18:26 14.06.2020
Մինչ աշխարհը թուլացնում է սահմանափակումներն ու կարանտինը, մասնագետները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքից խուսափել հնարավոր չի լինի: Մասսաչուսեթսի համալսարանի իմունաբան Էրին Բրոմիջը BBC-ին մեկնաբանել է, թե ինչպես է հնարավոր խուսափել կորոնավիրուսով վարակվելուց:
1.Որտե՞ղ է հնարավոր վարակվել
Բժիշկ Բրոմիջն ասում է, որ մարդկանց մեծամասնությունը վարակվում է սեփական տանը՝ ընտանիքի մյուս անդամներից։ Իսկ դրսում, օրինակ, առանց դիմակի վազող մարդուց վարակվելու հնարավորությունը նվազագույն է, գրեթե չկա:
«Մաքուր օդում մարդու արտաշնչածը արագ տարրալուծվում է, ուստի վարակվել հնարավոր չէ, արտաշնչած օդի հետ դուրս եկած վարակի մասնիկների քանակը բավարար չի լինի որևէ մեկին վարակելու համար: Վարակվելու համար անհրաժեշտ է որպեսզի օրգանիզմ մտնի մոտ 1000 SARS-CoV-2-ի մասնիկ: Այդ թիվը դեռ վիճահարույց է, սակայն գիտնականները համարում են դա առավել ընդունելի»,- կարծում է բժիշկը:
«1000 մասնիկ՝ մեկ արտաշնչման կամ 100 մասնիկ՝ 10 արտաշնչման դեպքում՝ հնարավոր է վարակվել կորոնավիրուսով: Դա նշանակում է,որ նույն վազորդի կողքով անցնելիս դժվար թե վարակվեք»,- կարծում է բժիշկը:
2. Ե՞րբ է պետք անհանգստանալ
Ախտանշաններ ունեցող մարդիկ իսկապես վտանգավոր են: Հազն ու փռշտոցը վարակի աղբյուր են: Հազալիս մարդն արտաշնչում է ավելի քան 3000 մասնիկ 80 կմ/ժ արագությամբ: Դրանց մեծ մասն այնքան խոշոր է, որ կարող է ընկնել որևէ մակերեսի վրա սեփական ծանրության տակ, բայց մի մասն էլ կարող է մնալ օդում և հասնել սենյակի ծայրում գտնվող զրուցակցին: Եթե վերելակում մի մարդու հետ եք, ով փռշտաց, ապա վարակվելու հավանականությունը մեծանում է 10 անգամ:
Մեկ փռշտոցը 30.000 մասնիկ է արտանետում 320 կմ/ժ արագությամբ: Դրանք ավելի փոքր մասնիկներ են և թեթև են, կարող են հեշտորեն մնալ օդում և հասնել զրուցակիցներին:
«Հիվանդ մարդն ամեն անգամ հազալիս կամ փռշտալիս 200 մլն վարակի մասնիկներ է տարածում: Եթե զրուցում եք մոտիկից մեկի հետ, ով վարակակիր է, և նա հազում է կամ փռշտում, համարեք, որ վարակվել եք 100 տոկոսով: Եթե հազի կամ փշռտալու պահին սենյակում չեք եղել և մտել եք այնտեղ մի քանի րոպե անց, այդ դեպքում ևս կարող եք վարակվել, օդում այդ կաթիլները մի քանի րոպե մնում են»:
3. Ասիմպտոմ վարակակիրներ
Վարակվելուց հետո 5 օր շարունակ ախտանշաներ չեն լինում: Դրանք կարող են ի հայտ չգալ նաև հետո: Այդ դեպքում վարակի մոտ 5000 մասնիկները օդում են հայտնվում և անմիջապես ընկնում են ներքև: Կաթիլների քանակը նվազում է, եթե մարդը շնչում է քթով: Քիթը լրացուցիչ ֆիլտր է համարվում: Բժիշկ Բրոմիջի կարծիքով՝ պետք է մոտ 50 րոպե մնալ վարակված մարդու կողքին, որպեսզի շնչել 1000 մասնիկ և վարակվել: Թվերը մոտավոր են, բայց ընդհանրացնելով կարելի է ասել, որ եթե սենյակում կա հիվանդ, նա չի փռշտում և չի հազում, ապա վարակվելու հավանականությունը քիչ է: Այդ հավանականությունը կտրուկ մեծանում է, երբ երգում են կամ ճչում: Այդ ժամանակ վարակակիրը պարզապես «կրակում է» այդ մասնիկներով:
4. Ո՞ր վայրերն են առավել վտանգավոր
Վտանգավոր են գրասենյակային տարածքները, մարզասրահները, ինչպես նաև զանգվածային միջոցառումները՝ թաղումներ, հարսանիքներ, երեկույթներ նաև երգչախմբային պարապմունքները:
«Անգամ եթե վարակակիրը այդ միջոցառումների ժամանակ ձեզնից 15 մետր հեռու է, երկար ժամանակ նույն տարածքում մնալով հնարավոր է շնչել այդ վարակի մասնիկների կրիտիկական չափաբաժինը: Վտանգավոր են նաև այն տարածքները, որտեղ վատ օդափոխություն է կատարվում կամ ընդհանրապես չեն օդափոխվում:
5. Ռիսկի գնահատում
Եթե մտադիր եք մասնակցել որևէ միջոցառման, հստակ պատկերացում կազմեք, թե որքան մեծ է տարածքը, քանի մարդ է լինելու այնտեղ, ինչպես է օդափոխվելու, և որքան ժամանակ եք այնտեղ անցկացնելու:
«Եթե ձեր շփումները պետք է լինեն դեմ առ դեմ, երկար մտածեք մինչ հանդիպման կամ միջոցառմանը մասնակցելը, եթե ձեր զրուցակիցը գոռում է կամ երգում, ապա խուսափեք նույն տարածքում մնալ նրա հետ»,- զգուշացնում է բժիշկ Բրոմիջը։ Առևտրի կենտրոնում, որտեղ կարճ ժամակակ եք մնալու, հաճախորդները շատ չեն և օդափոխվող տարածք է, վարակվելու ռիսկը փոքր է:
«Մինչ այս մենք խոսել ենք բացառապես օդում գտնվող կաթիլների մասին, բայց մի մոռացեք, որ դրանք նստում են ուր պատահի:
Հաճա՛խ լվացեք ձեռքերը, և մի՛ դիպչեք դեմքին: Բացի այդ, ժամանակն է նաև մոռանալ ծննդյան տորթերի վրայի մոմը փչելու մասին»,- հիշեցնում է բժիշկը:
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ22:38 27.11.2024
Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...
22:32 27.11.2024
ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համարՃանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...
22:24 27.11.2024
Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվելԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...
22:16 27.11.2024
Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումներըԻսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...
22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ինՀունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...