Ինչպե՞ս են Չինաստանում խրախուսում ազդարարներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ինչպե՞ս են Չինաստանում խրախուսում ազդարարներին

11:29 05.01.2018

Շատ հանցագործություններ հնարավոր կլիներ կանխել, եթե դրանց մասին մարդիկ տեղեկացված լինեին նախապես:  Հասարակությունում մարդկանց, ովքեր նախապատրաստվող կամ արդեն տեղի ունեցած հանցագործության մասին տեղեկություններ են հաղորդում իրավապահ մարմիններին անվանում են ազդարարներ:Իսկ որոշ երկրներում այս համակարգը գործում է շատ արդյունավետ ու ժամանակակից տեխնոլոգիաներին համընթաց: Օրինակ չինական Safe Zhejiang (Անվտանգ Չժեցյան) հավելվածը  առաջարկում է օգտատերերին ազդարարմամբ զբաղվել, որոշակի վարձատրության դիմաց:  Վարձատրության տեսակները տարբեր են: Զեղչեր սրճարանի համար, տաքսի ծառայությունից օգտվելու անվճար կտրոններ, անվճար ինտերնետ ծառայություններ, կամ հենց ուղղակի դրամական վարձատրություն:  Եվ այս ամենը նրա դիմաց, եթե օգտատերը հայտնի ճանապարհա-տրանսպորտային պատահարների, հարևանների վեճ ու կռիվների, սոցցանցերում ոչ օրինական հրապարակումների և բազմաթիվ այլ անօրինական գործողությունների մասին:   

Հավելվածի ներբեռման համար օգտատերին տրվում է 20 միավոր, այլ օգտատերերի հրավիրելու համար՝ 10 միավոր,  ամենօրյա օգտագործման համար՝ 5 միավոր, ամեն մի ազդարարման համար՝ 2 միավոր:  Միավորների գումարը համարժեք է որոշակի դրամական չափի կամ ծառայությունների: Հատկանշական է, որ ազդարարները չեն կարող անանուն մնալ: Հավելվածից օգտվող յուրաքանչյուրը պարտավոր է հաղորդել իր անունը, ազգանունը, անձնական տվյալները, գտնվելու վայրը:  Ներկայումս Չինաստանում 5 միլիոն մարդ է օգտվում այս համակարգից: 

Ընդ որում  Safe Zhejiang  հավելվածը միակը չէ այստեղ: Նմանատիպ համակարգեր շատ կան: Եվս մեկ ուշագրավ փաստ: Բոլորը չէ, որ կարող են հավելվածի օգտատեր դառնալ, մյուս կողմից ոմանք էլ պարտադրված են դառնում: Օրինակ որոշ դպրոցների և մանկապարտեզների սաների ծնողներին ուղղակի ստիպում են դառնալ օգտատեր, ընդ որու՝մ ակտիվ: Պարտադիր է դա նաև բոլոր պաշտոնյաների համար:  Այստեղ էլ, սակայն, սոցիալական որոշակի անհավասարություն կա: Պարզվում է՝ ոչ բոլոր բողոքներն են արձագանքի արժանանում, իսկ եթե դրանք ուղղված են որևէ իշխանավորի,  ապա որպես կանոն շատ արագ հեռացվում են  հավելվածից, կամ դրանց համար պատիժ են կրում հենց ազդարարները:  

  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

14:50 19.04.2025

Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

BACK_TO_TOP