19:15 27.06.2020
Զբոսաշրջության կոմիտեի, մարզպետարանների ու Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մի բան անենք» տեղեկատվական արշավը, որի շրջանակներում մարզերից ընտրված մոտ 200 զբոսավարներ շրջում են հանրապետության ամենապահանջված 50 տեսարժան վայրերով ու զբոսաշրջային երթուղիներով:
Նպատակը հուշարձանների շրջակա տարածքները կուտակված աղբից մաքրելով անվտանգ ու մաքուր միջավայր ստեղծելն է այցելուների ու զբոսաշրջիկների համար:
Արշավականների հերթական կանգառը Շիրակի մարզն էր, զբոսավարները մաքրել են Մարմաշեն վանական համալիրի մերձակա տարածքներն ու եկեղեցի տանող ճանապարհը:
Արշավի մասնակիցները պատմական հուշարձանի տարածքը լուսադեմից արդեն սկսել էին մաքրել: Մարմաշենի վանական համալիր տանող հողապատ, քանդված ու անանցանելի ճանապարհի երկայնքով շարել էին պոլիէթիլենային մեծ պարկեր, որոնցում կեսօրին արդեն աղբի մեծ քանակություն կար կուտակված:
«Վանական համալիր տանող ճանապարհը շատ վատ վիճակում է գտնվում, էստեղ ասֆալտ գրեթե արդեն չկա։ Երբ թեքվում ես ձոր, մեծ աղբավայր է, տպավորություն է, որ այս գյուղի կամ հարակից գյուղերի աղբը բերել, այստեղ են լցրել»,- ասում է ակցիայի մասնակից, զբոսավար Ռուբեն Հովսեփյանը։
«Արդեն հավաքել ենք մի տարածքից 115 պարկ աղբ, որը տեղափոխվելու է Գյումրիի աղբավայր։ Մեզ բացատրեցին, որ այստեղ քեֆատեղիներ կան, ասում էին, որ մի 10 տարվա ընթացքում հավաքված աղբ է սա»,- ասում է զբոսավար Աննա Թումասյանը։
Զբոսավարները հանրապետության տարբեր մարզերից ու Երևանից են, զբոսաշրջային գրեթե բոլոր տարածքներում էլ խնդիրը նույնն է՝ բնության նկատմամբ սրտացավ վերաբերմունք չկա, խնջույքներից հետո բացօթյա տաղավարների մերձակայքը գրեթե միշտ վերածվում է աղբանոցի:
«Կապ չունի՝ դու Շիրակի՞ց ես, Սյունիքի՞ց, թե՞ Արցախից, սա Հայաստանն է ու սա բոլորինս է: Բոլորս պետք է գիտակցենք ու այդ գիտակցումով ապրենք»,- ասում է գյումրեցի զբոսավար Տիգրան Զոհրաբյանը։
Արշավի մասնակիցների կարծիքով՝ այս ամենի պատճառը եկեղեցական համալիրների տարածքում տաղավարներ տեղադրելու և խնջույք կազմակերպելու թույլտվությունն է։ Նման վայրերում պետք է ուժեղացված վերահսկողություն սահմանել, պետք է լինեն փակվող աղբամաններ։
Հանգստի եկեղ հովեկներից որոշակի վճար են գանձում տարածքի սեփականատերերը, որոնք էլ պարտավոր են մաքուր ու խնամված պահել շրջակայքը:
Պրոֆեսիոնալ զբոսավարները օգտվում են ստեղծված իրավիճակից ու մինչ տուրիստական հոսքի վերսկսումը կազմակերպել են շաբաթօրյակներ: Համավարակի պատճառով իրենք էլ են տուժել՝ օտարերկրյա զբոսաշրջիկները նախնական հայտերն են չեղարկել։
Պահլավունիների կառուցած Մարմաշենի վանական համալիրը մասնագիտությամբ հնագետ զբոսավարները համարում են ժամանակի գլուխգործոցներից ու Անիի մայր տաճարին բնորոշ ճարտարապետական կառույց, բայց անխնամ վիճակի պատճառով վանական համալիրի հետագա պահպանությունը վտանգված է:
«Եկեղեցու գմբեթին նկատելի են բույսեր ու մոլախոտեր։ Էդ թփերն ու խոտերը իրենց արմատներում կուտակում են ջուր ու խոնավություն, որոնք դանդաղ քայքայում են տանիքն ու քարերը, պետք է տարեկան գոնե երկու անգամ բուսականությունից քարերից մաքրվեն: Եկեղեցու պատերը նաև խոնավ են, դրան նպաստում են գրունտային ջրերն ու մոտակայքում կառուցված ջրամբարը»,- ասում է հնագետ-զբոսավար Արա Պետրոսյանը:
Քարապատ տանիքը խոնավության հետևանքով առատ տարածվող մոլախոտերն են վնասում: Այստեղ քարաթափումները դարձել են հաճախակի։
Վանական համալիրի պահպանությանն ուղղված միջոցառումները ուշանում են։
18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում16:12 23.11.2024
«The Voice» շոուի աստղը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով20:20 24.11.2024
Դելֆինը խոսում է ինքն իր հետ, քանի որ ընկերներ չունիԲալթիկ ծովում միայնակ, ընկեր չունեցող աֆալին տեսակի դելֆինը, ամենայն հավանականությամբ, սկսել է խոսել ինքն իր հետ, պարզվել է նոր ուսումնասիրության արդյունքում: Այս մասին գրում է Daily Star-ը։ Արու դելֆինը, որին տեղացիներն անվանել են Դելլե, տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին։ Մասնագետները նկատել են, որ այն լողում է Դանիայի Սվենդբորգսունդ ջրանցքում, որը գտնվում է այս տեսակի բնակության […] ...
20:00 24.11.2024
«Հըզբոլլահի» զինյալները օրվա սկզբից ավելի քան 100 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբՕրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են լիբանանյան շիա «Հըզբոլլահ» շարժման զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 160 հրթիռի արձակում։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս տվյալները ժամը 17։00-ի դրությամբ են։ Բանակը վստահեցրել է, որ «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից։ ...
19:40 24.11.2024
Ռումինիայում նախագահական ընտրություններին մասնակցությունը ավելի ակտիվ է, քան 5 տարի առաջԱյսօր Ռումինիայում նախագահական ընտրություններ են, որոնք անցկացվում են հինգ տարին մեկ։ Ռումինիայի քաղաքացիներն ավելի ակտիվ են քվեարկում նախագահական ընտրություններին, քան 5 տարի առաջ՝ ժամը 18.00-ին, ընտրություններին մասնակցել է ընտրողների 36,76%-ը։ 2019 թվականին՝ այդ ժամի դրությամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 33,44 տոկոս։ Երկրում ընտրողների մասնակցության շեմ չկա, ընտրությունները վավեր կճանաչվեն ցանկացած թվով մասնակիցների դեպքում: Նախագահի պաշտոնին […] ...
19:20 24.11.2024
Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ KyodoԻրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...
19:00 24.11.2024
ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարությունՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
18:40 24.11.2024
Կատարվել է քահանայական ձեռնադրությունՆոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...