20:49 13.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին («Ճվճվ Արոյի» որդի):
2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 համարանիշի և ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ, ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր, ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։
«ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: Պարզվել է դեպքի ժամանակ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ ընթացել է լապտերը միացված վիճակում՝ բնակավայրերի համար սահմանված թույլատրելի առավելագույն 60 կմ/ժ-ը գերազանցող արագությամբ և դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ս.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Երևանում` հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքի առթիվ, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 10-ին մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս.Վարդանյանին։
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...