Ֆուտզալ. Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն նոյեմբերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+11.09 oC

Ֆուտզալ. Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները կմրցեն նոյեմբերին

12:50 27.06.2020

ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումների անցկացման նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 13-ին կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը պետք է մրցեր Բուլղարիայի ընտրանու հետ: Ըստ նոր խաղացանկի՝ հանդիպումները կկայանան 2020թ. նոյեմբերին:

Առաջին հանդիպումը կկայանա Բուլղարիայում, նոյեմբերի 5-ին, պատասխանը՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար․ Լևանդովսկի

19:20 16.04.2025

Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտության մասին։ «Այս հանդիպումը կարող է լավ դաս լինել մեր բոլոր երիտասարդ ֆուտբոլիստների համար: Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգան է, և դուք միշտ պետք է պատրաստ լինեք…: Ոչ 90% կամ 95%-ով, ոչ: Միայն 100%-ով»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «Howo» բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

19:14 16.04.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «Howo» բեռնատարով բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Նորավան-Լծեն ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 59-ամյա Դավոուդ Մարանդը իր վարած «Howo» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սիսիանի […] ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են

19:05 16.04.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու հնարավորությունները սահմանափակվել են՝ համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Համակարգերի աշխատանքն արդեն վերականգնվել է: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետից հետո՝ ապրիլի 24-ին և 25-ին, հնարավոր է լինեն համակարգից օգտվելու որոշակի սահմանափակումներ։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության […] ...

Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱ

18:54 16.04.2025

Գոռ Սահակյանը՝ արծաթե մեդալակիր․ ծանրամարտի ԵԱ

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 73 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանը ներկայացնում էր Գոռ Սահակյանը։ Պոկում վարժությունում Գոռ Սահակյանը սանձել է 150, ապա նաև 153 կգ կշռող ծանրաձողերը։ Մոտեցումը 156 կգ-ին Գոռը ձախողել է։ Այս ցուցանիշով հայ մարզիկը նվաճել է փոքր բրոնզե մեդալ։ Իսկ հրում վարժությունում Գոռ հաջորդաբար սանձել է […] ...

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնել

18:48 16.04.2025

«Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ը կիրականացվի ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ․ ԲՏԱ նախարարը մամուլի ասուլիսին մանրամասներ է հայտնել

Ապրիլի 16-ին AI9 Startup Campus-ում տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսը, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը: ՀՀ կառավարության ապրիլի 10-ի նիստում ընդունված որոշմամբ 200 մլն դրամ կհատկացնի «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին՝ 2025թ հուլիսի 20-26-ը նախատեսվող […] ...

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Իրան

18:42 16.04.2025

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանել է Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ժամանել է Իրան։ «ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ տեխնիկական պատվիրակության գլխավորությամբ, ժամանել է Թեհրան՝ հանդիպելու Իրանի պաշտոնյաների հետ»,-հայտնում է իրանական ISNA գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Գրոսսին հանդիպումներ կունենա Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ ...

BACK_TO_TOP