Կինոաշխարհի տարվա ամփոփումը. դեմքեր, դեպքեր, ուրախ ու տխուր դրվագներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Կինոաշխարհի տարվա ամփոփումը. դեմքեր, դեպքեր, ուրախ ու տխուր դրվագներ

19:01 30.12.2017

2017-ը մոտենում է իր ավարտին, և  2018-ից մեզ հաշված ժամեր են բաժանում: Իսկական ժամանակ է ամփոփել այս տարվա կինոաշխարհի ամենահետաքրքիր իրադարձությունները և խոսել  տարվա ամենասպասված ու քննարկված ֆիլմերի մասին: Դժվար է ասել, թե մոտավորապես քանի հարյուր հազար ֆիլմ է նկարահանվել այս տարվա ընթացքում, բայց, եթե փորձենք  հավաքել տարվա ֆիլմային և իրադարձային խճանկարը, ապա մոտավորապես այսպիսի պատկեր կստացվի:

2017-ի ամենածիծաղելի կինոիրադարձություններից մեկը էնդրյու Գարֆիլդի և Ռայան Ռեյնոլդիսի կրքոտ համբույրն էր «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխաության ժամանակ: Իսկ համբույրի պատճառը գրազն էր: Ռայան Ռեյնոլդսն առաջադրված էր «Լավագույն կատակերգական դերասան» անվանակարգում և իր կողքը նստած էնդրյուի հետ գրազ էր եկել, որ եթե ինքը չհաղթի, ապա իրենք բոլորի աչքի առաջ կհամբուրվեն: Արդյունքում հաղթեց Ռայան Գոսլինգը, իսկ Ռեյնոլդսը որոշեց իր խոսքի տերը լինել:

Հաջորդ և՛ ծիծաղելի, և՛ տխուր դեպքը տեղի ունեցավ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ: Լեգենդար Բոննիի ու Քլայդի դերակատարներին վստահված էր ամենապատասխանատու գործը՝  նրանք պետք հայտարարեին «Տարվա լավագույն ֆիլմը», սակայն նրանց սխալմամբ ուրիշ ծրար էին տվել և նրանք առանց վարանելու այդ անվանակարգում հաղթող ֆիլմ հայտարարեցին «Լա-Լա Լենդը», սակայն երբ ֆիլմի անձնակազմը բեմում էր և արդեն ուզում էր շնորհակալական խոսք ասել, բեմ բերեցին իսկական հաղթող ֆիլմի ծրարը:

Հեփի էնդը պատկանում էր Բարրի Ջենքինսի  «Լուսնի լույսը» ֆիլմին:

Այս տարի կինոաշխարհում եղան նաև վատ իրադարձություններ: Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշթայինին մի քանի տասնյակ կին մեղադրեց սեռական ոտնձգությունների մեջ: Պրոդյուսերը, օգտագործելով իր հզոր ազդեցությունը, ստիպում էր ֆիլմերի դերասանուհիներին դերերի դիմաց սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Այդ կանանց թվում էին հայտնի դերասանուհիներ Գվինեթ Փելթրոուն, Անջելինա Ջոլին, Լեա Սեյդուն, էվա Գրինը և այլք: Սկանդալից հետո Հարվի Վայնշտայնը հեռացվել է Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիայից:

Հարվի Վայնշթայնից հետո Հոլիվուդում դոմինոյի էֆեկտի պես մեկը մյուսի հետևից սկսեցին հնչել այլ կինոգործիչների անուններ, որոնք նույնպես սեռական ոտնձգություններ են իրականացրել իրենց գործընկերների հանդեպ: Այդ «վատ տղաների» ցուցակում տեղ գտավ նաև դերասան Քևին Սփեյսին: Սկանդալից հետո Սփեյսիի կարիերան նույնպես անդունդը գլորվեց՝ կինոարտադրող ընկերությունները խզեցին իրենց պայմանագրերը դերասանի հետ, նրան հեռացրին «Խաղաքարտերի տնակը» սերիալից:

Ամառը շատ ցուրտ էր «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների համար: Հուլիսի 16-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում ամեն երկուշաբթի գրեթե ողջ աշխարհը դիտում էր «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի սերիաները: Այս հեռուստասերիալն արդեն 6-րդ տարին անընդմեջ  ճանաչվել է «Տարվա ամենաշատ ներբեռնված հեռուստասերիալը»: Միայն 7-րդ եթերաշրջանի վերջին սերիան միաժամանակ ներբեռնել է 400 հազար մարդ:

Անցնող տարվա ֆինանսապես ամենահաջողված ֆիլմ է ճանաչվել «Գեղեցկուհին և հրեշը» երաժշտական  ֆիլմը: Համաշխարհային կինովարձույթում այն հավաքել է 1 մլրդ 263 մլն դոլար:

Այս տարի դերասանական իր առաջին քայլերն արեց ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, նա նկարահանվել է բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչիի «Կլոր սեղանի ասպետները: Արթուր թագավորը» ֆիլմում: 

2017-ի կինոաշխարհի հետաքրքիր փաստերից է նաև «Հրաշք կինը» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն առաջին անգամ կին է:

Այս տարի տեղի ունեցավ «Վան Գոգի կրքերը»՝ իր տեսակի մեջ միակ անիմացիոն ֆիլմի պրեմիերան: Այն համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմն է, որն ամբողջությամբ նկարահանվել է յուղաներկով կտավի վրա։ Գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կյանքի մասին պատմող ֆիլմն ստեղծվել է 115 նկարչի ջանքերով, որոնք նկարչի տեխնիկայով նկարել են ֆիլմը կազմող 65 հազար կադրերից յուրաքանչյուրը։

2017-ին հոլիվուդի Փառքի ծառուղում իրենց աստղերը ստացավ 58 հայտնի անձ, որոնց թվում՝ Շառլ Ազնավուրը, Էմի Ադամսը, Քրիս Փրատը, Ջեֆ Բրիջեսը, Դուեյն Ջոնսոնը և այլք:

Իսկ կինոաշխարհի տարվա բուն ամփոփումը դեռ առջևում է: Առաջիկայում մեզ սպասվում է 20 հայտնի մրցանակաբաշխություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP