Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
0.09 oC

Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց բժիշկների օրհնության կարգ

19:51 03.06.2020

Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։

Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Ղուկաս ավետարանչի մասունքակիր Աջը։ Սուրբ առաքյալը համարվում է բժիշկների հովանավորն ու բարեխոսը։

На изображении может находиться: 2 человека, люди стоят и в помещении

Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանները Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսության հայցով իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված համավարակի դժվարին պայմաններում իրենց աստվածահաճո ծառայությունը բերող բժիշկների ու բուժաշխատողների պահպանության, անվտանգության և անձնվեր գործունեության արդյունավորման համար։

Արարողությանը ներկա էին մի շարք բժշկական հաստատությունների ղեկավարներ, բժշկական կենտրոնների COVID-19 կլինիկաների պատասխանատուներ և բժիշկներ։

На изображении может находиться: 1 человек, в помещении

Օրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքն ուղղեց համայն մեր ժողովրդին և ի մասնավորի բժիշկներին ու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին։

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ԲԺԻՇԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Սիրելի հավատավոր հայորդիներ
Աղոթական ոգով Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքով օրհնության արարողություն կատարեցինք՝ հայցելով Տիրոջ զորակցությունը համավարակի տագնապալի փորձությանը դիմագրավող աշխարհին և մեր ժողովրդի զավակներին։ Առանձնաբար Բարձրյալի օգնությունը և պահապանությունը խնդրեցինք դժվարին այս օրերին ծանրագույն պատասխանատվության ներքո աշխատող բժիշկներին ու բուժաշխատողներին։ Մեր սրտի փափագն է մասնավոր այս արարողությամբ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և բարձր գնահատանքը վերստին բերելու առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներիդ՝ ի դեմս այստեղ ներկա մեր սիրելի բժիշկների, և աղոթելու ձեր առողջության, անվտանգության և անձնվեր ծառայության արդյունավորման համար։

Սիրելիներ, աստվածաշնորհ է մարդու կյանքն ու առողջությունը։ Դուք եք նաև պահապաններն ու հոգատարողները այդ մեծագույն պարգևի և ներկա բարդ հանգամանքներում ամենայն ջանադրությամբ պայքարում եք համավարակից տուժածների կյանքի պահպանման, առողջության վերականգնման և ապաքինման համար։ Հիվանդի նկատմամբ բժշկի պատասխանատվության ու հոգատարության կարևորությունը շեշտում է մեր մեծ բժշկապետ Մխիթար Հերացին Հայոց Գրիգոր Տղա Կաթողիկոսի հորդորով գրված «Ջերմանց մխիթարութիւն» հայտնի աշխատության մեջ։ Մարդուն տրված բազում շնորհներ, ինչպիսիք են հոգատարությունը, նվիրումը, սերն ու կարեկցանքը, դրսևորվում են ձեր շնորհակալ գործունեությամբ, որին ականատես ենք հատկապես համավարակի այս խռովահույզ օրերին։ Մեծ նվիրումով հոգ տանելով հիվանդներին՝ դուք արտահայտում եք ձեր սերը Աստծո և Աստծո կողմից արարված մարդու հանդեպ։ Արդարև, ամեն մի տկար մարդու խնամքի մեջ դրսևորվում է խոնարհումն ու սերը առ Տերը, ինչպես Քրիստոս է ասում․ «Հիվանդ էի և Ինձ տեսնելու եկաք … քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք» (Մատթ․ 25․36-40)։

Հիրավի, մեծ պատվի, հարգանքի ու խոնարհումի է արժանի ձեր ծառայությունը, որ գնահատված է եղել բոլոր ժամանակներում։ Դրա վառ վկայությունը մենք տեսնում ենք նաև Նոր Կտակարանում, որտեղ մեծարվում է Սուրբ Ղուկասը որպես հայտնի բժիշկ (Կող․ 4․14), ով Իր Ավետարանում հայտնում է Տիրոջ պատվերը՝ խնամատարելու հոգին ու մարմինը (Ղուկ. 12.23)։ Ղուկաս Ավետարանիչը քրիստոնյա աշխարհում հովանավորն ու բարեխոսն է բժիշկների ու բուժաշխատողների և մշտապես Աստծո առջև բարեխոս է ձեզ համար, աջակից երախտարժան առողջապահական գործունեություն իրականացնողներիդ։ Այսօր էլ Աստված զորակից է ձեզ, որ համավարակի այս օրերին նեղությունների դիմագրավումով ձեր գիտելիքները, փորձառությունն ու կարողությունները ամբողջանվեր ծառայեցնում եք մարդկանց բուժման, վարակվածների ապաքինման համար։ Ի սրտե աղոթքով մաղթում ենք ձեզ քաջեռանդություն, ուժ ու կորով աստվածահաճո և աստվածօրհնյալ ձեր վսեմ ծառայության մեջ:

Մենք վերստին Մեր օրհնությունն ու շուտափույթ կազդուրման մաղթանքն ենք բերում վարակից տուժած Մեր սիրելի զավակներին, մեկուսացման մեջ ապաքինվող մեր քույրերին ու եղբայրներին։ Աննկուն մնացեք ոգով ու հավատով, առ Աստված ապավինությամբ դիմագրավելով դժվարին փորձությունը, որպեսզի ապաքինված շարունակեք ստեղծարար ձեր կյանքը՝ ի սեր հարազատների ու մերձավորների և մեր հայրենիքի։ Խորապես անհանգստացած ենք, որ տագնապալի այս օրերին համավարակը ահագնանում է և նոր ծավալ ստանում՝ թանկագին կյանքեր խլելով։ Ամենքս մեր պատասխանատվությամբ և առողջապահական կանոններին լրջությամբ հետևելով ի վիճակի ենք կանխելու վարակի հետագա տարածումը և դուրս գալու այս մտահոգիչ իրավիճակից։ Մեր հորդորն է ամենքիդ, որ ամենայն խստությամբ պահպանեք բոլոր հրահանգները՝ առողջ մնալու, վարակի տարածման պատճառ չդառնալու և այս փորձությունը միասնաբար հաղթահարելու համար։

Ի սրտե հայցում ենք, որ Ամենակալ Տերը պահի ու պահպանի համայն աշխարհը, հայրենի մեր երկիրը խաղաղության ու բարօրության մեջ։ Այժմ միասնաբար աղոթենք առ Բարձրյալն Աստված և Սուրբ Ղուկաս Ավետարանչի բարեխոսությամբ խնդրենք Տիրոջ աջակցությունն ու օգնականությունը մեր բժիշկներին ու բուժաշխատողներին և Իր ամենախնամ հովանին մեր ժողովրդին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս.

Քրիստոս Աստված մեր, ամենախնամ Բժիշկ հոգիների և մարմինների,
Սուրբ Ղուկաս Ավետարանչի աղոթքներով և բարեխոսությամբ
օրհնիր, պահիր ու պահպանիր մեր ժողովրդին և համայն աշխարհին,
աշխարհականներին և հոգևորականներին,
մեծերին և փոքրերին, արանց և կանանց,
և Քեզ ապավինող Քո բոլոր զավակներին։
Պահիր և պահպանիր անձնվեր ծառայություն մատուցող
մեր բժիշկներին և բուժաշխատողներին,
ովքեր իրենց կյանքը հանապազ վտանգի ենթարկելով
փրկում են մերձավորի կյանքը։
Օրհնիր և բժշկություն պարգևիր վարակից ապաքինվող անձանց
և արիություն շնորհիր բոլոր մեկուսացվածներին։
Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո,
փրկի՛ր և ազատի՛ր երևելի և աներևույթ բոլոր թշնամիներից։
Եվ մեզ արժանի դարձրու
գոհությամբ ու երախտագիտությամբ
փառավորելու Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար

15:45 09.01.2025

Ռյուտեն ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել ամեն ինչ անել Ուկրաինային աջակցելու համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նախքան ԱՄՆ-ի գլխավորած` Ուկրաինային օգնության կոնտակտային խմբի նիստի մեկնարկը, ասել է, որ դաշինքի երկրները պետք է «ամեն ինչ անեն, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել իր զինված գործողությունները»։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ուկրաինային տրամադրենք այն ամենն, ինչ նրան անհրաժեշտ է՝ տեխնիկա և վարժանքներ՝ պայքարը շարունակելու համար», – ասել է […] ...

Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է. Հոբարթ WTA 250

15:38 09.01.2025

Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է. Հոբարթ WTA 250

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն ավստրալական Հոբարթում շարունակվող WTA 250 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչում աշխարհի 44-րդ ռակետի մրցակիցն ամերիկուհի Ամանդա Անիսիմովան էր, սակայն վատառողջ լինելու պատճառով նա հրաժարվել է պայքարից: Եզրափակչի ուղեգրի համար Էլինան կմրցի ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Մաքարթնի Կեսլերի հետ: ...

Լոս Անջելեսում հրդեհների պատճառով տարհանվել են չորս երկրների գլխավոր հյուպատոսություններ

15:31 09.01.2025

Լոս Անջելեսում հրդեհների պատճառով տարհանվել են չորս երկրների գլխավոր հյուպատոսություններ

Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև Լոս Անջելեսում մի քանի այլ երկրների հյուպատոսություններ։ Այս մասին Iltalehti թերթին հայտնել է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոս Օկկո-Պեկկա Սալմիմիեսը։ «Ներկայումս գրասենյակը գտնվում է տարհանման կամ նախազգուշացման գոտուց դուրս, սակայն սեփականատերը որոշել է, որ շենքը պետք է փակվի, կան մի քանի այլ հյուպատոսություններ, մասնավորապես՝ […] ...

Կալլասը մեկնաբանել է Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարությունները

15:18 09.01.2025

Կալլասը մեկնաբանել է Գրենլանդիայի մասին Թրամփի հայտարարությունները

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, մեկնաբանելով Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, ասել է, որ Դանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ «Գրենլանդիան Դանիայի մի մասն է։ Մենք պետք է հարգենք Դանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – մեջբերում է նրա խոսքերը Agence France Presse-ը: Ավելի վաղ ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Անիտա Հիփերը […] ...

Ո՞վ է Յամալի կուռքը

15:12 09.01.2025

Ո՞վ է Յամալի կուռքը

«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը նշել է իր ֆուտբոլային կուռքին: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Նեյմարը միշտ եղել է իմ կուռքը։ Նա աստղ է, լեգենդ։ 5 տարեկան էի, երբ նրան «Սանթոսում» տեսա, իսկ 7 տարեկանում «Նոու Կամպում» դիտեցի նրա խաղը։ Անհավանական էր։ Մեսսին էլ էր այդ թիմում և նա նույնպես […] ...

Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին

15:04 09.01.2025

Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին: Նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը: Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը: […] ...

BACK_TO_TOP