Դավիթ Բալայանը դադարեցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Դավիթ Բալայանը դադարեցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը

21:08 09.06.2020

Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նրա նիստերի քարտուղար Գոռ Տիգրանի Վարդանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով:

Դավիթ Բալայանը կարճել է քրեական գործի վարույթը,  վերացրել Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին: Որպես իրեղեն ապացույցներ ճանաչված համակարգիչները, որոնք առգրավվել էին դատավորի աշխատասենյակից՝ դատարանի որոշմամբ կվերադարձվեն Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների դատարան:

Հիշեցնենք՝  դատավորին և նրա նիստերի քարտուղարին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Քրեական գործը հարուցվել էր քաղաքացի Սերգո Փանոսյանի հաղորդման հիման վրա, այն մասին,  որ «դատավոր Դավիթ Գրիգորյանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան պարտավոր լինելով Սերգո Փանոսյանի բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝  այդ  գործով 2018 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ից մինչև 09:36-ը, դատական նիստերի թիվ 7 դահլիճում դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել Սերգո Փանոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ին։

Այդ  բողոքի նյութերին են կցվել դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրելու ծանուցագրեր՝ ուղղված բողոքաբեր Սերգո Փանոսյանին:

Դատավոր  Բալայանը  քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմնավորումներում, ըստ Datalex տեղեկատվական համակարգի, նշում է, որ թեև 2019 թվականի հուլիսի 27-ին Բարձրագույն Դատական խորհուրդը որոշում է կայացրել Գլխավոր դատախազի պաշտոնակատարի 26.07.2019 թվականի միջնորդությունը բավարարել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Մարատի Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ տալ համաձայնություն, սակայն խուզարկության համար, որը կատարվել է դատավորի աշխատասենյակում, չի եղել ԲԴԽ համաձայնությունը:

«Քրեական գործի նախապատմությունից ակնհայտ է, որ սույն քրեական գործը հարուցվել է առանց դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու»,դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին Դատախազի և դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ որոշումները հիմնված են ապօրինաբար հարուցված քրեական գործով ձեռքբերված անթույլատրելի ապացույցների վրա:

Ընդ որում, դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ ԲԴԽ կողմից համաձայնություն տալն ինքնին չի «օրինականացնում» նույնիսկ այդ որոշումից հետո նախաքննության մարմնի ձեռնարկած քննչական և դատավարական գործողությունները, դրանց արդյունքներով ձեռք բերված ապացույցները, քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները, կազմած և հաստատած մեղադրական եզրակացությունը, դրանից հետո ձեռքբերված և գործին կցված ապացույցներն ևս անթույլատելի են, քանի որ «հարուցման պահից ևեթ ողջ վարույթը դատավոր Դ.Գրիգորյանի նկատմամբ եղել է անօրինական, ուղեկցվել նրա իրավունքների, մասնավորապես՝ դատավորի անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներով»:

Դա նշանակում է , որ  ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են:  Բացի այդ, դատավոր Դավիթ Բալայանի եզրահանգումներում նշվում է, որ «մեղադրյալներ Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, քանի որ բացակայում են դրա տարրերի պարտադիր հատկանիշները՝ դատական նիստերի տվյալ արձանագրությունները պաշտոնական փաստաթուղթ չեն հանդիսանում (բացակայում է հանցագործության պատշաճ առարկան), մեղադրանքի նման ձևակերպման համաձայն՝ վերագրված կեղծիքները կատարվել են անգործությամբ (թեև հանցակազմի առկայությունը փաստելու համար պետք է կատարված լինեին միայն ուղղակի դիտավորությամբ), վերագրված հանցանքները նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում և ձևականորեն են պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (պետք է ներկայացնեին հանրային վտանգավորություն, սակայն ֆիզիկական անձանց, հանրության ու պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել)։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

22:48 27.11.2024

Թրամփը Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։ Այս մասին հանրապետականը գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում։ «Ես շատ ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգին որպես նախագահի օգնական և հատուկ բանագնաց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Միասին մենք կապահովենք խաղաղությունը մեր ուժեղ կողմերի միջոցով և նորից […] ...

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

BACK_TO_TOP