Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին շարունակում է փակ մնալ բեռնատարների համար: – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին շարունակում է փակ մնալ բեռնատարների համար:

13:29 04.01.2018

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Կոբա-Գուդաուրիի/Դարիալի կիրճ/ հատվածում վերջին 4 օրերի ընթացքում բեռնատար մեքենաների մի քանի կմ-ոց հերթ է գոյացել:

Ավելի քան 100 բեռնատար մեքենա է կուտակվել: Վատ եղանակի ու սողանքների վտանգի հետևանքով 3 օր շարունակ բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկության արգելք էր սահմանվել: Երեկ երեկոյան եղանակը փոքր-ինչ պարզվել էր: Ձյան մաքրման հնարավորություն էր ստեղծվել: Երթևեկության իրավունք էին ստացել միայն մարդատար ավտոմեքենանրեը:

Բեռնատարների համար սահմանափակումները շարունակվում են: Երեք օր շարունակ բոլոր տեսակի մեքենաների ուղևորները ստիպված են եղել գիշերել գրեթե բաց երկնքի տակ՝ առանց վառելիքի ու սննդի: Բեռնատարների վարորդները դժգոհում են անորոշությունից սպառվող վառելիքի ու սննդի պատճառով: Մյուս կողմից անհանգստություն են ցուցաբերում արագ փչացող տարանցիկ բեռներ փոխադրող վարորդները՝ մտավախություն ունենալով, որ տուգանքներ կլինեն պատվիրատուների կողմից՝ բեռների ուշացման ու որակի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […] ...

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

16:43 18.04.2025

Փոխըմբռնման հուշագիր՝ համայնքահեն բնապահպանական նախաձեռնությունների խթանման համար

Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համատեղ ուժերով նպաստել համայնքներում կենսաբազմազանության պահպանմանն ու դիմակայուն էկոհամակարգերի ձևավորմանը։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։ Համագործակցության շրջանակը և հիմնական ուղղությունները Հուշագրի հիմնական նպատակն է ձևավորել […] ...

Նախաձեռնությամբ առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը

16:35 18.04.2025

Նախաձեռնությամբ առաջարկվում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը

Ֆիզիկական անձանց անշարժ գույքի հարկման նոր համակարգով 2021-2026 թվականներին նախատեսվում է շուրջ 5-6 անգամ բարձրացնել գույքահարկը. նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադեւոս Ավետիսյանը: «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կասեցնել աստիճանական ներդրվող՝ քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի ավելացման վերջին փուլը՝ բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկման դեպքի, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ

16:28 18.04.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բուդյո-Գլիմտի» սխրանքները․ ԵԼ

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակը ներառյալ 5-4 հաշվով հաղթել է «Լիոնին»։ Առաջին խաղակեսում բչօտանական թիմը երկու գնդակի առավելություն է ստացել, սակայն հյուրերը կարողացել են հետ բերել կորցրածն ու խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով։ «Լիոնն» 89-րդ րոպեին մնացել է 10 ֆուտբոլիստով։ Լրացուցիչ ժամանակում արդեն «Լիոնը» երկու […] ...

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

16:20 18.04.2025

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: 2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ […] ...

BACK_TO_TOP