12:34 29.12.2017
2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հարուցվել է 6 քրեական գործ, որոնցով մեկ անձի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ, մեղադրանքներ են առաջադրվել 4 անձանց:
3 քրեական գործի վարույթը կարճվել է, որոնցով կայացված որոշումները հաղորդում տված անձանց կամ տուժողների կողմից չեն բողոքարկվել, հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ընտրությանը մասնակցող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է 6 քրեական գործ, որից 3 քրեական գործ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 3 անձի վերաբերյալ 2 քրեական գործի դատական քննությունն ընթացքի մեջ է: 1 քրեական գործով 1 անձ դատապարտվել է: 3 քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, որոնցով կայացված որոշումները հաղորդում տված անձանց կամ տուժողների կողմից չեն բողոքարկվել:
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելության սկզբունքի պատշաճ իրացմանը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի երաշխավորմանն ուղղված հասարակական հարաբերությունները պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով՝ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Ներկայումս քրեական պատասխանատվություն է նախատեսում միայն այն դեպքում, երբ լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով վերջինիս մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով:
Նկատի ունենալով նշված հանցատեսակի հանրային վտանգավորության առավել բարձր աստիճանը, հետևաբար նաև նման արարքների համար պատասխանատվության առավել խիստ միջոցներ նախատեսելու անհրաժեշտությունը՝ դատախազության ներկայացրած նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նաև այն դեպքում, երբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարվում են պաշտոնատար անձ չհանդիսացող սուբյեկտի կողմից:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...