19:00 10.06.2020
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը սկսվել է: Իրենց ցանքատարածքներն առաջինը ջրելու հնարավորություն են ստացել Շիր ջրանցքից սնվող գյուղացիական տնտեսությունները:
Իսկ որքա՞ն ջուր կա կուտակված մարզի ջրամբարներում, արդյո՞ք ջրային պաշարները բավարար են ոռոգման սեզոնին պահանջարկի բավարարման համար։ Ձմեռը սակավաձյուն էր, գարնանային տեղումների քանակը՝ քիչ:
Կուտակված ջուրը խնայողաբար ու առանց կորուստների օգտագործելու համար «Շիրակ» ՋՕ-ի ենթակայության տակ գտնվող ջրատարների ու կուտակիչ ավազանների մաքրման ու ամրացման աշխատանքներ են կատարվում:
Այգաբաց գյուղի կուտակիչ ջրամբարը կառուցվել է 1970-ականներին: Նախկինում ունեցել է նաև պոմպակայան, 90-ականներին թալանվելուց հետո հիմա աշխատում է ինքնահոս եղանակով: Գյուղի 1045 հեկտար մշակովի հողերի մեծ մասը գտնվում է թեքությունների վրա ու անջրդի է, ոռոգվում է միայն 240 հեկտարը:
Ջուրն էլ հասնում է միայն ջրավազանում կուտակելուց հետո: Քանի դեռ ջուրը չի հոսել ջրատարներով, կորուստները նվազեցնելու համար կուտակիչ ավազանը տիղմից ու հողաշերտից մաքրվում է:
«Ջրավազանը 10 հազար խմ տարողունակություն ունի, բայց գրեթե 30 տոկոսով լցված է հողով ու տիղմով: Մաքրում ենք, որ կարողանանք գիշերը ջրերը կուտակել ավազանում, առավոտյան ժամերին էլ սպասարկենք ժողովրդին»,- ասում է «Շիրակ» ՋՕ ջրօգտագործման բաժնի պետ Արթուր Սիմոնյանը:
Ջրի հոսքի հետ ավազանում սևահող է կուտակվել, որը դուրս են բերում և տեղափոխում մոտակա ցանքատարածություններ ու խառնում վարելահողերին: Ոռոգման ջրի պահանջարկը գյուղի վարչական ղեկավարը կանխատեսում է՝ այս տարի մեծ կլինի, քանի որ գյուղում անմշակ հողեր չեն մնացել, վարած ցանքատարածությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են:
«Նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի ցանքատարածքները կրկնակի ավելացել են: Անցած տարի մոտ 30 հեկտար էր ցանվել, իսկ հիմա մոտ 60 հեկտար, խամ հող գյուղում չի մնացել, 1040 հեկտար վարելահող ունենք, 1045 հեկտարն էլ մշակվում է»,- նշել է Այգաբաց գյուղի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը:
Որ մարզի ջրամբարներում ջրային պաշարները քիչ էին, ձնածածկույթի բացակայության պատճառով կուտակումներ չէին լինում, հայտնի էր դեռ տարեսկզբից: Բայց գարնանային անձրևները մասնակի իրավիճակը փոխեցին: Մի երկուսում բավարար ծավալի ջուր կա կուտակված, իսկ մյուսներում ոռոգման սեզոնի մեկնարկին ջրային պաշարները գոհացնող չեն։
«Այսօրվա դրությամբ ամենաքիչը Սառնաղբյուրի ջրամբարում է կուտակված, մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար խմ-ի չափով ջուր ունենք, բայց հույս ունենք, որ կլցվի: Արդեն 10 օր է՝ դեպի ջրամբար ջրային հոսքեր ունենք»,- ջրամբարի ներկայիս ծավալների մասին է խոսել Արթուր Սիմոնյանը:
«Այս տարի Կառնուտի ջրամբարում ունենք 17 միլիոն խմ ջուր, իսկ Վարդաքարի ջրամբարում մոտ 2 միլիոն խմ է, իմ կարծիքով, կբավարարի սեզոնին»,- ասել է «Շիրակ» ՋՕ-ի գործադիր տնօրեն Ռուստամ Գրիգորյանը:
Մարզի համար կարևոր նշանակության Արփի լիճ-ջրամբարում ևս ջրային պաշարները քիչ են, իսկ պատճառն անցած տարվա ավարտին պատվարի ուսումնասիրության ու ամրացման նպատակով լիճը դատարկելն էր։ Շինաշխատանքները ջրամբարում մնում են անավարտ, իսկ մարզի մյուս ջրամբարների կուտակիչ ավազաններում, պոմպակայաններում ու ջրատարներում նորոգման աշխատանքներ են:
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները ոռոգման ջուրը բաժանելիս առաջնորդվելու են պայմանագրային պարտավորություններով, ֆերմերային տնտեսությունները արտոնյալի կարգավիճակ չեն ունենա, վստահեցնում է պատասխանատուն:
Գյուղացիական տնտեսություններից հայտը ստանալուց հետո եռօրյա ժամկետում պարտավոր են ջուր հասցնել հողեր։
Նախորդ տարիներից կուտակված պարտքեր չունեն, գանձումները հասցրել են մոտ 100 տոկոսի։ Այս տարի ոռոգման ջուրը գյուղացիներին կտրամադրվի 1 խմ-ն 11 դրամ սակագնով։
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...
22:40 24.11.2024
Սեուլում ենթադրում են, որ Հյուսիսային Կորեան կարող է արբանյակ արձակել մինչև տարեվերջԿորեայի Հանրապետության իշխանությունները հավանական են համարում, որ ԿԺԴՀ-ն կրկին կփորձի հետախուզական արբանյակ արձակել մինչև 2024 թվականի ավարտը։ Այս մասին Yonhap News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Շին Վոն Սիկը։ «Դեռևս նշաններ չկան, որ արձակումը մոտ է, բայց նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են: Մեծ հավանականություն կա, որ արձակումը […] ...
22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...