Ո՞րն է Ադրբեջանի նոր զենքերի վտանգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
8:16:49
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+17.09 oC

Ո՞րն է Ադրբեջանի նոր զենքերի վտանգը

14:40 14.06.2018

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որ Ադրբեջանը գնել է Բելառուսից, ունեն մինչև 200 կմ հեռահարություն, իսկ «Լոռա» հրթիռային համակարգերը, որ գնել է Իսրայելից, ունեն 300 կմ հեռահարություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար լիարժեք հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր կետերը նույնիսկ Շիրակի մարզում, և սա է այս գնումների հարուցած փոփոխություններից մեկը, բայց ոչ կարևորագույնը (մյուսի մասին ստորև)։

Իսկ Հայաստանի ունեցած զինատեսակների համար հասանելի՞ է Ադրբեջանի ցանկացած կետ։ Միանշանակ՝ այո՛։ Միայն թե հեռահարությունը չէ միակ պատճառը, որ վտանգավոր է դարձնում Ադրբեջանի գնումները։

Բելառուսից գնած «Պոլոնեզները», եթե կոպիտ համեմատություն անենք, ռուսական «Սմերչի» դասի ավելի հեռահար ու ավելի ճշգրիտ զինատեսակ են։ Ընդհանրապես Ադրբեջանն ունի այս դասի՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մեծ տեսականի։ Միայն թե մինչ «Պոլոնեզների» գնումը այդ համալիրներից ամենահեռահարը կարող էր թիրախը խոցել մինչև 120 կմ հեռավորությունից։ «Պոլոնեզը» կարող է դա անել 200 կմ հեռավորությունից։

Այս գնումը, կարծում ենք, Ադրբեջանի ոչ միայն պաշտպանական, այլև արտաքին քաղաքական օրակարգի մաս է եղել։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը մնալու է ՀԱՊԿ կազմում, բայց ավելի արդյունավետ է դարձնելու անդամակցությունը։ Հասարակության որոշ շերտերի մոտ սա ՀԱՊԿ նկատմամբ որոշակի վստահություն ներշնչեց։ Բայց Բելառուսից գնած զինատեսակները ցուցադրելով՝ Ադրբեջանը կարծես փորձ արեց լարվածություն ստեղծել հայ-բելառուսական ճակատում։

Զուտ քաղաքական տեսանկյունից՝ Ադրբեջանն այս գնումներով խուսափում է նաև ռուսական զենքի գերիշխանությունից։ Ծանր սպառազինություն Ադրբեջանին մինչ այս վաճառում էր հենց Ռուսաստանը, ինչը նշանակում էր, որ Բաքուն իրեն պետք է «համեստ» պահի Մոսկվայի հետ կապված հարցերում, որպեսզի շարունակի ստանալ մատակարարված տեխնիկայի զինամթերքը, կարողանա սպասարկել այդ տեխնիկան և այլն։ Իսկ զենքի մատակարարների դիվերսիֆիկացիան թույլ է տալիս ավելի քիչ կախվածություն ունենալ՝ Ռուսաստանը չտա, Իսրայելից ու Բելառուսից (նաև Թուրքիայից) կկարողանան գնել։

Հավասարակշռության վերականգնումը

«Իսկանդեր» հրթիռային համակարգերի գնումից հետո հայկական կողմը ստացավ հաղթաթուղթ. Ադրբեջանն այդուհետ պետք է զսպեր իրեն, այլապես հրթիռային հարվածը կործանիչ կլիներ։ Հայկական բանակի այդ հրթիռի նշանակությունը, սակայն, ոչ թե կրակելն է, այլ կրակելով սպառնալն ու Բաքվին արկածախնդրությունից հետ պահելը։

Սակայն «Լոռայի» ձեռքբերումը, փաստորեն, հավասարակշռում է ուժերը, որովհետև վերը նշված նույն մարտավարությանը կարող է դիմել Բաքուն։ Եվ հենց սա է այս գնումների հարուցած փոփոխություններից մյուսը, և հավանաբար՝ ավելի կարևորը։ Ամեն ինչ այսուհետ փոխադարձ է։

Հայկական բանակում այս համակարգերի դեմ պայքարի միջոցն էլ հենց արդյունավետ հակակշիռն է։ ShantNews.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց միակ միջոցը, որ կարող է կիրառվել այս պարագայում։

«Բալիստիկ հրթիռների դեմ դասական իմաստով պաշտպանվելու միջոց շատ քիչ կա։ Որպես կանոն, եթե քո թշնամին ունի նման միջոցներ, ամբողջ աշխարհում աշխատում են համանման միջոցների բալանս ունենալ։ Տվյալ դեպքում Ադրբեջանն ինքն է փորձել բալանսի բերել, և ոչ թե մենք պիտի բալանսի հիմա բերենք»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին է աշխատում նմանատիպ գործարքների դեմ պայքարելու համար։ ShantNews.am-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ այս խնդիրների բարձրաձայնումը համարում են առաջնային՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար։

«Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ խնդիրը ոչ թե որևէ առանձին երկրի կողմից սպառազինությունների վաճառքն է Բաքվին, այլ ընդհանրապես Ադրբեջանի պես անկանխատեսելի և հարևանների հասցեին ամեն օր ուժի դիրքից հայտարարություններով հանդես եկող երկրին մահաբեր սպառազինությունների մատակարարումը։ Ադրբեջանն իր գործողություններով տարածաշրջանին պարտադրում է սպառազինությունների մրցավազք, ինչը խարխլում է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,- մասնավորապես նշված է Տիգրան Բալայանի պատասխանում։

Մկանների ցուցադրություն

Ինչ վերաբերում է զենքերը ցուցադրելու ժամանակահատվածին, ապա կարծում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մանրամասն քննարկել է այս հարցն ու ընտրել է այն ժամանակամիջոցը, երբ սպասվում էր Հայաստանի կառավարության ղեկավարի ու Ադրբեջանի նախագահի այցը Մոսկվա։ Թեև այսօր արդեն հաստատվել է, որ նրանց հանդիպում չի լինելու, բայց հնարավոր է՝ Բաքվում պատրաստվում էին նման հանդիպման և այդ հանդիպմանը պատրաստվում էին ուժի ցուցադրմամբ։

Արդեն երեկ տարածվել է նաև Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է ադրբեջանական զինտեխնիկայի մոտենալն առաջնագծին։ Իսկ հենց ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունն արդեն երկրորդը օրը շարունակ նոր տեսանյութեր է հրապարակում իր բանակի ընթացիկ զորավարժությունների մասին։ Այս ամենը կատարվում է Նախիջևանի դիրքային վերադասավորումների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի օրերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

12:14 09.04.2025

Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,– նշեց Թորոսյանը։ ...

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

12:10 09.04.2025

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականներն ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում. Ապրիլի 14 17:00- 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան 17:00- 55 կգ Իզաբելլա Յայլյան 20:00- 61 կգ Գառնիկ Չոլակյան Ապրիլի 16 17:00- 73 կգ Գոռ Սահակյան Ապրիլի 17 20:00- 81 կգ Ռաֆիկ […] ...

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

12:05 09.04.2025

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Նովալիս 250» գեղարվեստական ինստալյացիայի և Վասիլի Կորգանովի (Բարսեղ Ղորղանյան) հավաքածուի գերմաներեն վավերագրերի ժամանակավոր ցուցադրության բացումը։ Գերմանական ռոմանտիզմի մեծագույն բանաստեղծ Նովալիսին նվիրված միջոցառումը կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Արվեստի հիմնադրամի և գծանկարիչ Սեբասթիան Գերսթենգարբեի հետ համագործակցության շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, […] ...

SHANTNEWS

12:00 09.04.2025

SHANTNEWS

Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները

11:53 09.04.2025

Քննարկվել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավւճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...

Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

11:45 09.04.2025

Բելգիայի Սենատի նախագահը Հակոբ Արշակյանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի եւ Սենատի նախագահ Վենսան Բլոնդելի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Պետեր Դը Ռուվերին եւ Բելգիայի Ներկայացուցիչների պալատին Հայաստանին ու հայ ժողովրդին մշտապես ցուցաբերած աջակցության եւ կարեւոր հարցերի վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP