Ես այսօր խոսում եմ Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու և դրան արդար լուծում տալու մասին. Զինավոր Մեղրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 12 2024
  • $
    395.05
  • RUBLE
    3.85
  • 410.46
WEATHER
+3.09 oC

Ես այսօր խոսում եմ Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու և դրան արդար լուծում տալու մասին. Զինավոր Մեղրյան

15:32 13.06.2020

Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նվիրված Շահումյանի շրջանի անկման 28-ամյա տարելիցին:

Նա գրել է, որ հունիսի 13-ին լրանում է Շահումյանի շրջանի անկման 28 տարին։

«Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մենք՝ շահումյանցիներս, ամեն օր արթնանում ենք հայրենի օջախ վերադառնալու, այնտեղ մեր նիստուկացը վերականգնելու, հանգչած վառարանում կրկին կրակ վառելու, տիրոջ ձեռքին կարոտ մնացած հողը մշակելու, կարկաչուն աղբյուրների ջուրը խմելու փափագով։ Արդեն գրեթե երեք տասնամյակ է, ինչ մեր տները զավթված են, իսկ իրավունքները՝ ոտնահարված։ Այսպես այլևս չի կարող շարունակվել, և ես այսօր բարձրացնում եմ շահումյանցիների ու հարակից հայկական շրջանների մեր հայրենակիցների հիմնախնդիրները բարոյական, իրավական ու նաև քաղաքական օրակարգ վերադարձնելու հարցը։

Սիրելի հայրենակիցներ,

Տարիներ շարունակ մենք քիչ բան չենք արել Շահումյանի շրջանն ազատագրված ու կրկին շենացած տեսնելու համար։ Հազարավոր մեր գյուղացիներ իրենց կյանքը կապել են Հայոց բանակի հետ։ Նրանցից շատերը այսօր էլ ծառայում են Շահումյանի շրջանին աշխարհագրորեն հնարավոր ամենամոտ դիրքերում գտնվող զորամասերում։ Շատերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր զինվորներին անհրաժեշտ ամեն ինչով մատակարարելու, նրանց ծառայությունն առավել անվտանգ ու դյուրին դարձնելու համար։ Շատերը շարունակում են բնակվել Շահումյանին մոտ գնտվող գյուղերում՝ վստահ լինելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերադառնալ հայրենի տուն։ Բայց ակնհայտ է, որ կորցրածը վերականգնելու և արդարությունը վերականգնելու համար այս ամենը բավարար չէ։ Շահումյանցիների ու հարակից շրջանների մեր հայրենակիցների անցած 28 տարիների լուռ ջանքերը, լուռ աշխատանքն ու էլ ավելի լուռ նվիրվածությունը, կարծես, առիթ է տվել կարծելու, որ մենք պահանջատեր չենք, որ մեզ կարելի է անտեսել, չնկատել, հաշվի չնստել մեզ հետ։ Սա մեծ մոլորություն է, որը պետք է փարատվի։ Օր առաջ, ժամ առաջ պետք է փարատվի։

Ես այսօր խոսում եմ մեր իրավունքների մասին։ Խոսում եմ մեր կորստի մասին։ Կորցրածը վերականգնելու և պատճառված վնասները փոխհատուցելու մասին։ Ես այսօր խոսում եմ Շահումյանի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու և դրան արդար լուծում տալու մասին։ Խոսում եմ մեր ապագայի մասին…

Սիրելի շահումյանցիներ,

Նվիրական այս օրը եկեք ոգեկոչենք մեր չքնաղ հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր հերոսների հիշատակը։ Ամեն մեկս մեր մտքում, մեր սրտում եկեք խոսենք նրանց հետ և խոստանանք, որ իրենց գործը կիսատ չենք թողնի։ Շահումյանը դեռ խոսք ունի ասելու, գործ ունի անելու, և դա այսուհետև մեր պատասխանատվության տիրույթում է։ Եվ ուրեմն ի գործ, սիրելի հայրենակիցներ։

Այսուհետև ամեն օր, ամեն ժամ հետամուտ եմ լինելու շահումյանցիների ձայնն ավելի լսելի, նրանց խնդիրները լուծելու և արդարությունը վերականգնելու գործին։ Եվ թող հենց այս օրը դառնա բոլորիս համար ամենակարևոր այդ գործի նոր սկիզբ»,- գրել է Մեղրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Ֆեյեր Ուինդի» համերգը, հաջորդ համերգը Kami Friends Project-ինն է․ քաղաքապետարան

13:20 22.12.2024

Տեղի է ունեցել «Ֆեյեր Ուինդի» համերգը, հաջորդ համերգը Kami Friends Project-ինն է․ քաղաքապետարան

Շահումյանի անվան պուրակում ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ «Ֆեյեր Ուինդի» համերգը, որը լի էր էներգիայով և բարձր տրամադրությամբ, հայտնում է Երևանի քաղաքպետարանը։ Հաջորդ համերգը սպասվում է դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։00-ին, երբ Kami Friends Project-ը կներկայանա իր հիթային կատարումերով։ ...

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ

13:10 22.12.2024

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ

Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ՝ «Բաց դաս» ծրագրի շրջանակում։ Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը: Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային […] ...

Էրդողանը կարող է ԱԳ նախարարից հետո այցելել Սիրիա

13:00 22.12.2024

Էրդողանը կարող է ԱԳ նախարարից հետո այցելել Սիրիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱԳ նախարար Հաքան Ֆիդանից հետո կարող է այցելել Սիրիա։ Այս մասին հայտարարել է Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն։ «Արտաքին գործերի նախարարից հետո մեր նախագահը նույնպես մտածում է Դամասկոս այցելելու մասին»,- ասել է դիվանագետը TVNET-ի եթերում։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները նոր ժամանակաշրջանում նման կլինեն […] ...

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում

12:40 22.12.2024

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում

Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։ Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի […] ...

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար

12:20 22.12.2024

Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ․ նախարար

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեսբուքի իր էջում շնորհավորել է էներգետիկներին՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա կապակցությամբ: Հենց դուք եք ապահովում մեր երկրի էներգետիկ անվտանգության հիմքերը՝ աշխատելով մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ: Այսօրվա արագ զարգացող աշխարհում էներգետիկայի դերը կարևորագույն նշանակություն ունի և մեր համատեղ աշխատանքի արդյունքում […] ...

TRT Haber. Թուրքիայում բժշկական ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին

12:15 22.12.2024

TRT Haber. Թուրքիայում բժշկական ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին

Թուրքիայի առողջապահության նախարարության ուղղաթիռը երկրի հարավում գտնվող Մուղլա նահանգում մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ ուղղաթիռը բախվել է շենքի վերջին հարկին, ապա ընկել հիվանդանոցի բակ։ Գետնին հարվածից այն մասերի է բաժանվել։ IHA գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ օդաչուն և երեք բուժաշխատող։ Այս տեղեկությունը պաշտոնապես […] ...

BACK_TO_TOP