Շիրակի մարզի ցածրադիր տարածքների խոտհարքներում խոտհունձը մեկնարկել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

Շիրակի մարզի ցածրադիր տարածքների խոտհարքներում խոտհունձը մեկնարկել է

19:30 30.06.2020

Մարմաշեն գյուղի խոտհարքներում գյուղտեխնիկան հերթով գյուղացիների առվույտի ու վարսակի  դաշտերով է անցնում, ինչպես գյուղացին է ասում, «առաջին բերան խոտքաղն են անում»։ Մի քանի դաշտերում հնձել-վերջացրել են։

Գյուղի ճամփեզրին Ալեքսան պապի դաշտն է, խոտը քաղել են, հերթը հասել էր հակավորելուն։

Անասնակերի պակասն ու ավելը ամենից լավ հաշվարկում են շատ գլխաքանակ ունեցող անասնատերերը։ Այս 5000 մետր հողատարածքից անցած տարի ավելի շատ խոտ է քաղվել։ Մեխանիզատորն էլ նույն գյուղից է, չափն էլ գիտեր, թե նույն դաշտում անցած տարի քանի հակ խոտ է դուրս բերել։

«Ես այս դաշտից անցած տարի 150 հակ եմ ստացել, այս տարի հազիվ 40 հակ լինի։ Խոտը շատ քիչ է, ես էլ վճարվում եմ 1 հակի գնով՝ 100 դրամ։ Վառելիքի գումարն էլ հազիվ հանեմ»,- ասել է Հովհաննես Ասատրյանը։

Հարևանությամբ գտնվող դաշտի սեփականատերը խոտի բերքից չդժգոհեց, ավելին, արդեն երկրորդ քաղն էր անում։ 8000 մետր դաշտից մոտ 120 հակ անասնակեր է ստացել։

Խոտհարքի մեկ այլ չափաբաժին էլ ունի այլ տարածքում, որը հարմար դիրքում չէ. լավ բերքի սպասելիք չունի։

Խոտի պակասը հավելյալ ծախսեր է նշանակում այն տնտեսությունների  համար, որոնք ավելի շատ անասնագլխաքանակ ունեն։ Սպասված  քանակը չապահովելու դեպքում ստիպված են հարևան գյուղերի, անգամ մարզերի դաշտերից անասնակեր գնել:

«Ունենք մեկամյա և բազմամյա հողեր, 150 հա, բայց այս տարի բերքի կեսն ենք քաղելու, տարին չորային էր, տեղումները քիչ էին։ Հաստատ գյուղացին այս տարի ստիպված կլինի գնել, իսկ գները կլինեն 1300 կամ 1400 դրամ, անցած տարի մի քիչ էժան էր»,- ասել է Մարմաշենի վարչական ղեկավարը։

Շիրակի մարզում 14 հազար հեկտարի հասնող խոտհարքներ կան: Գյուղատնտեսության վարչության մասնագետները տեղերում ուսումնասիրություններ են կատարել, համոզվել են, որ այս տարի խիստ նվազ բերք է ստացվում ցածրադիր տարածաշրջաններից, բայց դեռ սպասում են, որ ծավալները հնարավոր է լրացվեն Աշոցքի ու Ամասիայի խոտհարքների հաշվին:

Իսկ այդ տարածքներում խոտհունձը կմեկնարկի  հուլիսի վերջին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

16:45 23.11.2024

Երևանի կենդանաբանական այգում հերթական ծառատունկն է իրականացվել

Երևանի կենդանաբանական այգում այսօր հերթական ծառատունկն է իրականացվել: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այգու տարածքում տնկվել է ավելի քան 150 ծառ՝ տանձենի, խնձորենի, կաղնի։ Ծառատունկին մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը, կառավարման խորհրդի անդամներ, այգու տնօրենը և աշխատակիցները։ Երևանի կենդանաբանական այգու տարածքում վերջին 2 տարիներին տնկվել է 1000-ից ավելի ծառ։ ...

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

16:38 23.11.2024

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի մերձակայքում իսրայելական բազային հարվածելու մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը` «Ալ-Քասամ» բրիգադները հայտնել են, որ փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Գազայի հատվածի մոտ գտնվող իսրայելական Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ: «Ալ-Քասամ բրիգադները մի քանի փոքր հեռահարության հրթիռներ են արձակել Ռաիմ ռազմաբազայի ուղղությամբ»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ: ...

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

16:23 23.11.2024

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների

«իԳործը» արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստան է բերում սփյուռքահայ մասնագետների ու նրանց 1 տարի ժամկետով աշխատանք առաջարկում պետական կառավարման համակարգում: Ամեն տարի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը որոշում է մնալ հայրենիքում: Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում: ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

15:54 23.11.2024

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Նոր Հաճնի կամուրջ: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալներ Քրիստինե Ղալեչյանը, Նարեկ Մանուկյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Նախարարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին: Շինարարը մանրամասն նախարարին ներկայացրել է՝ ինչ է արվել մինչ այսօր, և որ աշխատանքներն են […] ...

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

15:40 23.11.2024

ՌԴ-ն ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ կքննարկի հեռահար զինատեսակներով Ռուսաստանին հարվածների թեման

ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ ՌԴ տարածքի խորքին հեռահար հրթիռներ արձակելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Առաջիկայում ամենաբարձր մակարդակով կկայանա Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որտեղ, իհարկե, կլինի այդ հարցը, իսկ Պուտինի՝ Ղազախստան այցի շրջանակներում կքննարկվեն Ուկրաինայի տարածքում ճգնաժամի բոլոր ասպեկտները»,- ասել է գործակալության զրուցակիցը։ ՀԱՊԿ գագաթնաժողովը […] ...

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

15:25 23.11.2024

«Վիսել Կոբեն»՝ Ճապոնիայի գավաթակիր

Անդրես Ինյեստայի նախկին ակումբը ՝«Վիսել Կոբեն» նվաճել է 2024 թվականի Ճապոնիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Տակայուկի Յոշիդայի թիմը 1-0 հաշվով հաղթել է «Գամբա Օսակային»։ Միակ գոլն իր ակտիվում գրանցել է Տայսեյ Միասիրոն։ Կոբեն ներկայացնող ակումբը երկրորդ անգամ է նվաճել Ճապոնիայի գավաթը (առաջինը՝ 2019)։ Ակումբը նաև մեկական անգամ դարձել է Ճապոնիայի չեմպիոն (2023) և Սուպերգավաթի հաղթող (2020)։ […] ...

BACK_TO_TOP