14:08 22.06.2020
«ԲՀԿ դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Մենք խոսել ենք երկրում արմատական փոփոխություններ կատարելու մասին, և այս առումով որևէ փոփոխություն մեր տեսակետներում չի եղել»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Որևէ դեպքում մենք համեմատական չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև։ 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվեցին, կար իրավիճակ, երբ մանիպուլյատիվ լրատվության միջոցով ներկայացվում էր, որ ժողովրդական այդ պայքարն իրականացվում էր անձնական ինչ-ինչ շահերով։ Եվ կար իսկապես պայթյունավտանգ իրավիճակ, հնարավոր էր ամեն բան, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը, որպեսզի որևէ ողբերգական հետևանք չլիներ։ Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ մեր երկրում փոփոխություններ իրականացնելու։ Դուր գա դա ոմանց, դուր չգա, միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»,- շարունակեց պատգամավորը:
Տոնոյանը նաև նշեց, որ «Հայրենիք» կուսակցության ու ՀՅԴ-ի հետ ունեն քննարկման եզրեր մեկ միասնական օրակարգ ձևավորելու մասին:
«ԲՀԿ-ի համար երբևէ որևէ բան ինքնանպատակ չի եղել, ինքնանպատակ չէ նաև այս գործընթացը, որը մենք նախաձեռնել ենք և շարունակելու ենք իրականացնել»,- ասել է Տոնոյանը:
19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է20:30 27.11.2024
Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամըԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...
20:24 27.11.2024
Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...
20:16 27.11.2024
Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտումԵվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...
20:08 27.11.2024
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույցՆոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...
19:58 27.11.2024
Հայտնի են «Նոա» – «Վիկինգուր» խաղի մրցավարներըՀայաստանի փոխչեմպիոն «Նոայի» ու իսլանդական «Վիկինգուրի» միջև Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն Կիպրոսը ներկայացնող մրցավարները։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մենելաոս Անտոնիուն, որին եզրերում կօգնեն Օմիրոս Ցիորցիսը և Պավլոս Գեորգիուն։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ «Նոա» – «Վիկինգուր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: ...