:44 07.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի […] ...

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 07.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP