18:14 06.01.2018
Պեկինի թաղամասերից մեկում առաջիկայում փորձնական բացվելու է ճանապարհ, որ նախատեսված է առանց վարորդ մեքենաների երթևեկության համար։ Այս ճանապարհի վրա երթևեկության նշանները փոփոխվելու են և հարմարեցվեն այդպիսի մեքենաներին՝ նրանց սենսորների համար ընկալելի լինելու համար։
Այսպիսի ճանապարհի բացման որոշումն արդեն ընդունվել է, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվում։
Ներկայում համաշխարհային առաջատար ավտոարտադրողները հետազոտություններ ու մշակումներ են իրականացնում այս ոլորտում։ Նրանց են միացել նաև Google և այլ տեխնոլոգիական ընկերությունները։ Այս պահին արդեն կան նմանատիպ մեքենաներ, սակայն ճանապարհները դեռ հարմարեցված չեն այդ մեքենաների օգտագործման համար։
Առայժմ չլուծված, բայց կարևորագույն խնդիրներ կան նաև իրավունքի տեսանկյունից։ Մասնավորապես լուծված չէ հարցը, թե ով է պատասխանատու անվարորդ մեքենայի պատճառով ավտավթարների դեպքում։
11:06 12.03.2025
Լավրով. Ռուսաստանը չի ընդունի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը ՈւկրաինայումՌուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի ընդունի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ Հարցին, թե ինչ պայմաններում Ռուսաստանը կարող է ընդունել ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի՝ որպես խաղաղապահների ներկայությունը Ուկրաինայում, Լավրովը պատասխանել է՝ միանշանակ մերժելով համապատասխան նախաձեռնություն […] ...
10:55 12.03.2025
Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկմանԹբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլիի խոսքով, այս գործով մեղադրվում է նաև Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, ով պարտավորվել է վճարել 300 հազար լարի տուգանք։ Ամբաստանյալները մեղադրվում են բյուջեից ինը միլիոն լարի, այսինքն՝ […] ...
10:41 12.03.2025
Փրկարարներն Արագածի գագաթին հայտնաբերել են որոնվող քաղաքացու դինԺամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։ Արագած լեռան գագաթին ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 […] ...
10:30 12.03.2025
Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […] ...
10:21 12.03.2025
Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, թմրանյութի հայտնաբերման՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու խարդախության՝ […] ...
10:11 12.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 391 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 433 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.6 դրամ: ...