ԱՄՆ ՊՆ նախարարը չի աջակցում Թրամփի կողմից «խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
19:51:01
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+9.09 oC

ԱՄՆ ՊՆ նախարարը չի աջակցում Թրամփի կողմից «խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը

20:32 04.06.2020

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ չի աջակցում նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակային ստորաբաժանումները քաղաքներում տիրող անկարգությունները զսպելու նպատակով օգտագործելու գաղափարը:

«Միշտ հավատացել և շարունակում եմ հավատալ, որ ազգային գվարդիայի ծառայողները ամենից շատ հարմար են օգտագործելու այս իրավիճակներում քաղաքացիական իշխանություններին ներքին աջակցություն ցուցաբերելու համար: Սա ասում եմ, ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլև որպես նախկին զինվոր և ազգային գվարդիայի նախկին ծառայող: Կարգուկանոն հաստատելու նպատակով գործող բանակային ստորաբաժանումների օգտագործումը պետք է դիտարկվի որպես հնարավոր վերջին տարբերակ, այն էլ ամենահրատապ և անհետաձգելի իրավիճակներում: Մենք այժմ նման իրավիճակ չունենք, ուստի ես չեմ աջակցում «խռովությունների դեմ պայքարի մասին» օրենքի կիրառումը»,- ասել Մարկ Էսպերը:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը,  անդրադառնալով երկրում տեղի ունեցող անկարգություններին, սպառնացել էր բանակ մտցնել այնտեղ, որտեղ տեղական իշխանությունները հրաժարվում են գործի դնել Ազգային գվարդիան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաթիկ Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

23:37 15.04.2025

Սաթիկ Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Սաթիկ Հակոբյանը։ Նա ապրիլի 10-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Սաթիկ Հակոբյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

4 տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը կրկին բաց է

23:32 15.04.2025

4 տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը կրկին բաց է

Չորս տարվա վերանորոգման աշխատանքներից հետո Հայաստանի ազգային պատկերասրահը բաց է հանրության առաջ՝ ցուցադրության նոր հայեցակարգով, նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով ու հնարավորություններով: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Թանգարանը բաց է երեքշաբթիից շաբաթ, ժ. 11:00-18:00, կիրակի, ժ. 11:00-17:00: Մուտքը՝ Հանրապետության հրապարակից: Մանրամասները՝  տեսանյութում։ ...

Քննարկվել են ՔՊ 7-րդ համաժողովի կազմակերպման հարցեր

23:24 15.04.2025

Քննարկվել են ՔՊ 7-րդ համաժողովի կազմակերպման հարցեր

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Կուսակցության 7–րդ Համաժողովի կազմակերպման, ինչպես նաև հանրային հաղորդակցության հետ կապված հարցեր։ ...

46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում

23:19 15.04.2025

46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Առաջնաձորում բնակվող 46-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Օպերատիվ տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու ներկայացվեցին քննչական մարմնին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ապրիլի 14-ին քրեական վարույթի շրջանակներում զննվեց առաջնաձորցու տնամերձ հողամասը։ Հայտնաբերվեց կանեփի 23 թուփ: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

23:15 15.04.2025

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է

Ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էմին Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […] ...

Հունգարիան կրկին խոչընդոտում է Եվրամիության կողմից Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերումը

23:06 15.04.2025

Հունգարիան կրկին խոչընդոտում է Եվրամիության կողմից Հայաստանին ռազմական օգնության ցուցաբերումը

Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին ռազմական հարցերում Եվրամիության կողմից օգնության ցուցաբերմանը: Պաշտոնական Բուդապեշտը շարունակում է իրեն դրսևորել որպես Ադրբեջանի շահերի պաշտպանը Բրյուսելում ու Ստրասբուրգում: Ինչպե՞ս են գնահատում Հունգարիայի ղեկավարների այսպիսի պահվածքը եվրոպական մայրաքաղաքներում: Թեմային՝ «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ անցած ամիս Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրամիության անդամ պետություններին առաջարկել […] ...

BACK_TO_TOP