«Երկիր Ծիրանի»-ն հանդես է եկել Արմեն Սարգսյանին դատապարտող հայտարարությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

«Երկիր Ծիրանի»-ն հանդես է եկել Արմեն Սարգսյանին դատապարտող հայտարարությամբ

08:45 14.06.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը քննատատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ հղելու համար: Հայտարարությունը զետեղվել է կուսակցության պաշտոնական կայքում:

«2018 թվականի հունիսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությունը հաստատեց բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) բելառուսա-ադրբեջանական գործարքը:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները  չեն կանխել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ) վաճառելը:

Ավելին. 2018 թվականի հունիսի 11-ին, նույն օրը, երբ Իլհամ Ալիևը ցուցադրաբար նկարահանվում էր Ադրբեջանի  պաշտպանության նախարարության հրթիռային զորամասում բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) տեսադաշտում, Արմեն Սարգսյանը, ի պաշտոնե չունենալով լիազորություն, շնորհավորական Ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կապակցությամբ: Այդ Ուղեձում նա համոզմունք է հայտնել, որ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում Երևանի և Մինսկի առավել սերտ համագործակցությունը, ինչպես նաև գործակցությունը բազմակողմ միջազգային հարթակներում հետագայում կարևոր դեր կունենան երկու երկրների գործընկերության ողջ համալիրի դինամիկ զարգացման գործում:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից Բելառուսը երկրորդն է Ռուսաստանի Դաշնությունից հետո, որը մատակարարում է Ադրբեջանին ժամանակակից հարձակողական  համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ):

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում այն պետության ղեկավարին, ով, անտեսելով Հայաստանի Հանրապետության հետ միասին ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ լինելը, նաև համարվելով «դաշնակից» պետություն, Ադրբեջանին վաճառում է հարձակողական նշանակություն ունեցող զենք, որը արդի հայկական պետականության ցանկացած բնակավայր կարող է ոչնչացնել:

«Պոլոնեզ» համակարգը նախատեսված է բարձր ճշգրտության ոչնչացման թիրախի համար, բաց տեղանքի և քողարկված կենդանի ուժի, զրահապատ և ոչ զրահապատ ռազմական տեխնիկայի, և այլ օբյեկտների համար: Այս համակարգը ունակ է հասնել ոչնչացման կետին  50-280 կմ հեռավորության վրա:

Այս կայանները համարվում են հեռահար և իրենց՝ մինչև 280 կիլոմետր հեռահարությամբ թիրախը ոչնչացնելու հնարավորությամբ, ուղիղ համազարկային կրակի լուրջ սպառնալիք են ստեղծում ներկայիս հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ, մասնավորապես,  Ստեփանակերտը՝  Ադրբեջանից և Երևանը՝ Նախիջևանից, խոցելու համար:

Այս փաստը ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաջորդ պատերազմը նախատեսում է ոչ միայն Արցախի ռազմաճակատով, այլ նաև Նախիջևանի և Տաուշի ռազմաճակատներով:

2016 թվականի ապրիյան պատերազմի ամոթալի զինադադարի կնքումը և հետագա երկու տարիների վատնումը հանգեցրել են նոր ռազմա-քաղաքական իրողության: Հայաստանի՝ իբրև զսպման միջոց, ունեցած  «Իսքանդեր» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը (ՀԿՌՀ), Ադրբեջանի՝ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ձեռքբերմամբ, գրեթե  չեզոքացել են:

Ադրբեջանին կապիտուլյացիայի, նրան՝ որպես ագրեսոր պետություն, ռազմական սահմանափակումների ենթարկելու փոխարեն նրան «պարտադրվում» են դավադիր զինադադարի պայմանագրեր 1994 և 2016 թվականներին, ինչը, ըստ էության, վկայություն են Հայաստանի  իշխանությունների շարունակական դավաճանության:

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական միջոցները բավարար չէին արդի հայկական պետականության ամբողջ տարածքը խոցելի դարձնելու համար:

2016 թվականի ապրիլյան պատերազմը աշխարհաքաղաքական հնրավորություն էր ընձեռել հայ ազգին՝ վերականգնելու իր առավելությունը թշնամիների նկատմամբ, սակայն, դավաճան իշխանավորները, ովքեր պայմանավորվել էին հանձնել արցախապատկան հողերը, կրկին կասեցրին ազգային ազատագրական պայքարը:

Այսօր կրկին օրակարգում է արցախապատկան տարածքների հանձնումը թշնամուն: Կրկին այս գործին են լծվել Հայաստանի իշխանությունների անունից հանդես եկող անձինք:

Այս անձանց ցանկը համալրվել է ներկայիս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ապօրինի զբաղեցնող Արմեն Սարգսյանով, ով, ի պաշտոնե, իրավունք չունի հանդես գալու ուղերձներով՝ ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների ոլորտին:

Արմեն Սարգսյանի կողմից նման ուղերձով հանդես գալը վկայություն է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն  չեն բանեցրել դիվանագիտություն, ոչ միայն չեն իրացրել ազգային շահից բխող քաղաքականություն, այլ շարունակում են նախորդների դավաճան գործողությունները:

Արմեն Սարգսյանը նշված ուղերձով կատարել է գործողություն, որը վերապահված է մեկ այլ պաշտոնատար անձի: Տվյալ դեպքում այդ պաշտոնատար անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամը:

Զարհուրելի և խիստ մտահոգության առարկա է հանդիսանում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան իշխանության ներկայացուցիչը  դրսևորել է անգործություն` Բելառուսի Հանրապետությանը բողոք հայտնելու փոխարեն, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին թույլ է տվել կատարել գործողություն, որի համար նա Սահմանադրությամբ և օրենքով լիազորված չէ, և դեռ ավելին, այդպիսի գործողությունով նա թույլ է տվել դավաճանություն, որը սպառնալիք է  ազգային անվտանգությանը:

Արմեն Սարգսյանի կողմից երեխաների հետ պաղպաղակ ուտելը, տիկնոջ հետ թատրոններ հաճախելը, բարեգործական ճաշկերույթներին կոտլետ պատրաստելը ու զանազան միջոցառումներին մասնակցելը դրական երևույթ է, բայց, դա չի կարող քողարկել նրա կողմից կատարած ապօրինությունները:

Հարգելի Հայաստանի Հանրապետության կառավարության անդամնե՛ր, դուք պարտավոր եք կատարել ստանձնած պարտականությունները: Ձեր լիազորությունների շրջանակը չի կարող օգտագործվել այլ անձանց կողմից:

Հիշեցնենք նաև, որ մեր երկիրը կանգնած է օրհասական պահի առջև  և քաղաքական հարթակում, այսպես կոչված «դաշնակիցների» նկատմամբ, պետք է ցուցաբերել  սուր քննադատությամբ հանդես եկող հստակ դիրքորոշում։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է Արմեն Սարգսյանի կողմից կառավարության լիազորությունների յուրացումը և կառավարությանն էլ դատապարտում է անգործության դրսևորման համար»,-  ասված է հայտարարությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

10:00 24.11.2024

Այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Նոյեմբերի 23-ին, ժամը 21:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրարբի գյուղում այրվում է բնակելի վագոն-տնակի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Միսակ Մեծարենց փողոցում այրվում է վագոն-տնակ (25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:03-ին, մարվել՝ 23:40-ին: Այրվել […] ...

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

09:40 24.11.2024

Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ»։ ...

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

00:00 24.11.2024

Ոստիկանները ձերբակալել են առևտրի կենտրոնում թափառող «ուրվականների որսորդին»

Մալայզիայի Պետալինգ-Ջայա քաղաքի լքված առևտրի կենտրոնում ահազանգ է հնչել և ոստիկանները գնացել են ստուգելու՝ արդյոք այնտեղ ամեն ինչ կարգին է, հայտնում է coasttocoastam.com-ը։ Արդյունքում նրանք կալանավորել են Մուհամմադ Զայնուդին Ասարոնին, ով միայնակ թափառելիս է եղել տարածքում։ Հարցաքննության ժամանակ Մուհամեդն ասել է, որ իրականում մտել է առևտրի կենտրոն, որպեսզի պարանորմալ հետազոտություններ անցկացնի և պարզի՝ արդյոք այնտեղ […] ...

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

BACK_TO_TOP