Տարոն Սիմոնյանը և Սուրեն Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Տարոն Սիմոնյանը և Սուրեն Գրիգորյանը՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

13:08 22.06.2020

«Էն տեքստը, որը պիտի քննարկվի այսօր, մենք նոր ենք ծանոթացել և ծանոթացել ենք ոչ թե պաշտոնական կայքէջից, այլ լրատվամիջոցներից, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Մայր օրենքի փոփոխություններին պատգամավորները չեն կարողանում ծանոթանալ: Էս հրատապությունը փաստում է ոչ այնքան ազնիվ վարքագծի մասին»,- խոսելով այսօր նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի մասին, որի ժամանակ քննարկվելու են սահմանադրական փոփոխությունները, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

Նա նշել է, որ երկու ուղղությամբ են ընթանալու սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները: Նախ՝ պետք է դադարեցվեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները, և ՍԴ նախագահը այլևս  չպետք է պաշտոնավարի: Նոր ընթացակարգով պետք է ընտրվի  նախագահ: Նաև հիշեցրել է, որ կառավարությունը, ի դեմս արդարադատության նախարարի, դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու, սակայն չեն սպասել այդ կարծիքին, և պատգամավորներով նախաձեռնել են այս փոփոխությունը, ինչը ևս անտրամաբանական է, կարծում է Սիմոնյանը:

«Չի կարելի միջազգային կազմակերպությանը ինչ-որ բան հայցել և չսպասելով պատասխանին՝ այդ գործընթացները կազմակերպել»,- նշել է պատգամավորը:

«Վենետիկի հանձնաժողովի կարծիքը մինչ այժմ իրենց կայքում չի հրապարակվել, և ինձ  համար առնվազն տարակուսելի է, թե ինչպես են տարբեր հատվածներ այդ կարծիքից հայտնվում այն մարդկանց մոտ, ովքեր որևէ կարգավիճակ չունեն:

Վերջնական կարծիքը կհրապարակվի, բոլորս կծանոթանանք, բայց մինչ այդ կարծիքը  հրապարակելը հանձնաժողովը որոշակի գործընթաց է վարում կողմերի հետ: Էս փուլում ասեմ, որ հանձնաժողովը մեզ շատ է օգնել գտնելու էն նախագծի տարբերակը, որը քննարկվելու է նիստում»,- արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

20:40 27.11.2024

Լիբանանից Իսրայելի զինուժի դուրս գալու տեմպը կախված կլինի «Հըզբոլլահի» հետ զինադադարի կայունությունից

Հարավային Լիբանանից Իսրայելի զինուժի դուրսբերման արագությունը որոշվելու է նրանով, թե որքանով է կայուն հրադադարը «Հըզբոլլահի» հետ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իսրայելական անվտանգության անանուն պաշտոնյային: «Նա ասել է, որ զորքերի դուրսբերման առաջընթացը և լիբանանցի խաղաղ բնակիչների հայրենիք վերադարձի ժամանակացույցը կախված է նրանից, թե արդյոք համաձայնագրի բոլոր կողմերը կկատարեն դրան»,- հայտնում է գործակալությունը։ «Մենք պետք է […] ...

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

20:30 27.11.2024

Երկարաձգվել է «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիների աշխատաժամը

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ ««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. այդ, իսկ պատճառով «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00»։ ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

20:24 27.11.2024

Անահիտ Մանասյանը ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Equal Right Trust (Հավասար իրավունքների պաշտպանություն) հիմնադրամի տնօրեն Ջիմ Ֆիցջերալդին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էվելին Քոլինսին։ Հանդիպումը տեղի է ունեցել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ու Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, […] ...

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

20:16 27.11.2024

Ֆոն դեր Լայենը նշել է նոր Եվրահանձնաժողովի խնդիրները արտաքին քաղաքականության ոլորտում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել ուժեղացնել եվրոպական անվտանգությունը և ակտիվացնել այն միջազգային հարցերում։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում՝ ԵՀ անդամության թեկնածուների ներկայացման ժամանակ։ «Մեր անվտանգության ամրապնդումն ավելի ու ավելի կարևոր է դառնում այնպիսի վիճելի և փխրուն աշխարհում, որն այսօր է, կարծում եմ, այն Եվրոպային ավելի քան երբևէ անհրաժեշտ է», – […] ...

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

20:08 27.11.2024

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում, տեղ-տեղ առկա է մերկասառույց

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP