19:45 19.06.2020
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նիստը կրկին հետաձգվել է։ Այս անգամ հետաձգման հիմք է հանդիսացել ամբաստանյալի շահերի պաշտպանի դիմումը։
Հիշեցնենք, որ Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Նրա շահերի պաշտպանը նախորդ դատական նիստերի ժամանակ միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ պաշտպանական միջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել էր, իսկ պաշտպանը այն բողոքարկել է Վերաքննիչ դատարանում: Ռազգիլդեևի պաշտպան Նարինե Ռշտունին խնդրել է նիստը հետաձգել, քանի դեռ Վերաքննիչ դատարանում քննվելու է իր միջնորդությունը։
«Դատական նիստն այսօր հետաձգվել է, քանի որ ամբաստանյալի շահերի պաշտպան Նարինե Ռշտունին դիմում է ներկայացրել այն հետաձգելու մասին։ Նրա միջնորդությունը քննվելու է Վերաքննիչ դատարանում, սա հաշվի առնելով՝ պաշտպանը դիմել է նիստը հետաձգելու խնդրանքով։ Ըստ նրա` չեն վերացել այն խոչընդոտները, որոնց մասին նախորդ նիստերին ինքը բարձրաձայնել է։ Հաշվի առնելով այս ամենը` դատավորը որոշում է կայացրել նիստը հետաձգելու և այն մեկ այլ հերթի նշանակելու մասին։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 13-ին»,- SHANTNEWS-ին ասել է դատավոր Ադրինե Ղուկասյանի աշխատակազմի ներկայացուցիչը։
Նշենք, որ գյումրեցի 57-ամյա կնոջը ծեծելով մահվան հասցնելու գործով դատական նախորդ նիստերը ևս հետաձգվել են ամբաստանյալի դատարան չներկայանալու պատճառով։ Անդրեյ Ռազգիլդեևը գտնվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի կարգապահական մեկուսարանում, և ռազմաբազայի հրամանատարությունը նրա ներկայությունը դատարանում չէր ապահովում ու պահանջում էր անվտանգության երաշխիքներ։
Հիշեցնենք՝ դեպքը տեղի է ունեցել 2018-ի դեկտեմբերի 2-ին, Գյումրիի Սլաբոտկա թաղամասում։ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:
10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան21:32 26.11.2024
Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը20:30 26.11.2024
Կազեմիրոն չի ուզում վերադառնալ «Ռեալ»20:23 26.11.2024
Բնության հրաշքներ՝ սպիտակ ավազի անապատ20:04 26.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ18:51 26.11.2024
ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները բաց են. Ուշակով18:14 26.11.2024
Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ18:06 26.11.2024
Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ11:18 27.11.2024
Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 4.2%Ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 4․6%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. առևտրի շրջանառություն՝ 13․7%, շինարարություն՝ 13.5%, արդյունաբերություն՝ 5.3%, ծառայություններ՝ 5.2%։ 2024թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին […] ...
11:12 27.11.2024
ՊԵԿ-ը իրազեկման միջոցառումներ է իրականացնում հսկիչ նշաններով դրոշմավորման վերաբերյալDataMatrix ծածկագրով էլեկտրոնային դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից։ Օրենսդրական փոփոխությունն առաջինը տարածվել է ծխախոտային արտադրանքի վրա, այնուհետև հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորվել են ալկոհոլային ապրանքները, իսկ այս տարվա մայիսի 1-ից պահանջը պարտադիր է դարձել փաթեթավորված խմելու ջրի համար։ Դրոշմավորման ենթակա ապրանքները նախքան վաճառքի ներկայացնելը արտադրող կամ ներմուծող ընկերությունները դրոշմավորում են DataMatrix ծածկագրով, որը փակցվում է […] ...
11:05 27.11.2024
Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներումԸնդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: 2024թ. դեկտեմբերի 1-ից այն կներառի` գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ, թիրեոտրոպ հորմոնի որոշում, Բ խմբի ստրեպտոկոկի որոշում: Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության […] ...
10:57 27.11.2024
Իրանը պաշտպանում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրըԻրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի համաձայնագիրը։ Երեքշաբթի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը բացարձակ մեծամասնությամբ հաստատել է Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Մինչ հաստատումը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում նա բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում […] ...
10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 29, թմրանյութի հայտնաբերման՝ 15, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության` 9, մարմնական վնասվածք պատճառելու` 8, հոգեկան ներգործության ու փաստաթուղթ […] ...
10:42 27.11.2024
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանովԻնչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00 դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է. Լոռիում` 10-28սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` […] ...