ԱԺ-ն հաստատեց՝ բուհերի ընդունելությունը կլինի մեկ քննությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.18
  • RUBLE
    3.98
  • 412.07
WEATHER
+2.09 oC

ԱԺ-ն հաստատեց՝ բուհերի ընդունելությունը կլինի մեկ քննությամբ

19:19 24.06.2020

միասնական քննությունների թեստեր

Ազգային ժողովի պատգամավորները միաձայն՝ 89 կողմ քվեներով հաստատեցին կառավարության առաջարկած նախագիծը՝ բուհական ընդունելության քննությունների մասով։ Այն վերաբերում է ոչ միայն այս տարվա կորոնավիրուսային արտակարգ դրությանը, այլև առհասարակ արտակարգ և ռազմական դրություններին։

Դրա համաձայն՝ կառավարությունը այդպիսի դեպքերում կարող է որոշել, որ այս կամ այն մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար կարելի է քննությունների քանակը նվազեցնել։ Այս տարվա վերաբերյալ կառավարությունն արդեն հայտնել է, որ ամեն մասնագիտության համար 1 քննություն անհրաժեշտ կլինի։

Իսկ այլ առարկաների վերաբերյալ գիտելիքները, ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, կստուգվեն դպրոցական ատեստատների գնահատականներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 27.12.2024

SHANTNEWS

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է ձյուն

11:56 27.12.2024

Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է ձյուն

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում թաց ձյան և ձնախառն […] ...

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

11:48 27.12.2024

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը բարձր է գնահատել բարեկամական Իրանի հետ բազմաբևեռ փոխգործակցությունը՝ մասնավորապես շեշտելով Արդարադատության նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը։ Անդրադառնալով Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերություններին՝ […] ...

Սալահը հայտնվել է քննադատության թիրախում սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար

11:39 27.12.2024

Սալահը հայտնվել է քննադատության թիրախում սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը քննադատության թիրախում է հայտնվել սոցցանցերում հրապարակած ընտանեկան լուսանկարի համար։ 32-ամյա ֆուտբոլիստը սուրբծննդյան տոնի առթիվ ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել ամանորյա տոնածառի ֆոնին։ Սալահը մուսուլման է, իսկ իսլամական ավանդույթներով ընդունված չէ նշել կաթոլիկ Սուրբ Ծնունդը։ Բազմաթիվ երկրպագուներ սոցցանցերում քննադատել են Եգիպտոսի հավաքականի առաջատարին՝ նրան մեղադրելով կրոնը դավաճանելու մեջ։ ...

Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

11:30 27.12.2024

Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։ Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

11:23 27.12.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ՄԴՊՎ դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Միջազգային առաքանուց հայտնաբերվել է «պրեգաբալին» տեսակի թմրանյութ։ Չհայտարարագրված ալկոհոլային խմիչքի ու այլ ապրանքների ներմուծման փորձը կանխվել է։ ՀՀ-ից մեկնող քաղաքցու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 40 000 ԱՄՆ դոլար։ Հայտարարագրման ենթակա 1739 տուփ ծխախոտի անօրինական տեղափոխման փորձը կանխվել է։ Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված […] ...

BACK_TO_TOP