Ավստրալիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդունել հոնկոնգցիներին՝ Պեկինի ընդունած նոր օրենքից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.25
  • RUBLE
    3.90
  • 410.42
WEATHER
+2.09 oC

Ավստրալիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են ընդունել հոնկոնգցիներին՝ Պեկինի ընդունած նոր օրենքից հետո

12:00 02.07.2020

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն արձագանքել է Չինաստանի կողմից Հոնկոնգում ազգային անվտանգության մասին նոր օրենքի ընդունմանը։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, որ Ավստրալիան պատրաստ է ապաստան տրամադրել Հոնկոնգի բնակիչներին։

Մինչև այս Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայում ապրելու և աշխատելու հնարավորություն էր առաջարկել այն հոնկոնգցիներին, ովքեր ունեն բրիտանական միջազգային անձնագիր ստանալու իրավունք, հաղորդում է CNN-ը։ Ըստ հաշվարկների՝ այդ հնարավորությունից կարող է օգտվել շուրջ 3 մլն մարդ։ Չինաստանն արձագանքել է Բրիտանիայի այս հայտարարությանը՝ ասելով, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի հոնկոնգցիներին քաղաքացիություն շնորհելու ծրագիրն արգելափակելու համար։

Անվտանգության օրենքը ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին՝ Հոնկոնգի՝ Չինաստանի իրավասության տակ անցնելու 23-ամյակի օրը։ Հոնկոնգում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել կենտրոնական իշխանությունների ընդունած օրենքի դեմ։ Reuters-ի փոխանցմամբ՝ ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է բաց թողել և ռետինե փամփուշտներ արձակել ակցիայի մասնակիցների վրա։ 300-ից ավելի մարդ ձերբակալվել է։

Պեկինի ընդունած նոր օրենքը կոչված է պայքարել այն գործողությունների դեմ, որոնք սպառնում են Հոնկոնգում ազգային անվտանգությանը։ Այդպիսի սպառալիքների թվում են անջատողականությունը, ահաբեկչությունը, պետական իշխանության խարխլումը և դավադրությունն օտարերկրյա ուժերի հետ։

Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ Պեկինի ընդունած օրենքը հակասում է 1984թ.-ին երկու երկրների ընդունած համատեղ հռչակագրին, որով բրիտանական անկլավ հանդիսացող Հոնկոնգը 1997թ.-ից անցնում էր Չինաստանի իրավասության ներքո, սակայն տարածքին 50 տարով ինքնավարություն էր տրվում՝ ըստ «մեկ երկիր, երկու համակարգ» համաձայնագրի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

08:12 18.11.2024

Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

Հայաստանի Հանրապետության բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև […] ...

ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

08:05 18.11.2024

ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1973 թ.) […] ...

Բրազիլիայում բացվել է G20 գագաթնաժողովը

08:00 18.11.2024

Բրազիլիայում բացվել է G20 գագաթնաժողովը

Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Քսան երկրների խմբի (G20) երկօրյա գագաթնաժողովը։ Հանդիպմանը հրավիրված են G20-ի բոլոր երկրների և այլ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Անգոլան, Բոլիվիան, Կատարը, Կոլումբիան, Եգիպտոսը, Մալայզիան, Նիգերիան, Սինգապուրը և Վիետնամը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բրազիլիան ընտրել է կայուն զարգացումը, գլոբալ կառավարման և ինստիտուտների բարեփոխումը, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը […] ...

Վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան)

06:48 18.11.2024

Վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ ...

Բայդենը առաջին անգամ Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով

23:59 17.11.2024

Բայդենը առաջին անգամ Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին՝ ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Times-ը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «լուրջ փոփոխություն ԱՄՆ քաղաքականության մեջ»։ Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքները այս քայլի հետ կապված բաժանված են, գրում […] ...

«Իսլամական ջիհադը» հաստատել է Դամասկոսի վրա հարձակման ժամանակ իր կողմնակիցների մահը

23:38 17.11.2024

«Իսլամական ջիհադը» հաստատել է Դամասկոսի վրա հարձակման ժամանակ իր կողմնակիցների մահը

Պաղեստինյան արմատական ​​«Իսլամական ջիհադ» կազմակերպությունը հաստատել է նոյեմբերի 14-ին Դամասկոսի արևմտյան շրջաններում իսրայելական ավիահարվածի հետևանքով իր ինը կողմնակիցների, այդ թվում երկու դաշտային հրամանատարների մահը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է կազմակերպության ռազմական թեւը՝ «Սարայա ալ-Քուդս» խմբավորումը: Telegram ալիքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սիրիայի մայրաքաղաքին ավիահարվածի արդյունքում կազմակերպությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աբդել Ազիզ Սաիդ ալ-Մինավին և Ռասմի Յուսեֆ Աբու […] ...

BACK_TO_TOP